Պորտալ:Աստղագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորեկներին · Հանրություն · Պորտալներ · Պարգևներ · Նախագծեր · Պահանջմունքներ · Գնահատում
Աստղագիտություն-բաններ2.png -
խմբ. 

Աստղագիտություն

Herschel 40 foot.jpg

Աստղագիտությունը գիտությունը է, որը զբաղվում է Երկրի մթնոլորտից դուրս առկա բոլոր երևույթների դիտարկամբ և բացատրմամբ։ Բազմաթիվ լեզուներում գործածական է աստրոնոմիա եզրը. այն ծագում է հունարեն αστρονομία բառից, որը կազմված է άστρον (աստրոն՝ աստղ կամ համաստեղություն) en νόμος (նոմոս՝ Բնության օրենք), այսինքն՝ երկնային մարմինների օրինաչափությունների ուսումնասիրում։

Կարդալ ավելին...
խմբ. 

Ընտրված հոդված

Jupiter.jpg

Յուպիտեր (լատ.՝ Jupiter) կամ Լուսնթագ, Արեգակից հեռավորությամբ հինգերորդ և արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը։ Յուպիտերի զանգվածը կազմում է Արեգակի զանգվածի ընդամենը մեկ հազարերորդը (0,1%), միևնույն ժամանակ այն երկուսուկես անգամ մեծ է արեգակնային համակարգի բոլոր մնացած մոլորակների ընդհանուր զանգվածից։ Սատուրնի, Ուրանի և Նեպտունի հետ միասին դասվում է գազային հսկաների դասին։ Այս չորս մոլորակները երբեմն միասին նաև անվանվում են յուպիտերյաններ կամ արտաքին մոլորակներ։

Յուպիտերը մարդկությանը հայտնի է հնագույն ժամանակներից, ինչը և արտացոլված է տարբեր մշակույթների դիցաբանության մեջ և կրոնական պատկերացումներում՝ Միջագետքի, Բաբելոնի, Հունաստանի և այլն։ Հռոմեացիները մոլորակն անվանել են Հռոմեական աստվածների բարձրագույնի՝ Յուպիտերի անունով։

Երկրից դիտելիս, Յուպիտերը կարող է հասնել −2,94 տեսանելի մեծության, հետևաբար այն Երկրի գիշերային երկնքում մեծությամբ երրորդ պայծառ մարմինն է՝ Լուսնից և Վեներայից հետո (Մարսը մոտավորապես կարող է հասնել Յուպիտերի մեծության միայն իր ուղեծրի որոշակի կետերում

Յուպիտերը հիմնականում կազմված է ջրածնից, իսկ հելիումը կազմում է նրա զանգվածի քառորդ մասը, միևնույն ժամանակ հելիումի մոլեկուլները մոլորակի մոլեկուլների ընդամենը 1/10-ն են։ Հնարավոր է նաև, որ այն ունի ժայռային միջուկ, կազմված ավելի ծանր տարրերից։ Մյուս հսկա մոլորակների նման, Յուպիտերը չունի կարծր մակերևույթ։ Արագ պտտվելու հետևանքով նրա ձևը ավելի մոտ է սեղմված գնդի (հասարակածի մասում ունի փոքր, բայց զգալի ուռուցիկություն)։ Արտաքին մթնոլորտը տեսանելիորեն բաժանված է մի քանի շերտերի՝ ըստ աշխարհագրաան լայնության, որոնց հատման շերտերում առաջանում են փոթորիկներ և գազային շարժեր։ Դրանց արդյունք է Մեծ կարմիր հետքը (հսկայական պտտահողմ, որը առաջին անգամ աստղադիտակով նկատվել է 17-րդ դարում)։ Իր տրամագծով այն 3 անգամ գերազանցում է Երկիր մոլորակը։ Յուպիտերի վրա տեղի են ունենում մի շարք մթնոլորտային երևույթներ, փոթորիկներ, կայծակներ և բևեռափայլեր, որոնք մի քանի անգամ ավելի մեծ են ու հզոր քան Երկրի վրա։

խմբ. 

Ընտրված անձ

GerardKuiper.jpg

Ջերարդ Պետեր Կոյպեր (7 դեկտեմբեր 1905 — 23 դեկտեմբեր 1973) — նիդերլանդական և ամերիկյան (1933 թվականից) աստղագետ: 1935-ից 1937 թվականները աշխատել է Հարվարդի աստղադիտարանում. Հայտնաբերել է Ուրանի արբանյակ — Միրանդան (1948), Նեպտունի արբանյակ — Ներեիդան (1949), ածխաթթու գազ Մարսի մթնոլորտում, Սատուրնի արբանյակ Տիտանի մթնոլորտը: Հայտնի է նույնպես Պլուտոնի տրամագծի գտնելու փորձերով, համեմատելով նրա աստղադիտակով ստացված պատկերը արհեստական դիսկերի հետ: Կազմել է Լուսնի մի քանի մանրակրկիտ լուսանկարների ատլասներ: Գտել է բազմաթիվ կրկնակի աստղեր և Սպիտակ թզուկներ:
Շարունակել ընթերցումը...

խմբ. 

Նոր հոդվածներ

խմբ. 

Ինչպե՞ս կարող եմ օգնել

Դուք կարող եք՝

խմբ. 

Ընտրված պատկեր

MESSENGER first photo of unseen side of mercury.jpg
Մերկուրի մոլորակի անտեսանելի մասի լուսանկարը, կատարված ՆԱՍԱ-ի Մեսենջեր ԱՄԿ-ից
խմբ. 

Կատեգորիաներ

խմբ. 

Պորտալը զարգացնում են

  • Ahaik - 2011 թվականի նոյեմբերի 11-ից
  • Վահե - 2013 թվականի հունվարի 5-ից
  • 6AND5 - 2013 թվականի հունվարի 28-ից
  • vacio - 2013 թվականի փետրվարի 2-ից։

Ավելացրու քեզ այստեղ և մասնակցիր...

խմբ. 

Նախագծեր

Wiki loves science.png
Solar system.jpg
Վիքին սիրում է Գիտություն նախագծի Աստղագիտություն բաժին (ակտիվ) Վիքինախագիծ Արեգակնային համակարգ (ակտիվ)

Asteroid icon.jpg
Uvsun trace big.jpg
Վիքինախագիծ Աստերոիդներ (ակտիվ) Վիքինախագիծ Աստղեր (պլանավորված)

CometWestESO.jpg
Ngc5194.jpg
Վիքինախագիծ Գիսաստղեր (պլանավորված) Վիքինախագիծ Գալակտիկաներ (պլանավորված)