Առաջին տիեզերական արագություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նյուտոնի առաջին և երկրորդ տիեզերական արագությունների վերլուծությունը։ A և B հրթիռները կընկնեն Երկրի վրա։ C հրթիռը դուրս է գալիս շրջանային ուղեծիր, D հրթիռը՝ էլիպսական ուղեծիր։ E հրթիռը հեռանում է բաց տիեզերք։

Առաջին տիեզերական արագությունը այն նվազագույն արագությունն է, որն անհրաժեշտ է հաղորդել մոլորակի վրա գտնվող մարմնին՝ այն ուղեծիր հանելու համար։ Այս արագությունը զարգացրած և մոլորակի մակերևույթի նկատմամբ հորիզոնական շարժվող մարմինը չի ընկնի նրա վրա, այլ կշարունակի շարժվել շրջանային ուղեծրով։

Առաջին տիեզերական արագությունը կարելի է որոշել հետևյալ բանաձևով՝

,

որտեղ՝

g - տվյալ մոլորակի ազատ անկման արագացումն է,

R - մոլորակի շառավիղն է։

Երկիր մոլորակի համար կստանանք՝

7,9 կմ/վ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]