Վոլֆի թիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վոլֆի թիվ (W), արեգակնային ակտիվության բնութագիր (ինդեքս)։

W=f+10g,

որտեղ f-ը արևաբծերի ընդհանուր թիվն է, g-ն՝ այդ բծերը միավորող խմբերի թիվը, որոնք դիտվում են Արեգակի վրա ժամանակի տվյալ պահին։ Վոլֆի թիվը ներմուծել է շվեյցարացի աստղագետ Վոլֆը ( Wolf, 1816—1896 թվականներ), 1848 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png