Արևաբծեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսանելի լույսի տիրույթում լուսանկարված արևաբծերի խումբ։ Լուսանկարը կատարված է Հայնոդ տիեզերական սարքով, 2006 թվականի դեկտեմբերի 13-ին[1]։ Այդ խմբում, այդ օրը տեղի ունեցավ X3.4 բալանոց բռնկում[2]։

Արևաբծեր, մուգ տիրույթներ Արեգակի վրա, որոնց ջերմաստիճանը լուսոլորտի մնացած մասերի համեմատ ցածր է 1500 Կ-ով։ Դիտվում են Արեգակի սկավառակին (օպտիկական սարքերով, որոշ դեպքերում անզեն աչքով) մուգ բծերի տեսքով։ Դրանք ուժեղ մագնիսական դաշտերի լուսոլորտ դուրս գալու տիրույթն է։

2013 թվականի փետրվարի 19-20-ին հայտնված արևաբծեր։

Բծերի մգությունը պայմանվորված է մագնիսական դաշտի կողմից նյութի կոնվեկցիոն շարժումների ճնշմամբ, որի հետևանքով այդ տիրույթում ջերմային էներգիայի տեղափոխման դանդաղում է տեղի ունենում։

Բծերի քանակը (դրա հետ կապված Վուլֆի թիվը) ուղղակիորեն կախված է Արեգակի մագնիսական դաշտի ակտիվության հետ և գլխավոր ցուցանիշներից մեկն է։

Ավելի սառը աստղերի վրա (K դասի և ավելի սառը) ավելի մեծ մակերեսով բծեր են դիտվում, քան Արեգակի վրա[3]։

Ուսումնասիրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևաբծերի մասին առաջին տեղեկությունները Չինաստանից են (Ք․ա 800 թվական)

Առաջին բծերը պատկերվել են 1128 թվականին Իոհան Վիստերսկու տարեգրության մեջ[4]։

Հին ռուսական գրականության մեջ արևաբծերի մասին առաջին անգամ հիշատակված է Նիկոնյան տարեգրության մեջ ,14-րդ դարի երկրորդ կեսին պատկանող գրառումներում[5]։

Երկնքում նախանշան կա, արև կա ոնց արյուն, իսկ նրա վրա սև տեղեր։     (1365 թվական)
Արևի վրա նախանշան կա, տեղեր կան սև, ոնց գամեր,և մեծ հողմ է եղել։    (1371 թվական)
Իոհանն Վուստերսկու Արևաբծերի ուրվանկարները
Իոհանն Վուստերսկու Արևաբծերի ուրվանկարները

1610 թվականից սկսվում է Արեգակի գործիքային ուսումնասիրման դարաշրջանը։ Հեռադիտակի հայտնագործությունը և նրա հատուկ տեսակների ստեղծումը, Արեգակի դիտման համար ստեղծված հելիոսկոպը, թույլ տվեց Գալիլեյին, Թոմաս Հերրիոտին, Քրիստոֆ Շեյներին և այլ գիտնականներին, ուսումնասիրել արևաբծերը։ Գալիլեոն, ըստ երևույթին, հետազոտողներից առաջինն էր, որ հասկացավ, որ կետերը արևի մի մասն են, ի տարբերություն Շեյների, ով համարում էր, որ դրանք մոլորակներ են անցնում Արեգակի սկավառակով։ Այդ ենթադրությունը թույլ տվեց Գալիլեյին բացահայտել Արեգակի պտույտն ու դրա պարբերությունը։ Գալիլեոյի և Շեյների ի միջև տարաձայնությունների ավելի քան մեկ տասնամյակ նվիրված էր կետերի հայտնաբերման առաջնահերթությանը և դանց բնույթին, սակայն, ամենայն հավանականությամբ, առաջին դիտումը և առաջին հրատարակությունը չեն պատկանում դրանցից որևէ մեկին[6]։

Առաջին ուսումնասիրությունները կենտրոնացված էին բծերի բնույթի և դրսևորման շուրջը[4]։ Չնայած նրան, որ մինչև 20-րդ դարը, բծերի ֆիզիկական բնույթը մնում էր անհասկանալի, ուսումնասիրությունները շարունակվեցին։ 19-րդ դարում արդեն ուսումնասիրությունների շարքը թույլ էր տալիս խուսել երևույթի պարբերականության մասին։ 1845 թվականին Դ․Հենրին և Ս Ալեքսանդերը ,Պրիստոնյան համալսարանից, կատարեցին Արեգակի դիտարկումներ հատուկ ջերմազգայուն սարքերի (en:thermopile) միջոցով, և պարզեցին, որ ճառագայթման ինտենսիվությունը համեմատած շրջակա տարածքներին ավելի թույլ է[7]։

Առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևաբծի առաջացում ։ Մագնիսական ուժագծերը ճեղքում են լուսոլորտը։

Բծերը հայտնվում են Արեգակի մագնիսական դաշտի առանձին հատվածներում փոթորիկների արդյունքում։ Այս երևույթի սկզբում մագնիսական դաշտի խողովակները «ճեղքում են» լուսոլորտը և հասնում պսակի տրիույթ և ուժեղ դաշտը ճնշում է տեղամասերում պլազմայի կոնվեկցիոն շարժմանը, կանխելով էներգիայի հոսքը ներքին շրջաններից դեպի արտաքին տիրույթ։ Նախ, այս վայրում հայտնվում է ջահը, մի փոքր ուշ, դրանից քիչ արևմուտք` փոքր մի կետ, որը կոչվում է «անցք», մի քանի հազար կիլոմետր տրամագծով։ Մի քանի ժամվա ընթացքում մագնիսական ինդուկցիան աճում է (սկզբնական արժեքը 0.1 Տլ), ավելանում էանցքերի չափերն ու քանակը։ Նրանք միանում են միմյանց հետ և ձևավորում մեկ կամ մի քանի ավելի մեծ անցքեր։ Բծերի ամենամեծ ակտիվության շրջանում մագնիսական դաշտի ինդուկցիայի մեծությունը հասնում է 0,4 Տլ։

Պարբերականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեգակի ակտիվությունը 11000 տարվա ընթացքում։

Արեգակնային ցիկլը կապված է արևաբծերի առաջացման հաճախության հետ, դրանց ակտիվության և նրանց կյանքի տևողության հետ։ Մեկ շրջանը ընդգրկում է շուրջ 11 տարի։ Նվազագույն ակտիվության ժամանակահատվածներում արևաբծերը շատ քիչ են, իսկ առավելագույն ակտիվության ժամանակ կարող է դիտվել մի քանի հարյուր բիծ։ Յուրաքանչյուր ցիկլի վերջում Արեգակի մագնիսական դաշտի բևեռացումը փոխվում է, այն շրջվում է հակառակ դիրքով, ուստի ավելի հարմար է խոսել 22-ամյա արևային ցիկլի մասին։

Ցիկլի տևողությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև արեգակնային ակտիվության ցիկլը տևում է մոտ 11 տարի, լինում են նաև 9-14 տարի տևողւթյան ցիկլեր։ Դրանց միջին տևողությունը նույնպես փոխվում է դարերի ընթացքում։ Այսպիսով, 20-րդ դարում միջին ցիկլի տևողությունը կազմում է 10.2 տարի։

Ցիկլի ձևը փոփոխական է։ Շվեյցարացի աստղագետ Մաքս Վալդմայերը պնդում էր, որ Արեգակի՝ նվազագույնից մինչև առավելագույն ակտիվություն անցնում է ավելի արագ, եթե համեմատաբար մեծ է այս ցիկլում արձանագրված բծերի քանակը (այսպես կոչված «Վալդմայերի կանոնը»)։

Ցիկլի սկիզբն ու վերջը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում ցիկլի սկիզբը համարվում էր այն պահը, երբ արեգակնային գործունեությունը նվազագույնի սահմաններում էր։ Ժամանակակից չափման մեթոդների շնորհիվ հնարավոր դարձավ պարզել Արեգակի մագնիսական դաշտի բևեռացման փոփոխությունը, հետևաբար, ցիկլի սկիզբ համարվում է դաշտի բևեռացումը փոխելու պահը։

Ցիկլերի համարակալումը առաջարկեց Ռ. Վոլֆը։ Առաջին փուլը, ըստ այս համարակալման, սկսվեց 1749 թվականին։ 2009 թվականին սկսվեց 24-րդ արեգակնային ցիկլը։

Տվյալներ վերջին արեգակնային ցիկլերից
Ցիկլի համար Սկիզբ (տարի-ամիս) Առավելագույն ակտիվություն(տարի-ամիս) Բծերի առավելագույն քանակ
18 1944-02 1947-05 201
19 1954-04 1957-10 254
20 1964-10 1968-03 125
21 1976-06 1979-01 167
22 1986-09 1989-02 165
23 1996-09 2000-03 139
24 2008-01 2012-12* 87*
  • վերջին տողի տվյալները տեսական են

Առկա է մոտ 100 տարի ժամանակահատվածով («դարավոր ցիկլ») առավելագույն թվով արևաբծերի քանակների փոփոխություն հաճախականություն։ Այս ցիկլի վերջին նվազագույն քանակի արևաբծերը եղել են 1800-1840 թվականներին և 1890-1920 թվականներին։ Կա ենթադրություն նույնիսկ ավելի երկար տևողության ցիկլերի գոյության մասին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաունդերի մինիմում
  • Արեգակնային բռնկում
  • Արեգակնային ակտիվության ցիկլերի ցանկ

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://sohowww.nascom.nasa.gov/data/synoptic/sunspots/sunspots_20061213.jpg
  2. Состояние Солнца 13 декабря 2006 года
  3. Гигантское пятно на звезде HD 12545
  4. 4,0 4,1 «Великие моменты в истории солнечной физики». Great Moments in the History of Solar Physics (անգլերեն). ???. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 26-ին. {{cite web}}: Invalid |url-status=403 (օգնություն)
  5. Д. О. Святский. Астрономия древней Руси Արխիվացված 2011-10-12 Wayback Machine
  6. «Заметки о солнечных пятнах Галилео Галилея». Great Galileo’s «Letters on Sunspots» (անգլերեն). ???. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 26-ին. {{cite web}}: Invalid |url-status=403 (օգնություն)
  7. Henryk Arctowski. О солнечных факелах и изменениях солнечной константы(անգլ.). — 1940. — Vol. 26. — № 6. — P. 406–411. — doi:10.1073/pnas.26.6.406

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևաբծեր» հոդվածին։