Մոլորակների առճակատում
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոլորակների առճակատում (օպոզիցիա), վերին մոլորակի դիրքը ուղեծրում, որում այն երևում է Երկրից Արեգակին հակառակ ուղղությունում: Առճակատման պահին մոլորակի խավարածրային երկայնությունը տարբերվում է Արեգակի երկայնությունից 180°-ով։ [1]
Առճակատումների մոտ դիրքերում ստեղծվում են ամենահարմար պայմանները մոլորակների ուսումնասիրության համար`
- մոլորակները գտնվում են ամենամոտ հեռավորության վրա Երկրից (ուղեծրերի էլիպտիկության պատճառով, այս հեռավորությունը տարեց տարի փոխվում է) և
- շրջված են դեպի Երկիրը այն կիսագնդով, որը լուսավորված է Արեգակի կողմից:
Առճակատման ընթացքում մոլորակը տեսանելի է երկնքում ամբողջ գիշեր (ծագում է արևելքում Արեգակի մայրամուտի հետ և մայր է մտնում արևմուտքում Արեգակի ծագման հետ):
Առճակատման աստղագիտական նշանն է՝ ☍ (U+260D Յունիկոդ այլագրմամբ) կամ՝
(ձեռագիր)։
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ անգլ.՝ U.S. Naval Observatory Nautical Almanac Office (1992)։ խմբ․ Պ․ Կենեթ Սայդելման (P. Kenneth Seidelmann): թարգմ․ «Աստղագիտական ալմանաախի բացատրական հավելված» (անգլ.՝ Explanatory Supplement to the Astronomical Almanac)։ «Յունվերսիթի Սայենս Բուքս» (անգլ.՝ University Science Books), Միլ Վալեյ, Կալիֆորնիա, 733։ ISBN 0-935702-68-7։ (անգ.)
|
|||||||||||||||||||||||