Ափրոդիտեի երկիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ափրոդիտեի երկիր

Ափրոդիտեի երկիր, խոշոր բարձրադիր շրջան, «մայրցամաք», Վեներա մոլորակի վրա, գտնվում է հասարակածի մոտ, 10° հվ. լ. 100° ավ. ե. / 10° ю. ш. 100° в. д. / -10; 100 կոորդինատներում։ Այս տարածքի չափերը մոտավորապես հավասար են երկրային Աֆրիկային[1][2]։ Այս լեռնային շրջանի ռելիեֆը ավելի կտրտված է[1], քան Իշտարի երկրինը։ Ափրոդիտեի երկրում են գտնվում մի քանի լեռնաշղթաներ, սակայն նրանց բարձրությունը կազմում է Իշտարի երկրի լեռների բարձրության ընդամենը կեսը։

Երկիրը անվանվել է հունական սիրո և գեղեցկության աստվածուհի Ափրոդիտեյի անունով։ Այս ձևավորման երկարությունը կազմում է մոտ 18 000 կմ[3]։

Ափրոդիտեի երկրի մակերևույթը ծածկված է ծալքերով և ճեղքերով, ինչը վկայում է մեծ սեղմող ուժերի առկայության մասին։ Կան նաև խոշոր լավային հոսքեր։ Այս տարածքը հատում են կանյոններ և որոշ շրջանաձև կառուցվածքներ[3]։

Երկիրը ունի երկու հիմնական շրջան. արևմուտքում՝ Օվդայի շրջանը և արևելքում՝ Թետիսի շրջանը։ Օվդայի շրջանը ունի հետաքրքիր առանձնահատկություններ, նրա լեռնաշղթաները ձգվում են երկու տարբեր ուղղություններով, ինչը վկայում է այն մասին, որ լեռնագոյցնող ուժերը այստեղ ազդում են մի քանի ուղղություններից։ Կան նաև մուգ շրջաններ, որոնք, հավանաբար, ներկայացնում են պնդացած լավային հոսքեր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]