Բևեռափայլ
| Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի: Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին: |
[խմբագրել] Բևեռափայլ
Բևեռափայլը երկրի մթնոլորտի վերին նոսր շերտերի`(80-1000 կմ) լուսարձակումն է:Այն դիտվում է երկրի բևեռային շրջաններում, հազվադեպ`նաև միջին լայնություններում(Հայաստանում 1098-1100 թվականնեին դիտվել է չորս բևեռափայլ):Երկնքի ամբողջ հյուսիսային կողմը լուսավորված է կարմիր ու կանաչ երկու հսկայական, վետվետուն կամարներով:Անընդհատ ձևափոխվելով ու երփներանգվելով`կամարները մեկ անհետանում են, մեկ նորից հայտնվում:Հանկարծակի մութ երկինքը ասես նետահարում են պայծառ ճառագայթները, իսկ ժամանակ առ ժամանակ օդում կախվում են կարմիր ծոպերով զմրուխտե “վարագույրներ”:Պայծառ, հիասքանչ բևեռափայլը(հյուսիսում անվանում են հյուսիսափայլ)երկնքում փողփողում է մի քանի ժամ անընդհատ:
Բևեռափայլերը Արեգակի ակտիվության հետևանք են: Արեգակի հսկայական շիկացած գունդը տիեզերական տարածություն է ճառագայթում վիթխարի քանակությամբ ջերմություն և արտանետում էլեկտրականությամբ լիցքավորված նյութի մանրագույն մասնիկների հոսքեր:Հասնելով երկրի մթնոլորտի վերին շերտերը, այդ մասնիկները բախվում են օդի ատոմներին ու մոլեկուլներին,և սրանք սկսում են փայփլել տարբեր գույներով`դեղին, կանաչ, կապույտ, կարմիր, մանուշակագույն, նարնջագույն: Իսկ ինչու է այս գեղեցիկ տեսարանը երկնքում հայտնվում սովորաբար երկրի բևեռներում:Բանն այն է, որ ամբողջ երկրագունդը մի վիթխարի մագնիս է և, ինչպես յուրաքանչյուր մագնիս, ունի երկու բևեռ:Եվ երբ Արեգակի`էլեկտրականությամբ լիցքավորված մասնիկների հոսքերը մոտենում են մեր մոլորակին, Երկրի մագնիսական ուժերի ազդեցությամբ շեղվում են դեպի հյուսիսայյին և հարավային մագնիսական բևեռները,և հիմնականում հենց այդ շրջաններում էլ առաջանում են բևեռաթայլերը:
Գիտնականները նկատել են, որ բևեռափայլերն ավելի ուժեղ են լինում և ավելի հաճախ են կրկնվում, երբ Արեգակի վրա մեծանում է արևաբծերի քանակը:Հենց արևաբծերի տիրույթներից են տիեզերական տարածություն արտանետվում այն մասնիկների առանձնապես հզոր հոսքերը, որոնք երկրի վրա բևեռափայլեր են առաջացնում: Բևեռափայլի աղեղները սովորաբար ձգվում են արևելքից արրևմուտք և երբեմն անցնում 5000 կմ-ից:Բևեռափայլերը հաճախ ուղեկցվում են երկրի մագնիսական դաշտի խանգարումներով`մագնիսական փոթորիկներով:Այդ դեպքում խախտվում է հեռավոր ռադիոկապը: Բևեռափայլերի ճառագայթման սպեկտրի(լատիներեն`պատկերացում, պատկեր) միջոցով ուսումնասիրվում է մթնոլորտի վերին շերտերի բաղադրությունը