Լիպոտ Շուլհոֆ
| Լիպոտ Շուլհոֆ | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Լիպոտ Շուլհոֆ |
| Ծննդյան օր՝ | 1847 թ. մարտի 12 |
| Ծննդավայր՝ | Բայա |
| Վախճանի օր՝ | 1921 թ. հոկտեմբերի 10 |
| Վախճանի վայր՝ | Փարիզ |
| Քաղաքացիություն՝ | |
| Աշխատանք՝ | Վիեննայի աստղադիտարան, Փարիզի աստղադիտարան |
| Պարգևներ և մրցանակներ՝ |
Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի Լալանդի մրցանակ |
Լիպոտ Շուլհոֆ (հունգ. Lipót Schulhof, գերմ.՝ Léopold Schulhof, ծնվ. 1847 թ. մարտի 12-ին Բայաում - մահ. 1921 թ. հոկտեմբերի 10-ին Փարիզում), հունգարացի աստղագետ, Հունգարական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ: Նա ավելի հայտնի է որպես Լեոպոլդ Շուլհոֆ, քանի որ նրա ժամանակներում գերմաներենը գերակայող լեզու էր Ավստրո-Հունգարիայում: Շուլհոֆը հայտնաբերել է (147) Պրոտոգենեիա աստերոիդը, ինչպես նաև զբաղվել է մոլորակների, գիսաստղերի և նրանց ուղեծրերի հետազոտություններով: Նրա պատվին է անվանվել (2384) Շուլհոֆ աստերոիդը:
Շուլհոֆը նախահաշվել է 15P/Ֆինլեյ գիսաստղի վերադարձը 1893 թվականին, և նույն տարում ստացել է Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի Լալանդի մրցանակը:
Կենսագրություն [խմբագրել]
Նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է իր հարազատ քաղաքում, իսկ աստղագիտությունը ուսուցանել է Փարիզի և Վիեննայի համալսարաններում: 1869 թվականից աշխատել է Վիեննայի աստղադիտարանում որպես պրակտիկանտ: 1871 թվականիս նա արդեն երկրորդ օգնական էր, իսկ երկու տարի անց արդեն առաջին օգնական: 1875 Շուլհոֆը ուղևորվեց Փարիզ, որտեղ սկսեց աշխատել Փարիզի աստղադիտարանում, որպես օգնական: 1878 թվականին ընդունվեց Լայնությունների բյուրո որպես օգնական, որտեղ հետագայում դարձավ տնօրենի տեղակալ: Այստեղ նա աշխատել է մինչև մահը:
| (147) Պրոտոգենեիա | 1875 թ. հուլիսի 10 |