Խավարածիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խավարածրի հարթությունը այս նկարում երկնագույն դիսկն է որում պտտվում է Արեգակը, կանաչ հարթությունը հորիզոնի հարթությունն է, դիտման կետը Երկրի մակերևույթն է, ուղղությունը՝ արևմուտք

Խավարածիր կամ Էկլիպտիկա (լատ.՝ (linea) ecliptica, հին հուն.՝ ἔκλειψις՝ թարգմանաբար խավարում), երկնոլորտի մեծ հարթություն է, որում տեղի է ունենում Արեգակի տեսանելի տարեկան շարժումը: Անվանումը պայմանավորված է նրանով, որ Արեգակն ու Լուսինը խավարում են այն ժամանակ, երբ Լուսինը մոտ է իր ուղեծրի և խավարածրի հատման կետերին (հանգույցներին): Խավարածրով են դասավորված Կենդանակերպի համաստեղությունները: Ժամանակակից, ավելի ճշգրիտ սահմանումն է՝ Երկնոլորտը հատող հարթություն, Երկիր - Լուսին համակարգի բարիկենտրոնի ուղեծրի հարթությամբ:

Բովանդակություն

Նկարագիր[խմբագրել]

Այն պատճառով, որ Լուսնի ուղեծիրը թեքված է խավարածրի հարթության նկատմամբ և Երկրի պտույտի պատճառով Երկիր-Լուսին համակարգի բարիկենտրոնի շուրջ, ինչպես նաև Երկրի ուղեծրի պերտուրբացիաների պատճառով այլ մոլորակների հանդեպ, իրական Արեգակը[1] ոչ միշտ է գտնվում ճշգրիտ խավարածրի հարթության վրա, այլ կարող է նրանից շեղվել մի քանի անկյան վարկյանով, Կարելի է ասել, որ խավարածրի հարթությունով է անցնում «միջին Արեգակի» ճանապարհը:

Խավարածրի հարթությունը թեքված է երկնային հասարակածի հարթության նկատմամբ անկյունով, որը հավասար է՝
ε = 23°26′21,448″ — 46,815″ t — 0,0059″ t² + 0,00181″ t³;
որտեղ՝ t — հուլյան հարյուրամյակների քանակն է, 2000 թվականից սկսած:

Այս բանաձևը ճշգրիտ է մոտակա հարյուրամյակների համար: Ավելի մեծ ժամանակի հատվածների համար խավարածրի թեքումը հասարակածի հանդեպ տատանվում է միջին արժեքի համեմատ, մոտավորապես 40 000 տարի պարբերությամբ: Բացի այդ, խավարածրի թեքումը հասարակածի հանդեպ ենթակա է կարճաժամկետ տատանումների 18,6 տարի պարբերությամբ և 18,42″ ամպլիտուդայով, ինչպես նաև ավելի փոքր տատանումների (տես. Նուտացիա):

Ի տարբերություն երկնային հասարակածի, որը բավականին արագ է փոփոխորմ իր թեքումը, խավարածրի հարթությունը ավելի կայուն է հեռավոր աստղերի և կվազարների հանդեպ:

«Խավարածիր» անվանումը կապված է հնուց հայտնի այն փաստի հետ, որ արևային և լուսնային խավարումները տեղի են ունենում միայն այն ժամանակ, երբ Լուսինը գտնվում է իր ուղեծրի խավարածրի հարթության հետ հատման կետերի մոտակայքում: Այս կետերը երկնոլորտի վրա կոչվում են Լուսնի հանգույցներ, նրանց պտույտի պարբերությունը խավարածրի վրայով հավասար է մոտավորապես 18 տարվան, և կոչվում է սարոս, կամ Դրակոնիկ պարբերություն: Խավարածիրը անցնում է Կենդանակերպի համաստեղություններով:

Խավարածրի հարթությունը ծառայում է որպես հիմնական հարթություն խավարածրային կոորդինատային համակարգում:

Խավարածիրը գրականության մեջ[խմբագրել]

Ստանիսլավ Լեմի «Պիրկսի պատմությունը» պատմվածքի մեջ (պատմվածքների շարք՝ Պատմվածքներ օդաչու Պիրկսի մասին) Խավարածրի հարթությունը արգելված գոտի է հանդիսանում տիեզերանավերի համար, սակայն օդաչու Պիրկսը հանգամանքներից ելնելով ստիպված է լինում վարել տիեզերանավը այս հարթությունում, և հայտնաբերում է այստղ ընկած այլմոլորակայինների տիեզերանավ:

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Այսինքն, Արեգակնային սկավառակի կենտրոնի ճշգրիտ կոորդինատները ժամանակի իրական պահին: Աստղագիտության և աստղագուշակության մեջ «իրական» եզրույթը երկնային մարմինների և նրանց ուղեծրերի կետերի նկատմամբ ենթադրում է հակադարձ հասկացություն «միջին» եզրույթին, ցույց տալով ճշգրիտ տեղաբաշխումը: «Միջին» այստեղ նշանակում է «միջինացված», հաշվարկները դյուրին դարձնելու համար:
Commons-logo.svg