Մագնիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մագնիս (հուն.՝ μαγνήτις, Μαγνητις λίβος-բառացիորեն ՝ Մագնեսիայի (հնագույն քաղաք Փոքր Ասիայում) քար), մագնիսացվածությամբ օժտված, այսինքն ՝ մագնիսական դաշտ ստեղծող մարմին, որն ընդունակ է ձգելու երկաթը, նիկելը և այլն։ Պատրաստում են մագնիսական երկաթաքարից, մագնիսակարծր նյութերից ՝ պայտի, ձողի ձևով։ Ազատ շարժվող մագնիսի (օրինակ` կողմնացույցի մագնիսական սլաքի) բևեռները միացնող գիծը Երկրի մագնիսական դաշտում ուղղվում է միջօրեականով։ Կիրառվում է տեխնիկայում ՝ իբրև հաստատուն մագնիսական դաշտի աղբյուր։ Օգտագործվում է նաև էլեկտրամագնիսներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png