Մերձնեպտունյան մարմին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մերձնեպտունյան մարմին, աստղագիտական մարմին է, որը հայտնաբերվել է Նեպտունի ուղեծրի սահմաններում[1]։ Այնուամենայնիվ այս եզրը օգտագործվում է սովորաբար այն հեռավոր փոքր մոլորակների համար, որոնք չեն հանդիսանում տրանսնեպտունային մարմիններ՝ այսինքն մարմիններ որոնք պտտվում են Արեգակի շուրջ մոլորակների միջև կամ Նեպտունի հեռավորության վրա, սակայն Յուպիտերի ուղեծրից դուրս։ Այս սահմանումը ներառում է փոքր մոլորակները, որոնք անվանում են Կենտավրոսներ[2] և Նեպտունի տրոյացի աստերոիդները[3]։

Կենտավրոսները պտտվում են Արեգակի շուրջ Յուպիտերի և Նեպտունի ուղեծրերի միջև, հաճախ հատելով հսկա մոլորակների ուղեծրերը։ Գոյություն ունի կարծիք[2] այն մասին, որ կենտավրոսները պարզապես նման են ցրված սկավառակի մարմիններին, սակայն մղվել են Կոյպերի գոտուց ներս, այլ ոչ թե դուրս։

Նեպտունի տրոյացիները, որոնք անվանվել են Յուպիտերի տրոյացիների նմանակմամբ, հաստատուն մարմինների խմբեր են, որոնք կիսում են Նեպտունի հետ նրա ուղեծիրը[4] 2010 թվականի օգոստոսի տվյալներով, բոլոր Նեպտունի տրոյացիները, բացառությամբ մեկի, պտտվում են L4 Լագրանժի կետի մոտակայքում, 60°-ով Նեպտունից առաջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ջոն Ռեմո (2007), Պինդ մոլորականման մարմինների դասակարգում։ Աստղադիմանիկայի և գործիքների նոր ուղղվածությունները։ AIP Կոնֆերանս, հատոր` 886, էջեր` 284-302։
  2. 2,0 2,1 Ջ. Հորներ, Ն. Ո. Էվանս, Մ. Ի. Բեյլի, Դ. Ջ. Էշեր (2003). «Գիսաստղանման մարմինների խմբերը Արեգակնային համակարգում» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. «Նեպտունի տրոյացիների ցանկը». Փոքր մոլորակների կենտրոն. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 27–ին-ին.
  4. Շեփարդ, Սքոթ; Տրուխիլիո, Չադվիկ (2006 թ․ հունիս). «Նեպտունի տրոյացիների վաստ ամպը և նրանց գույները» (PDF). Սայենս. 313 (5786): 511–514. PMID 16778021. Վերցված է 2008 թ․ փետրվարի 26-ին.