Կոյպերի գոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոյպերի գոտի (երբեմն կոչվում է Էջվորտ - Կոյպերի գոտի) - արեգակնային համակարգի շրջան, որը տարածվում է Նեպտունի ուղեծրից (30 ա. մ. Արեգակից) մինչև մոտավորապես 55 ա. մ. հեռավորության վրա Արեգակից։ Թեև Կոյպերի գոտին նման է աստերոիդների գոտուն, այն մոտ 20 անգամ ավելի լայն է և 20 - 200 անգամ ավելի մեծ զանգված ունի։ Ինչպես և աստերոիդների գոտին, այն բաղկացած է հիմնականում փոքր մարմիններից, այսինքն, նյութից, որը մնացել է Արեգակնային համակարգի ձևավորումից հետո։ Ի տարբերություն աստերոիդների գոտու մարմինների, որոնք բաղկացած են հիմնականում լեռնային ապարներից և մետաղներից, Կոյպերի գոտու մարմինները կազմված են հիմնականում ցնդող նյութերից (որոնք անվանվում են սառույցներ), այնպիսիք, ինչպիսիք են մեթանը, ամոնիակը և ջուրը։ Մոտակա տիեզերքի այս շրջանում տեղաբաշխված են առնվազն երեք գաճաճ մոլորակներ՝ Պլուտոնը, Հոմեան և Մակեմակեն։ Բացի այդ, ենթադրվում է, որ որոշ Արեգակնային համակարգի մոլորակների արբանյակներ, ինչպիսիք են Նեպտունի արբանյակ Տրիտոնը և Երևակի արբանյակ Ֆեբեն, նույնպես առաջացել են այս շրջանում։

Այդ ժամանակից ի վեր, երբ 1992 թվականին հայտնաբերվեց գոտին, հայտնի Կոյպերի գոտու մարմինների քանակը արդեն գերազանցել է հազարը, և ենթադրվում է, որ ավելին քան ևս 70 000 Կոյպերի գոտու մարմիններ, որոնց տրամագիծը ավելին է քան 100 կմ դեռ չեն հայտնաբերված։ Նախկինում կարծում էին, որ Կոյպերի գոտին հանդիսանում է կարճաժամկետ գիսաստղերի (որոնց ուղեծրերի պտույտի պարբերությունը պակաս է քան 200 տարին) հիմնական աղբյուրը։ Սակայն դիտարկումներ, որոնք իրականացվում են, սկսած 1990-ականների կեսերից, ցույց տվեցին, որ Կոյպերի գոտին դինամիկ կայուն է, և որ գիսաստղերի իրական աղբյուրը հանդիսանում է ցրված սկավառակը, դինամիկ ակտիվ շրջան, որը ստեղծվել է Նեպտունի դեպի դուրս ուղղված ազդեցության շնորհիվ 4,5 մլրդ տարի առաջ։ Ցրված սկավառակի մարմինները, օրինակ՝ Էրիսը, նման են Կոյպերի գոտու մարմիններին, սակայն հեռանում են իրենց ուղեծրերով Արեգակից շատ հեռու (մինչեւ 100 ա. մ.)։

Պլուտոնը խոշորագույն հայտնի Կոյպերի գոտու մարմինն է։ Իսկզբանե, այն համարվում էր մոլորակ, բայց, քանի որ այն պատկանում է Կոյպերի գոտուն, այն դասակարգվեց որպես գաճաճ մոլորակ։ Իր կազմով Պլուտոնը նման է այլ Կոյպերի գոտու մարմիններին, իսկ նրա պտույտի պարբերությունը թույլ է տալիս նրան հատկացնել «պլուտինո» ենթախմբին։ Ի պատիվ Պլուտոնի այս պահին հայտնի չորս գաճաճ մոլորակների ենթախումբը անվանում են «պլուտոիդներ»։

Կոյպերի գոտին չպետք է շփոթել հիպոթետիկ Օորտի ամպի հետ, որը գտնվում է հազարավոր անգամ ավելի հեռու։ Կոյպերի գոտու մարմինները, ինչպես նաև ցրված սկավառակի և Օորտի ամպի մարմինները դասում են տրանսնեպտունային մարմիններին (ՏՆՄ)։

Բովանդակություն

[խմբագրել] Կոյպերի գոտու խոշորագույն մարմինները

Համարը Անվանումը հասարակածային
տրամագիծը (կմ)
Մեծ կիսաառանցքը,
ա. մ.
Պերիհելի,
ա. մ.
Ապոհելի,
ա. մ.
Պտտման պարբերությունը
Արեգակի շուրջ (տարի)
Հայտնաբերվել է Ծանոթություն!
136199 Էրիս 2330+10/−10 67,84 38,16 97,52 559 2003 i [1]
134340 Պլուտոն 2390[2] 39,45 29,57 49,32 248 1930 i [3]
136472 Մակեմակե 1500 +400/−200[4] 45,48 38,22 52,75 307 2005 i
136108 Հոմեա ~1500 43,19 34,83 51,55 284 2005 i
134340 I Քարոն 1207 ± 3[5] 39,45 29,57 49,32 248 1978 [3]
225088 2007 OR10 875-1400 67,3 33,6 101,0 553 2007 i
50000 Կվավար ~1100 43,61 41,93 45,29 288 2002 i
90482 Օրկ 946,3 +74,1/−72,3[4] 39,22 30,39 48,05 246 2004 i Պլուտինո
55565 2002 AW197 940 47,1 41,0 53,3 323 2002 i
20000 Վարունա 874[6] 42,80 40,48 45,13 280 2000 i
28978 Իքսիոն < 822[6] 39,70 30,04 49,36 250 2001 i Պլուտինո
55637 2002 UX25 681 +116/−114[4] 42,6 36,7 48,6 278 2002 i

[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. Հնարավոր է, որ հանդիսանում է Ցրված սկավառակի մարմին։
  2. D. R. Williams (7 September 2006)։ «Pluto Fact Sheet»։ NASA։ http://nssdc.gsfc.nasa.gov/planetary/factsheet/plutofact.html։ Վերցված է 2007-03-24։ 
  3. 3,0 3,1 Պլուտոնը և Քարոնը կազմում են կրկնակի համակարգ.
  4. 4,0 4,1 4,2 J. Stansberry, W. Grundy, M. Brown, et al. (February 2007). «Physical Properties of Kuiper Belt and Centaur Objects: Constraints from Spitzer Space Telescope». The Solar System beyond Neptune (University of Arizona Press). 
  5. B. Sicardy et al (2006). «Charon’s size and an upper limit on its atmosphere from a stellar occultation». Nature 439: 52. http://www.nature.com/nature/journal/v439/n7072/abs/nature04351.html. 
  6. 6,0 6,1 Wm. Robert Johnston։ «TNO/Centaur diameters and albedos»։ http://www.johnstonsarchive.net/astro/tnodiam.html։ 

[խմբագրել] Տես նաև

[խմբագրել] Արտաքին հղումներ

Արեգակնային համակարգ
Արեգակ Փայլածու Արուսյակ Լուսին Երկիր Ֆոբոս և Դեյմոս Հրատ Սերես Աստերոիդների գոտի Լուսնթագ Լուսնթագի բնական արբանյակներ Երևակ Երևակի բնական արբանյակներ Ուրան (մոլորակ) Ուրանի արբանյակներ Նեպտունի արբանյակներ Նեպտուն Պլուտոնի արբանյակներ Պլուտոն Կոյպերի գոտի Դիսնոմիա Էրիս Ցրված սկավառակ Օորտի ամպSolar System XXVII.png
Արեգակ
Մոլորակներ · Գաճաճ մոլորակներ : · Փայլածու · Արուսյակ · Երկիր · Հրատ · Սերես · Լուսնթագ · Երևակ · Ուրան · Նեպտուն · Պլուտոն · Հոմեա · Մակեմակե · Էրիս ·
Գաճաճ մոլորակի թեկնածուներ: Սեդնա · Օրկ · Կվավար · 2007 OR10
Մոլորակների խոշոր արբանյակներ։ Լուսին · Կալիստո · Գանիմեդ · Եվրոպա · Իո · Տիտան · Էնցելադ · Միմաս · Հաբեթ · Տեֆիյա · Դիոնա · Ռեա · Օբերոն · Տիտանիա · Արիել · Ումբրիել · Միրանդա · Տրիտոն · Քարոն
Արբանյակներ / Օղակներ: Երկրի · Հրատի · Լուսանթագի/ · Երևակի/ · Ուրանի/ · Նեպտունի/ · Պլուտոնի · Հոմեայի · Էրիսի
Աստղաքարեր · Փոքր մոլորակներ · Աստերոիդներ/Աստերոիդի լուսիններ · Տրոյացիներ · Կենտավրոսներ · Տրանսնեպտունյան մարմիններ (Պլուտինոներ · Քյուբիվանոներ) · Դամոկլոիդներ · Գիսաստղներ
Տիեզերական փոշի · Փոքր մարմիններ · Երկրային խմբի մոլորակներ · Աստերոիդների գոտի · Գազային հսկաներ · Կոյպերի գոտի · Ցրված սկավառակ · Օորտի ամպ
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով