Սաո (արբանյակ)
|
(S/2002 N 2; Նեպտուն XI) հին հուն.՝ Σαώ |
|
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Հայտնաբերվել է | 14 օգոստոսի 2002թ.[1][2] թ. (Մեթյու Հոլմանի, Ջոն Կավելաարսի, Թոմի Գրավի, Ուիզլի Ֆրեյզերի և Դեն Միլիսավլյևիչի կողմից) |
| Հեռավորությունը Նեպտուն | 22 228 000 կմ[3] |
| Ուղեծրային տվյալներ | |
| Մեծ կիսաառանցք | 22 228 000 կմ[3] |
| Էքսցենտրիսիտետ | 0,1365[3] |
| Սիդերիկ պարբերություն | 2912,72 օր (7,97 a) |
| Թեքվածություն | 53,483°[3] (Նեպտունի հասարակածի նկատմամբ) |
| Ֆիզիկական հատկանիշներ | |
| Շառավիղ | 44 կմ[4] |
| Միջին խտություն | 1,5 գ/սմ3 ենթադրված |
| Ալբեդո | 0.04 ենթադրված[4] |
| Մթնոլորտային տվյալներ | |
Սաո (հին հուն.՝ Σαώ), նույնպես հայտնի է որպես Նեպտուն XI, Նեպտուն մոլորակի անկանոն բնական արբանյակ: Հայտնաբերվել է Մեթյու Հոլմանի, Ջոն Կավելաարսի, Թոմի Գրավի, Ուիզլի Ֆրեյզերի և Դեն Միլիսավլյևիչի կողմից 2002 թվականի օգոստոսի 14-ին[5]: Մինչև նրա պաշտոնական անվանում ստանալը 2007 թվականի փետրվարի 3-ին, Լաոմեդեյան կրում էր նախնական S/2002 N 2 անվանումը:
Արբանյակը պտտվում է Նեպտունի շուրջ 22 228 000 կմ միջին հեռավորության վրա: Նրա տրամագիծը գնահատվել է մոտ 44 կիլոմետր (ենթադրելով, որ նրա ալբեդոն կազմում է 0,04)[4]:
Սաոն ունի չափազանց թեքված և էքսցենտրիկ ուղեծիր, որը ցույց է տրված դիագրամի վրա համեմատված Նեպտունի այլ արբանյակների հետ: Հորիզոնական գծից վեր գտնվող արբանյակները ունեն ուղիղ շարժում, իսկ ներքև ընկածները` հակադարձ: Դեղին գծերը ցույց են տալիս պերիկենտրոնից ապոկենտրոն ընկած հեռավորությունը, ներկայացնելով էքսցենտրիսիտետը:
Արբանյակը գտնվում է այսպես կոչված Կոզայի ռեզոնանսում, այսինքն նրա թեքումը և էքսցենտրիսիտետը կապված են (ուղեծրի թեքումը նվազում է երբ ավելանում է էքսցենտրիսիտետը, և հակառակը)[5]:
Սաոն, ինչպես և Նեպտունի այլ արտաքին արբայակները, անվանվել է 50 Ներեիդներից մեկի անունով: Մինչև նրա պաշտոնական անվանում ստանալը 2007 թվականի փետրվարի 3-ին, Նեսոն կրում էր նախնական S/2002 N 4 անվանումը[1]:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ 1,0 1,1 ՌՇԼ (2011-07-21)։ «Մոլորակների արբանյակների հայտնաբերման տվյալները»։ Ռեակտիվ Շարժման Լաբորատորիա։ http://ssd.jpl.nasa.gov/?sat_discovery։ Վերցված է 2011-10-24։
- ↑ Գրին, Դենիել Վ. Ե. (13 հունվարի 2003). «Նեպտունի արբանյակներ». ՄԱՄ թերթիկ 8047. http://www.cbat.eps.harvard.edu/iauc/08000/08047.html։ Վերցված է 2011-10-24.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Ջակոբսոն, Ռ. Ա. (2008)։ «NEP078 – ՌՇԼ արբանյակների էֆեմերիդները»։ Մոլորակների արբանյակների միջին ուղեծրային տվյալները։ http://ssd.jpl.nasa.gov/?sat_elem։ Վերցված է 2009-09-23։
- ↑ 4,0 4,1 4,2 Սքոթ Շեփարդ, Դևիդ Ջուիտ, Ժան Կլեյնա (2006). «Նեպտունի շուրջ «նորմալ» անկանոն արբանյակների որոնումը». Աստղագիտական ամսագիր 132: 171–176. doi:.
- ↑ 5,0 5,1 Հոլման, Մ. Ջ.; Կավելաարս, Ջ. Ջ.; Գրավ, Տ. (2004). «Նեպտունի հինգ անկանոն արբանյակների հայտնաբերումը» (PDF). Նեյչր 430 (7002): 865–867. doi:. PMID 15318214. Bibcode: 2004Natur.430..865H. https://www.cfa.harvard.edu/~mholman/nature_final.pdf։ Վերցված է 2011-10-24.
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Մեթյու Հոլմանի Նեպտունի էջը
- Նեպտունի հայտնի արբանյակները (Սքոթ Շեփարդ)
- Սքոթ Շեփարդի էջերը
- Դևիդ Ջուիտի էջերը
- ՓՄԿ` Բնական արբանյակների էֆեմերիդները
|
||||||||||||||||||||||