Պլուտինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Պլուտինո (այլ կիրառումներ)
Խոշորագույն պլուտինոների համեմատությունը ըստ չափերի, ալբեդոի և գույնի

Աստղագիտության մեջ պլուտինո են կոչվում այն տրանսնեպտունային մարմինները, որոնց ուղեծիրը ստեղծում է 2։3 ուղեծրային ռեզոնանս Նեպտուն մոլորակի ուղեծրի հետ։ Ամեն անգամ երբ պլուտինոն կատարում է երկու պտույտ Արեգակի շուրջ, Նեպտունը կատարում է երեքը։ Պլուտինո անվանումը ստացվել է Պլուտոն գաճաճ մոլորակի անունից, որը պտտվում է այս ռեզոնանսի մեջ գտնվող ուղեծրով։ անվանումը վերաբերվում է միայն ուղեծրային ռեզոնանսին և չի վերաբերվում սովորական ֆիզիկական առանձնահատկություններին։ Այս սահմանումը օգտագործելի է երկնային մարինների համար, որոնց չափերը փոքր են Պլուտոնից, և որոնք շարժվում են նման ուղեծրերով։ Տվյալ դասի մեջ են մտցվել նաև Պլուտոնը և նրա արբանյակները։

Պլուտինոները կազմում են Կոյպերի գոտու ներքին մասը և քանակապես մոտավորապես կազմում են կոյպերի գոտու մարմինների քառորդ մասը։ Պլուտինոները կազմում են Ռեզոնանսային տրանսնեպտունային մարմինների խոշորագույն դաս (այսինքն մարմինների, որոնց ուղեծիրը գտնվում է Նեպտունի ուղեծրի հետ ռեզոնանսում)։

Բացի Պլուտոնից և նրա արբանյակ Քարոնից, առաջին պլուտինոն՝ 1993 RO հայտնաբերվել է 1993 թվականի սեպտեմբերի 16-ին։

Առավել մեծ պլուտինոներն են՝ Պլուտոնը, Օրկը, Իքսիոնը, Խույան, 1998 SN165 և Ռադամանտը։

Տես նաև[խմբագրել]