Յարկովսկու էֆեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յարկովսկու էֆեկտը՝
1. աստերոիդի ջերմային ճառագայթում
2. աստերոիդի պտույտ
2.1 Մակերևույթը ցերեկվա լուսավորությամբ
3. աստերոիդի ուղեծիր
4. Արեգակի ջերմային ճառագայթում

Յարկովսկու էֆեկտ, թույլ ռեակտիվ իմպուլսի առաջացումը, որը պայմանավորված է ցերեկը ջերմային ճառագայթման ազդեցության տակ տաքացող և գիշերը սառչող աստերոիդի մակերևույթի, որը տալիս է հավելյալ արագացում աստերոիդին։

Ռեակտիվ իմպուլսի մեծությունը և ուղղությունը կախված են աստերոիդի պտույտի արագությունից, մակերևույթի կազմությունից և ֆիզիկական տվյալներից։ Օրինակ՝ Գոլևկա աստերոիդի համար, որի զանգվածը կազմում է 210 միլիոն տոննա այն կազմում է մոտ 0,3 Ն, և արդյունքում, 1991 թ.-ից մինչև 2003 թվականն աստերոիդի ուղեծիրը շեղվել է հաշվարկայինից 15 կմ-ով։

Այս էֆեկտը բացատրում է, թե ինչու Երկրին հասած աստերոիդների քանակը մեծ է քան հետևում էր հաշվարկներից։

Հայտնաբերումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս էֆեկտը հայտնաբերվել է 1900 թվականին ռուս ճարտարագետ Իվան Յարկովսկու (1844 - 1902) կողմից և ապացուցվել է 2003 թվականին ամերիկացի գիտնականների խմբի կողմից Ստիվեն Չելսիի և Ստիվեն Օստրոի ղեկավարությամբ (Ռեակտիվ շարժման լաբորատորիա, ՆԱՍԱ) Արեսիբոյի աստղադիտարանի ռադիոաստղադիտակի (Պուերտո-Ռիկո) օգնությամբ։

Հնարավոր գործածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յարկովսկու էֆեկտի դիտարկողական չափումները նոր հնարավորություններ են ընձեռնում աստերոիդների հետազոտման համար։ Օրինակ, Գոլևկան դարձել է առաջին միայնակ աստերոիդը, որի զանգվածը ճշգրիտ հայտնի է։

Եթե ծածկել Երկրին սպառնացող աստերոիդի մակերևույթը բարակ շերտով, որը կփոխի նրա ջերմահաղորդականությունը, կարելի է փոխել նրա շարժման հետագիծը, դարձնելով այն ավելի անվտանգ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]