Անկանոն արբանյակ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեբե — Երևակի ամենամեծ անկանոն արբանյակը
Անկանոն արբանյակ (անգլ.՝ irregular), մոլորակի բնական արբանյակ, որի շարժումը տարբերվում է համընդհանուր օրենքներից: Դա կարող է լինել արբանյակ, որի ուղեծիրը ավելի ձգված է, այլ կերպ ասած, ունի մեծ էքսցենտրիսիտետ, կամ արբանյակ, որը պտտվում է իր ուղեծրով հակադարձ ուղղությամբ, կամ նրա ուղեծրի թեքումը հասարակածային հարթությանը չափազանց մեծ է: