Դամոկլոիդ
Դամոկլոիդ — Արեգակնային համակարգի երկնային մարմիններ, որոնք ունեն գիսաստղների նման ուղեծրեր (մեծ էքսցենտրիսիտետ և խավարածրի հարթության նկատմամբ թեքում), բայց չեն ցուցաբերում գիսաստղների նման ակտիվություն, չեն ունենում վարս կամ պոչ։ Իրենց անվանումը դամոկլոիդները ստացել են այս դասի առաջին հայտնաբերված ներկայացուցիչի անունից՝ (5335) Դամոկլոս աստերոիդից։ 2010 թվականի հունվար ամսվա տվյալներով հայտնի են 41 դամոկլոիդ։
Դամոկլոիդներն ունեն համեմատաբար փոքր չափեր, նրանցից ամենամեծը՝ 2002 XU93, ունի 72 կմ տրամագիծ։ Նրանցից չորսի ալբեդոի չափումները (0,02—0,04) ցույց տվեցին, որ դամոկլոիդները հանդիսանում են Արեգակնային համակարգի ամենամութ մարմիններից մեկը, այնուամենայնիվ ունեն կարմրավուն երանգ։ Մեծ էքսցենտրիսիտետների պատճառով նրանց ուղեծրերը չափազանց ձգված են, ապոհելիում նրանք գտնվում են Ուրանից հեռու (մինչև 571,7 ա. մ. 1996 PW-ի դեպքում), իսկ պերիհելիում — Լուսնթագից մոտ, իսկ երբեմն նույնիսկ Հրատից։
Համարվում է, որ դամոկլոիդները հանդիսանում են գիսաստղերի միջուկներ, նման Հալլեյի գիսաստղին, ծագել են Օորտի ամպում և կորցրել են իրենց ցնդող նյութերը։ Այս հիպոթեզը համարվում է ճշմարտացի, քանզի բավականին շատ մարմինների մոտ, որոնք իսկզբանե համարվում էին դամոկլոիդներ, հետագայում հայտնաբերվեցին վարսեր և դասեցին նրանց գիսաստղների դասին։ Մեկ այլ համոզիչ փաստ կայանում է նրանում, որ դամոկլոիդների մեծամասնության ուղեծրերը չափազանց թեքված են խավարածրի հարթությանը, երբեմն ավելին քան 90 աստիճանը, այսինքն նրանցից որոշները պտտվում են Արեգակի շուրջ մեծ մոլորակների պտույտի ուղղության հակառակ ուղղությամբ, որը խիստ տարբերում է նրանց աստերոիդներից։ Այսպիսի մարմիններից առաջինը, որը հայտնաբերվել է 1999 թվականին, անվանվել է (20461) Դիորետսա — «աստերոիդ» բառը հակառակ ընթերցմամբ։
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Դամոկլոիդների ցանկը
- David Jewitt. The Damocloids
| Արեգակնային համակարգ |
|---|
|
|
| Արեգակ |
| Մոլորակներ · Գաճաճ մոլորակներ : · Փայլածու · Արուսյակ · Երկիր · Հրատ · Սերես · Լուսնթագ · Երևակ · Ուրան · Նեպտուն · Պլուտոն · Հոմեա · Մակեմակե · Էրիս · |
| Գաճաճ մոլորակի թեկնածուներ: Սեդնա · Օրկ · Կվավար · 2007 OR10 |
| Մոլորակների խոշոր արբանյակներ։ Լուսին · Կալիստո · Գանիմեդ · Եվրոպա · Իո · Տիտան · Էնցելադ · Միմաս · Հաբեթ · Տեֆիյա · Դիոնա · Ռեա · Օբերոն · Տիտանիա · Արիել · Ումբրիել · Միրանդա · Տրիտոն · Քարոն |
| Արբանյակներ / Օղակներ: Երկրի · Հրատի · Լուսանթագի/∅ · Երևակի/∅ · Ուրանի/∅ · Նեպտունի/∅ · Պլուտոնի · Հոմեայի · Էրիսի |
| Աստղաքարեր · Փոքր մոլորակներ · Աստերոիդներ/Աստերոիդի լուսիններ · Տրոյացիներ · Կենտավրոսներ · Տրանսնեպտունյան մարմիններ (Պլուտինոներ · Քյուբիվանոներ) · Դամոկլոիդներ · Գիսաստղներ |
| Տիեզերական փոշի · Փոքր մարմիններ · Երկրային խմբի մոլորակներ · Աստերոիդների գոտի · Գազային հսկաներ · Կոյպերի գոտի · Ցրված սկավառակ · Օորտի ամպ |