Ցրված սկավառակ
Ցրված սկավառակ — Արեգակնային համակարգի հեռավոր շրջան, նոսր բնակեցված Արեգակնային համակարգի փոքր մարմիններով, որոնք հիմնականում կազմված են սառույցից: Այսպիսի մարմինները անվանում են ցրված սկավառակի մարմիններ (անգլերեն՝ SDO*, scattered disc object), նրանք պատկանում են տրանսնեպտունային մարմինների (ՏՆՄ) մեծ խմբի ենթաբազմությանը: Ցրված սկավառակի ներքին մասը (Արեգակին մոտ) մասնակիորեն ծածկում է Կոյպերի գոտին, իսկ նրա արտաքին մասը, համեմատած Կոյպերի գոտու հետ, շատ ավելի հեռու է տարածվում Արեգակից և շատ ավելի բարձր և ցածր խավարածրի հարթությունից:
Բովանդակություն |
[խմբագրել] Ձևավորումը
Ցրված սկավառակի ծագումը մինչև այսօր մնում է անհայտ, չնայած դրան աստղագետների մոտ գերակշռում է այն կարծիքը, թե այն ձևավորվել է, երբ Կոյպերի գոտու մարմինները «ցրվել են» արտաքին մոլորակների հետ ձգողական փոխազդեցոության հետևանքով, հիմնականում Նեպտունի հետ, ձեռք բերելով մեծ էքսցենտրիսիտետներ և ուղեծրի թեքում: Այն դեպքում, երբ Կոյպերի գոտին հիշեցնում է համեմատաբար տափակ և կլոր թոր, որը տեղաբաշխված է 30-ից 44 ա. մ. հեռավորության վրա Արեգակից, որին պատկանող մարմինները գտնվում են առանձին շրջանաձև ուղեծրերի (քյուբիվանո) կամ մի փոքր էլիպտիկ ռեզոնանսային ուղեծրերի վրա (2:3 — պլուտինո, և 1:2): Ցրված սկավառակը համեմատած Կոյպերի գոտուն անհամեմատ անկանոն միջավայր է: Ցրված սկավառակի մարմինները շատ հաճախ կարող են «ճանապարհորդել» «ուղղահայաց» համարյա նույն տարածությունների վրա ինչպես և «հորիզոնականով», օրինակ Էրիսը: Մոդելավորումը ցույց է տալիս, որ ցրված սկավառակի մարմինների ուղեծրերը կարող են լինել անկայուն և փոփոխական, և որ այս մարմինների հետագա ճակատագիրն է անընդհատ դուրս մղվել Արեգակնային համակարգի կենտրոնից Օորտի ամպ կամ ավելի հեռու:
Գոյություն ունի ենթադրություն, որ կենտավրոսները կարող են լինել պարզապես մարմիններ, որոնք նման են Ցրված սկավառակի մարմիններին, որոնք դուրս էին մղվել Կոյպերի գոտուց ոչ թե դուրս այլ ներս, և դարձել են «ներնեպտունային» մարմիններ. Իրականում, որոշ մարմիններ, ինչպես օրինակ (29981) 1999 TD10, իրենց գոյությամբ աղճատում են այս երկու ընտանիքների միջև սահմանը, որը հանդիսանում է Նեպտունի ուղեծիրը:
[խմբագրել] Ուղեծրերը
[խմբագրել] Պերիհելի
[խմբագրել] Արտառոցներ
[խմբագրել] Դասական և Ցրված սկավառակի մարմինների համեմատություն
[խմբագրել] Ուշագրավ Ցրված սկավառակի մարմիններ
| Մշտական անվանումը |
Պայմանական անվանումը |
Բացարձակ աստղային մեծություն | Ալբեդո | Հասարակածային շառավիղ (կմ) |
Ուղեծրի մեծ կիսաառանցքը (ա. մ.) |
Հայտնաբերման ամսաթիվը |
Հայտնաբերողը | Տրամագծի չափման միջոցը |
|---|---|---|---|---|---|---|---|---|
| Էրիս | 2003 UB313 | −1,12 | 0,86 ± 0,07 | 2400 ± 100 | 67,7 | 2003 | Մայքլ Բրաուն, Չադ Տրուխիլիո և Դավիդ Ռաբինովից | ուղիղ |
| Սեդնա | 2003 VB12 | 1,6 | 1180—1800 | 525,606 | 2003 | Մայքլ Բրաուն, Չադ Տրուխիլիո և Դավիդ Ռաբինովից | ||
| 2004 XR190 | 4,5 | 500—1000 | 57,5 | 2004 | Լին Ալեն | |||
| 15874 | 1996 TL66 | 5,4 | 0,10? | ~630 | 82,9 | 1996 | Դավիդ Ջուիտ, Ջեյն Լու և Ջուն Չեն | ջերմային |
| 48639 | 1995 TL8 | 5,28 և 7,0 (կրկնակի մարմին) | 0,09 (ենթադրա- բար) |
~350 և ~160 | 52,2 | 1995 | Spacewatch (Արիանա Գլիսոն) | ենթադրված ալբեդո |
[խմբագրել] Ծանոթագրություններ
| Արեգակնային համակարգ |
|---|
|
|
| Արեգակ |
| Մոլորակներ · Գաճաճ մոլորակներ : · Փայլածու · Արուսյակ · Երկիր · Հրատ · Սերես · Լուսնթագ · Երևակ · Ուրան · Նեպտուն · Պլուտոն · Հոմեա · Մակեմակե · Էրիս · |
| Գաճաճ մոլորակի թեկնածուներ: Սեդնա · Օրկ · Կվավար · 2007 OR10 |
| Մոլորակների խոշոր արբանյակներ։ Լուսին · Կալիստո · Գանիմեդ · Եվրոպա · Իո · Տիտան · Էնցելադ · Միմաս · Հաբեթ · Տեֆիյա · Դիոնա · Ռեա · Օբերոն · Տիտանիա · Արիել · Ումբրիել · Միրանդա · Տրիտոն · Քարոն |
| Արբանյակներ / Օղակներ: Երկրի · Հրատի · Լուսանթագի/∅ · Երևակի/∅ · Ուրանի/∅ · Նեպտունի/∅ · Պլուտոնի · Հոմեայի · Էրիսի |
| Աստղաքարեր · Փոքր մոլորակներ · Աստերոիդներ/Աստերոիդի լուսիններ · Տրոյացիներ · Կենտավրոսներ · Տրանսնեպտունյան մարմիններ (Պլուտինոներ · Քյուբիվանոներ) · Դամոկլոիդներ · Գիսաստղներ |
| Տիեզերական փոշի · Փոքր մարմիններ · Երկրային խմբի մոլորակներ · Աստերոիդների գոտի · Գազային հսկաներ · Կոյպերի գոտի · Ցրված սկավառակ · Օորտի ամպ |