Կուպիդոն (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Logo stars (green).png
Spacer-133x3.gif
CD 2c.png
CD 2c.png
Կուպիդոն
(S/2003 U 2; Ուրան XXVII)
Cupid moon.png
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է 25 օգոստոս 2003[1] թ. (Մարկ Շոորոլտերի, Ջեք Լիսաուեր[1]ի կողմից)
Բացարձակ մեծություն (H) 14,81[2]
Հեռավորությունը Ուրանից 74 392 կմ[3]
Ուղեծրային տվյալներ
Մեծ կիսաառանցք 74 392 կմ[3]
Էքսցենտրիսիտետ 0,0013[3]
Սիդերիկ պարբերություն 0,618 օր[3]
Թեքվածություն 0,1° (Ուրանի հասարակածի նկատմամբ)
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ ~9 կմ[3]
Մակերևույթի մակերես ~1000 կմ²
Ծավալ ~3000 կմ3
Զանգված ~3,8×1015 կգ
Միջին խտություն ~1,3 գ/սմ³ ենթադրված
Հասարակածային մակերևութային ձգողություն ~0,0031 մ/վ²
2-րդ տիեզերական արագություն ~0,0076 կմ/վ
Պտույտի պարբերություն Սինքրոն
Առանցքի թեքում 0,0°
Ալբեդո 0,07 ենթադրված
Մթնոլորտային տվյալներ
Մթնոլորտի ջերմաստիճան 64 Կ (−209 °C)

Կուպիդոն (անգլ.՝ Cupid), Ուրան մոլորակի ներքին բնական արբանյակն է, հայտնաբերվել է Մարկ Շոորոլտերի և Ջեք Լիսաուերի կողմից «Հաբլ» աստղադիտակի միջոցով 2003 թվականին։ Այն սկզբում ստացել է S/2003 U 2 ժամանակավոր անվանում[4]: Հետագայում այն անվանվել է հռոմեական սիրո աստծո անունով, ով նաև Շեքսպիրի Տիմոն Աթենացի պիեսի կերպարն է։ Այն նույնպես անվանվում է Ուրան XXVII[1]:

Կուպիդոնը ամենափոքրն է Ուրանի ներքին արբանյակների միջև, նրա տրամագիծը մոտավորապես գնահատվել է 18 կմ։ Նրա փոքր չափը և այն փաստը, որ նրա մակերևույթը ունի մուգ գույն, թույլ չտվեցին հայտնաբերելու այն 1986 թվականին Վոյաջեր-2 կայանի թռիչքի ընթացքում Ուրանի մոտով։ Արբանյակը պատկանում է Պորցիայի խմբին, խումբը նույնպես ներառում է` Բիանկան, Կրեսսիդան, Դեզդեմոնան, Ջուլիետը, Պորցիան, Ռոզալինդան, Բելինդան և Պերդիտան[5]: Այս արբանյակները ունեն նման ուղեծրեր և ֆոտոմետրիկ առանձնահատկություններ[5]: Բացի նրա ուղեծրից[3], ~9 կմ շառավղից[3], և 0,08 մեծությամբ երկրաչափական ալբեդոյից[3] այս արբանյակի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։

Կուպիդոնի ուղեծիրը տարբերվում է ընդամենը 863 կիլոմետրով նրանից զգալիորեն մեծ Բելինդա արբանյակից։ Ի տարբերություն Մաբի և Պերդիտայի, երկու այլ Ուրանի արբանյակների, որոնք նույնպես հայտնաբերվել են 2003 թվականին, Կուպիդոնի ուղեծիրը խոտորումների չի ենթարկվում[3]։

Գոյություն ունի նաև աստերոիդ (763) Կուպիդո։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 «Մոլորակների և արբանյակների անունները և հայտնաբերողները»։ Մոլորակների անվանումների լրատու։ ԱՄՆԵԾ Աստղաերկրաբանություն։ 21 հուլիս 2006։ http://planetarynames.wr.usgs.gov/Page/Planets։ Վերցված է 6 օգոստոս 2006։ 
  2. ԱՌՎԱԼ աստղադիտարան (15 ապրիլի 2007)։ «Արեգակնային համակարգի դասական արբանյակները»։ ԱՌՎԱԼ աստղադիտարան։ http://www.oarval.org/ClasSaten.htm։ Վերցված է 2011-12-17։ 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Շոուոլտեր, Մարկ Ռ.; Լիսաուեր, Ջեք Ջ. (2006-02-17). «Ուրանի երկրորդ օղակ-արբանյակ համակարգը. Հայտնաբերումը և դինամիկան». Սայենս 311 (5763): 973–977. doi:10.1126/science.1122882. PMID 16373533. Bibcode2006Sci...311..973S. 
  4. Շոուոլտեր, Մարկ Ռ.; Լիսաուեր, Ջեք Ջ. (25 սեպտեմբեր 2003). «S/2003 U 1 և S/2003 U 2». ՄԱՄ թերթիկ 8209. ISSN 0081-0304. http://www.cbat.eps.harvard.edu/iauc/08200/08209.html։ Վերցված է 2011-11-02. 
  5. 5,0 5,1 Կարկոշկա, Էրիկ (2001). «Հաբլ տիեզերական աստղադիտակից ստացված Ուրանի օղակների և 16 արբանյակների տարբերակող ֆոտոմետրիան». Իկարուս 151 (1): 51–68. doi:10.1006/icar.2001.6596. Bibcode2001Icar..151...51K. 

Արտաքին հղումներ[խմբագրել]