Արեգակի խավարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1999 թվականի օգոստոսի 11-ի արեգակնային խավարումը

Արեգակի խավարում, տիեզերական երևույթ է, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար։ Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից՝ Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ (լրիվ խավարում) կամ դրա մի մասը միայն (մասնակի խավարում)։ Լինում են նաև օղակաձև և հիբրիդ խավարումներ։ Հիբրիդ խավարում շատ հազվադեպ է դիտվում, երբ երկրագնդի որոշ մասում լրիվ, որոշ մասում օղակաձև խավարում էդիտվում։