Երկնային մարմին (կամ աստղագիտական մարմին), նյութական մարմին է, որը ձևավորվել է բնական ճանապարհով Տիեզերական տարածությունում: Երկնային մարմիններ են գիսաստղները, մոլորակները, աստղաքարերը, աստերոիդները, աստղերը և այլն: Երկնային մարմինների ուսումնասիրմամբ զբաղվում է աստղագիտությունը:
Արեգակնային համակարգի մոդել
Երկնային մարմինների չափերը չափազանց տարբեր են: Ամենամեծ մարմիններ են, որպես կանոն, աստղերը, և ամենափոքրերը` աստղաքարերն են: Երկնային մարմինները միավորում են համակարգերի մեջ, կախված նրանից, թե ինչ են իրենցից ներկայացնում այս մարմինները:
Վերին նկարում պատկերված է Արեգակնային համակարգի մոդելը: Այն կազմված է աստղից (Արեգակ), որի շուրջ պտտվում են իրենց ուղեծրերով մոլորակները: Որոշ մոլորակների շուրջ, ինչպես օրինակ` Երկրի, պտտվում են բնական արբանյակներ, որոնք նույնպես համարվում են երկնային մարմիններ: Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև գոյություն ունի աստերոիդների գոտի, որը կազմված է առանձին մարմիններից` աստերոիդներից, որոնք նույնպես պտտվում են Արեգակի շուրջ: Գոյություն ունի տեսություն, ըստ որի, աստերոիդների գոտին առաջացել է Արեգակնային համակարգում գոյություն ունեցող ևս մի մոլորակի կործանման հետևանքով (մեկ այլ տեսության համաձայն այդ մոլորակը չի հասցրել ձևավորվել): Որոշ մոլորակները (օրինակ` Սատուրնը) ունեն փոշուց կազմված օղակներ, որոնք շարժվում են այդ մոլորաների շուրջ: Այս օղակները կարելի է համեմատել աստերոիդների գոտու հետ, միայն այս դեպքում մոլորակների շուրջ պտտվում են մարմիններ, որոնց չափերը շատ անգամ փոքր են աստերոիդների չափերից:
Աստղագիտական մարմիններ [խմբագրել]
| Արեգակնային համակարգի մարմիններ |
Մարմիններ Արեգակնային համակարգից դուրս |
| Պարզ մարմիններ |
Խմբային մարմիններ |
Տարածական մարմիններ |
|
|
|
|
|
Արտաքին հղումներ [խմբագրել]