Ռեզոնանսային տրանսնեպտունային մարմիններ
| ‡ Տրանսնեպտունային գաճաճ մոլորակները "պլուտոիդներն" են |
Ռեզոնանսային տրանսնեպտունային մարմիններ, տրանսնեպտունային մարմիններ են, որոնց ուղեծրերը գտնվում են Նեպտուն մոլորակի հետ ուղեծրային ռեզոնանսի մեջ, ամբողջ թվերի հարաբերությամբ (1:2, 2:3, 2:5 և այլն)։ Ռեզոնանսային մարմինները գտնվում են Կոյպերի գոտում կամ ավելի հեռու գտնվող Ցրված սկավառակում[1]:
Սեփական անուններ ունեն մարմինների խմբերը, որոնք գտնվում են հետևյալ ռեզոնանսային ուղեծրերում՝
- 1:1՝ Նեպտունի տրոյացի աստերոիդներ։ Գտնվում են Նեպտունի ուղեծրի L4 և L5 Լագրանժի կետերում։
- 2:3՝ Պլուտինո։ Պլուտոն գաճաճ մոլորակը հանդիսանում է այս խմբի խոշորագույն մարմինը։ Նրա անունից էլ ծագել է խմբի անվանումը։
- 1:2՝ Տուտինո։ Նրանց ուղեծրերը հաճախ համարվում է Կոյպերի գոտու սահմանը։
Մարմինների տեղաբաշխումը և ուղեծրերը [խմբագրել]
Նկարում պատկերված է հայտնի տրանսնեպտունային մարմինների (մեծ կիսաառանցքը մինչև 70 ա. մ.) տեղաբաշխումը, մոլորակների ուղեծրերի և Կենտավրոսների համեմատությամբ: Ռեզոնանսային մարմինները նշված են կարմիր գույնով: Նեպտունի հետ ուղեծրային ռեզոնանսները նշված են ուղղահայաց գծերով; 1:1 — Նեպտունի և նրա տրոյացի աստերոիդների ուղեծիրը, 2:3 — Պլուտինո (ներառյալ Պլուտոնը), մնացած գծերը ցույց են տալիս ավելի փոքրաքանակ ռեզոնանսային մարմինների խմբերը:
2:3 և 3:2 նշանակումները վերաբերվում են նույն մարմիններին և շփոթություն չի առաջացնում, քանի որ տրանսնեպտունային մարմնի պտույտի պարբերությունը միշտ մեծ է Նեպտունինից: Երկու նշանակումներից ցանկացածը նշանակում է, որ Պլուտինոն կատարում է երկու պտույտ Արեգակի շուրջ Նեպտունի երեք պտույտի դիմաց:
Ռեզոնանսային տրանսնեպտունային մարմինների առաջացման աղբյուրը [խմբագրել]
Տես նաև Նիցի մոդել
Նեպտուն մոլորակի ուղեծրի հետ ռեզոնանսում գտնվող մարմինների մանրամասն հետազոտությունները[2][3] ցույց տվեցին, որ ռեզոնանսային ուղեծրերի սահմանները չափազանց նեղ են, և մարմինը այս սահմաններում մնալու համար պետք է ունենա որոշակի քանակի էներգիա (ոչ շատ և ոչ էլ քիչ): Բավական է մեծ կիսաառանցքի աննշան շեղում այդ սահմաններից և մարմինը դուրս է գալիս ռեզոնանսից:
Տրանսնեպտունային մարմինների հայտնաբերմանը զուգընթաց, նկատվեց, որ Նեպտունի հետ 2:3 ռեզոնանսում գտնվող մարմինների քանակը պատահական չէ, այն անցնում է նրանց ընդհանուր քանակի 10 %-ը: Ներկա պահին ենթադրվում է, որ այս մարմինները հավաքվել են այստեղ ավելի հեռավոր ուղեծրերից Նեպտունի միգրացիայի հետևանքով[4].
Հայտնի ռեզոնանսային ուղեծրերը [խմբագրել]
Ռեզոնանս 2:3 (Պլուտինո, պտույտի պարբերությունը մոտ 250 տարի) [խմբագրել]
Ներկայիս պահին ամենաշատ տրանսնեպտունային մարմիններ հայտնաբերվել է 2:3 ուղեծրային ռեզոնանսով, մոտ 39,4 ա. մ. հեռավորության վրա: Այս պահին հայտնաբերված են 141 այսպիսի մարմիններ; որոնցից 92-ի գոյությունը հաստատված է[5]: Այս ուղեծրով շարժվող մարմինները անվանում են պլուտինո, նրանցից առաջին հայտնաբերվածի` Պլուտոնի, անունով: Առավել նշանակալի պլուտինոները[6]`
Ռեզոնանս 3:5 (պտույտի պարբերությունը մոտ 275 տարի) [խմբագրել]
2011 թվականի օգոստոսի տվյալներով, հայտնի են 10 այսպիսի մարմիններ, որոնց մեծ կիսաառանցքը կազմում է 42,3 ա. մ., նրանցից են[6]`
Ռեզոնանս 4:7 (պտույտի պարբերությունը մոտ 290 տարի) [խմբագրել]
Կարևոր մաիմինների խումբ (2011 թվականի օգոստոսի տվյալներով հայտնաբերված են 24) 43,7 ա. մ. որղեծրով (այս խմբի կենտրոնում գտնվում են քյուբիվանոները): Այս մարմինները ունեն ոչ մեծ չափեր (մեկ բացառությամբ М>6) և հիմնականում էլիպտիկ ուղեծիր: Հայտնի ուղեծրերով մարմիններ[6]`
- 1999 CD158, ամենախոշորը
- (119956) 2002 PA149
- (119070) 2001 KP77
- (118378) 1999 HT11
- (118698) 2000 OY51
Ռեզոնանս 1:2 («տուտինո», պտույտի պարբերությունը մոտ 330 տարի) [խմբագրել]
Այս մարմինների ուղեծրերը գտնվում են 47,8 ա. մ. հեռավորության վրա Արեգակից և սովորաբար համարվում են Կոյպերի գոտու սահմանը: Այս ուղեծրի վրա գտնվող մարմինները անվանում են «տուտինո»: Նրանց թեքումը չի անցնում 15°-ից, իսկ էքսցենտրիսիտետը բավականին չափավոր է (0,1 - 0,3):[7] Այս տիպի մարմիններից ոչ բոլորն են առաջացել պլանետեզեմալից, որը դուրս էր մղվել այս ուղեծիր Նեպտունի միգրացիայով[8].
Տուտինո տեսակի մարմինների քանակը շատ ավելի քիչ է, քան Պլուտինոներինը (2011 թվականի օգոստոսի տվյալներով հայտնաբերված են 15): Դա բացատրվում է նրանով, որ 1:2 ռեզոնանսը ավելի անկայուն է, քան 2:3; միայն տոտինոների 15 % կարողացել են մնալ իրենց ուղեծրերում վերջին 4 միլիարդ տարվա ընթացքում, ի համեմատություն, պլուտինոների` 28 % [7]: Հնարավոր է, որ իսկզբանե տուտինոների քանակը եղել է ոչ պակաս, քան պլուտինոներինը, սակայն ժամանակի ընթացքում նրանց մեծամասնությունը անցել են այլ ուղեծրոր[7].
Հայտնի ուղեծրերով տուտինոներից են[6]`
Ռեզոնանս 2:5 (պտույտի պարբերությունը մոտ 410 տարի) [խմբագրել]
Հայտնի 55,4 ա. մ. մեծ կիսաառանցքով ուղեծրերով մարմիններից են[6]`
- (84522) 2002 TC302, խոշոր մարմին, գաճաճ մոլորակի թեկնածու
- (143707) 2003UY117
- (119068) 2001 KC77
- (135571) 2002GG32
- (69988) 1998 WA31
2011 թվականի օգոստոսի տվյալներով հայտնաբերված են 15 մարմիններ, որոնք ունեն 2:5 ռեզոնանս:
Այլ ռեզոնանսներ [խմբագրել]
Այլ ռեզոնանսներով ուղեծրերի խմբորը ներառում են փոքր թվով մարմիններ: Ստորև բերված են նրանցից մի քանիսը[6]`
- 4:5 (35,0 ա. մ., մոտ 205 տարի) (131697) 2001 XH255
- 3:4 (36,5 ա. մ., մոտ 220 տարի) (143685) 2003 SS317, (15836) 1995 DA2
- 5:9 (44,5 ա. մ., մոտ 295 տարի) 2002 GD32[9]
- 4:9 (52,0 ա. մ., մոտ 370 տարի) (42301) 2001 UR163, (182397) 2001 QW297[10]
- 3:7 (53,0 ա. մ., մոտ 385 տարի) (131696) 2001 XT254, (95625) 2002 GX32, (183964) 2004 DJ71, (181867) 1999 CV118
- 5:12 (55,0 ա. մ., մոտ 395 տարի) (79978) 1999 CC158, (119878) 2001 CY224[11] (Ռեզոնանսի հավանականությունը ըստ Յեմելյանենկոի 84 %)
- 3:8 (57,0 ա. մ., մոտ 440 տարի) (82075) 2000 YW134[12] (Ռեզոնանսի հավանականությունը ըստ Յեմելյանենկոի 84 %)
- 2:7 (70,0 ա. մ., մոտ 580 տարի) 2006 HX122[13] (Մոտավոր ուղեծիրը բացառում է 2:7 ռեզոնանսը, սակայն վերջնական եզրակացության համար անհրաժեշտ են հավելյալ դիտարկումներ:)
Գտնվել են մի քանի մարմիններ պարզ, բայց հեռավոր ռեզոնանսներով[6]:
- 1:3 (62,5 ա. մ., մոտ 495 տարի) (136120) 2003 LG7
- 1:4 (76,0 ա. մ., մոտ 660 տարի) 2003 LA7[14]
- 1:5 (88,0 ա. մ., մոտ 820 տարի) 2003 YQ179[15]
Հեռավոր մարմինների և գաճաճ մոլորակների ռեզոնանսները չեն ապացուցված, բայց հնարավոր են`
- 7:12 (43,0 ա. մ., մոտ 283 տարի) Հոմեա[16] (ուղեծրի ռեզոնանսի մեծ հավանականություն)
- 6:11 (45,0 ա. մ., մոտ 302 տարի) Մակեմակե[17] ((182294) 2001 KU76-ը հավանաբար գտնվում է 6:11 ռեզոնանսում)
- 3:10 (67,0 ա. մ., մոտ 549 տարի) (225088) 2007 OR10 (հաշվարկումը հիմնված է մոտավոր ուղեծրի վրա)
- 5:17 (67,0 ա. մ., մոտ 560 տարի) Էրիս[17] (նման ուղեծիր է գտնվել 2007 OR10 մարմնի մոտ)
Ռեզոնանս 1:1 (Նեպտունի տրոյացիներ, պտույտի պարբերությունը մոտ 165 տարի) [խմբագրել]
Արեգակ-Նեպտուն համակարգի L4 և L5 Լագրանժի կետերում գտնվել են մարմիններ, որոնց մեծ կիսաառանցքները մոտավորապես հավասար է Նեպտունի կիսաառանցքին: Դա այսպես կոչված Նեպտունի «տրոյացիներն» են, անվանվել են Յուպիտերի տրոյացի աստերոիդների նման, գտնվում են 1:1 ուղեծրային ռեզոնանսում Նեպտունի հետ: 2011 թվականի օգօստոսի տվյալներով հայտնի են 8 այդպիսի մարմիններ`
Միայն վերջին երկուսն են գտնվում L5 կետի մոտակայքում; մնացածը գտնվում են L4-ի մոտ[18].
Դասակարգման ձևերը [խմբագրել]
Քանի որ նոր հայտնաբերված մարմինների ուղեծրերը հայտնի են բավականին մեծ սխալանքով, հնարավոր է, որ այս մարմինների ուղեծրային ռեզոնանսները սխալմամբ են հաշվարկվել, և իրականում նրանք չեն գտնվում ռեզոնանսի մեջ:
Վերջին ժամանակներս անհրաժեշտ են հավելյալ տեղեկություններ, որպեսզի համարել ուղեծրերը ռեզոնանսային[19]. Հաշվարկի ձևը հետևյալն է, դիտարկվում են ևս երկու հնարավոր ուղեծրեր ամեն մարմնի համար (այդպիսինները միշտ կան, քանի որ դիտարկումները հնարավորություն չեն տալիս վերջնականորեն հաշվարկել ուղեծիրը): Բոլոր երեք ուղեծրերը հաշվարկվում են հաջորդ 10 միլիոն տարվա ընթացքում: Եթե բոլոր երեքը մնում են ռեզոնանսային, ապա ուղեծրի ռեզոնանսային գնահատականը համարվում է ստուգված
Եթե միայն երկուսն են մնում ռեզոնանսային, ապա մարմինը համարվում է «հնարավոր ռեզոնանսային»: Այն դեպքում եթե միայն մի ուղեծիրն է մնում ռեզոնանսային, անհրաժեշտություն է առաջանում այս մարմնի հետագա դիտարկումների ճշգրտելու նպատակով[19].
Տես նաև [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Հան Ջ. Մալհոտրա Նեպտունի միգրացիան դեպի Կոյպերի գոտի Աստղագիտական ամսագիր, 130, Էջ՝ 2392-2414, Նոյեմբեր 2005.Full text on arXiv (անգ.)
- ↑ Ռենու Մալոտրա, Նեպտունի ռեզոնանսների կառուցվածքը Կոյպերի գոտում: Աստղագիտական ամսագիր հ.111, էջ.504 preprint (անգ.)
- ↑ Ի. Ի. Չիանգ և Ա. Բ. Ջորդան, Կոյպերի գոտու Պլուտինոների և Տուտինոների մասին, Աստղագիտական ամսագիր, 124 (2002), Էջեր`3430-3444. (html) (անգ.)
- ↑ Ռենու Մալոտրա, Պլուտոնի ուղեծրի ծագումը` Ազդեցությունները Արեգակնային համակարգում Նեպտունի ուղեծրից դուրս, Աստղագիտական ամսագիր, 110 (1995), Էջ. 420 Preprint (անգ.)
- ↑ Տրանս-Նեպտունային մարմիններ (անգ.)
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Դասակարգված ուղեծրերի ցանկը ՓՄԿ-ից Հոկտեմբեր, 2008 (անգ.)
- ↑ 7,0 7,1 7,2 Մ. Տիսկարենո, Ռ. Մալոտրա (Ապրիլ 2008). Կոյպերի գոտու Ռեզոնանսային մարմինների քաոտիկ դիֆուզիան. 194. (անգ.)
- ↑ Պատրիկ Սոֆիա Լակավա և Տադաշի Մուկաի (Հուլիս 2007). «Տրանսնեպտունային մարմինների դինամիկ դասակարգումը` Նրանց ծագումը, զարգացումը և փոխազդեցությունը». Իկարուս 189 (1): 213–232. (անգ.)
- ↑ Մարկ Բույե (2005-04-11 օգտագործելով 20 դիտարկումներ)։ «Ուղեծրի տվյալները և Աստղամետրիկ գրառումները 02GD32-ի համար»։ SwRI (Տիեզերական գիտությունների բաժին)։ http://www.boulder.swri.edu/~buie/kbo/astrom/02GD32.html։ Վերցված է 2009-02-05։ (անգ.)
- ↑ Մարկ Բույե (2007-11-09 օգտագործելով 23 դիտարկումներ)։ «Ուղեծրի տվյալները և Աստղամետրիկ գրառումները 182397-ի համար»։ SwRI (Տիեզերական գիտությունների բաժին)։ http://www.boulder.swri.edu/~buie/kbo/astrom/182397.html։ Վերցված է 2009-01-29։ (անգ.)
- ↑ Մարկ Բույե (2005-12-06 օգտագործելով 41 դիտարկումներ)։ «Ուղեծրի տվյալները և Աստղամետրիկ գրառումները 119878-ի համար»։ SwRI (Տիեզերական գիտությունների բաժին)։ http://www.boulder.swri.edu/~buie/kbo/astrom/119878.html։ Վերցված է 2009-01-29։ (անգ.)
- ↑ Մարկ Բույե (2004-04-16 օգտագործելով 63 դիտարկումներից 62-ը)։ «Ուղեծրի տվյալները և Աստղամետրիկ գրառումները 82075-ի համար»։ SwRI (Տիեզերական գիտությունների բաժին)։ http://www.boulder.swri.edu/~buie/kbo/astrom/82075.html։ Վերցված է 2009-01-29։ (անգ.)
- ↑ «MPEC 2008-K28 : 2006 HX122»։ Փոքր մոլորակների կենտրոն։ 2008-05-23։ http://www.minorplanetcenter.org/mpec/K08/K08K28.html։ Վերցված է 2009-01-30։ (անգ.)
- ↑ Մարկ Բույե (2007-04-21 օգտագործելով 14 դիտարկումներից 13-ը)։ «Ուղեծրի տվյալները և Աստղամետրիկ գրառումները 03LA7-ի համար»։ SwRI (Տիեզերական գիտությունների բաժին)։ http://www.boulder.swri.edu/~buie/kbo/astrom/03LA7.html։ Վերցված է 2009-01-29։ (անգ.)
- ↑ Մարկ Բույե (2008-03-03 օգտագործելով 23 դիտարկումներ 24-ից)։ «Ուղեծրի տվյալները և Աստղամետրիկ գրառումները 03YQ179-ի համար»։ SwRI (Տիեզերական գիտությունների բաժին)։ http://www.boulder.swri.edu/~buie/kbo/astrom/03YQ179.html։ Վերցված է 2009-01-29։
- ↑ Դ. Ռագոզին, Մ. Ե. Բրաուն (2007-09-04). «Կոյպերի գոտու մարմին 2003 EL61 ընտանիքի թեկնածու անդամները և տարիքի գնահատումը». Աստղագիտական ամսագիր 134 (6): 2160–2167. (անգ.)
- ↑ 17,0 17,1 Թոնի Դան։ «Էրիսի (2003 UB313) և Մակեմակեյի (2005 FY9) հնարավոր ռեզոնանսը»։ Գրավիթի Սիմուլյատոր։ http://www.orbitsimulator.com/gravity/articles/newtno.html։ Վերցված է 2009-01-29։ (անգ.)
- ↑ «Նեպտունի տրոյացիների ցանկը»։ Փոքր մոլորակների կենտրոն։ http://www.minorplanetcenter.org/iau/lists/NeptuneTrojans.html։ Վերցված է 2010-06-26։ (անգ.)
- ↑ 19,0 19,1 Բրետ Գլեդման, Բրայան Մարսդեն, Ս. Վանլարհոֆեն (2008). «Արտաքին Արեգակնային համակարգի անվանացանկը». Արեգակնային համակարգը Նեպտունից դուրս, ISBN 987-0-8165-2755-7. (անգ.)
Գրականություն [խմբագրել]
- «Список транснептуновых объектов»։ Արխիվացված օրիգինալից 2011-08-17-ին։ http://www.webcitation.org/610cIRqkZ։ Վերցված է 2010-12-29։
- (2004-08-03) խմբ․ John K. Davies and Luis H. Barrera: The First Decadal Review of the Edgeworth-Kuiper Belt։ Springer։ ISBN 1-4020-1781-2։
- E. I. Chiang, J. R. Lovering, R. L. Millis, M. W. Buie, L. H. Wasserman, and K. J. Meech (June 2003). «Resonant and Secular Families of the Kuiper Belt». Earth, Moon, and Planets (Springer Netherlands) 92 (1–4): 49–62. doi:.
- E. I. Chiang, A. B. Jordan, R. L. Millis, M. W. Buie, L. H. Wasserman, J. L. Elliot, S. D. Kern, D. E. Trilling, K. J. Meech, and R. M. Wagner (2003-01-21). «Resonance occupation in the Kuiper Belt: case examples of the 5:2 and trojan resonances». The Astronomical Journal (The American Astronomical Society) 126: 430–443. http://www.iop.org/EJ/article/1538-3881/126/1/430/203022.html.
- Renu Malhotra «The Kuiper Belt as a Debris Disk»։ (as HTML)
|
|||||||||||||||||||||||