Ատենի աստերոիդներ
Ատենի աստերոիդներ, կամ Ատեններ, Երկրին մոտեցող աստերոիդների խումբ, անվանվել է առաջին հաստատված խմբի ներկայացուցիչի անունով, (2062) Ատեն աստերոիդ, որը հայտնաբերվել է 1976 թվականի հունվարի 7-ին ամերիկացի աստղագետ Էլեանորա Հելինի կողմից:
Ատենը — հին-եգիպտական արեվային սկավառակի միակ աստվածն էր, որի մոնոթեիկ պաշտամունքը ներմուծվել էր Էքնատոն փարավոնի կողմից: Այս կապակցությամբ այս խմբի աստերոիդները ընդունված է անվանել եգիպտական դիցաբանության և պատմության գործող անձանց անուններով:
Այս պահի դրությամբ (2012 փետրվարի 25) հայտնի են 695 Ատեններ, որոնցից մոտ 60-ը ունեն հրթական համարներ, իսկ ինը սեփական անուն:[1]
Բովանդակություն |
Առանձնահատկությունները[խմբագրել]
Ուղեծիրը[խմբագրել]
Ատեններին են դասում այն աստերոիդները, որոնք ունեն այնպիսի ուղեծիր, որի մեծ կիսաառանցքը փոքր է մեկ աստղագիտական միավորից, և ապոհելին մեծ է 0,983 ա. մ.-ից[2]: Ատեններից շատերը ունեն զգալի էքսցենտրիսիտետ: Ամենամեծ էքսցենտրիսիտետը (համարյա 0,9) ունի (137924) 2000 BD19 աստերոիդը, որը նաև պերիհելիում անցնում է Մերկուրիի ուղեծրից ներս, մոտենալով Արեգակին 0,092 ա. մ. հեռավորության վրա: Համարակալված աստերոիդներից Արեգակից ամենամեծ հեռավորությանն է հասնում (66063) 1998 RO1 աստերոիդը, 1,7 ա. մ. հեռավորության վրա:
Այս խմբի աստերոիդների պտույտի պարբերությունը Արեգակի շուրջ տատանվում է կես տարուց մինչև մեկ երկրային տարի: Վերջինները, այնպիսիք, ինչպիսիք են (3753) Կրուիտնին, պտտվում են մեր մոլորակի հետ 1:1 ուղեծրային ռեզոնանսում:[3]
Արեգակնային համակարգի խավարածրի հարթության նկատմամբ թեքումը հայտնի Ատենների մոտ չի անցնում 60°-ը: Այս խմբի համարակալված անդամների մեջ ամենամեծ թեքումը ունի (162483) 2000 PJ5 աստերոիդը՝ 51°:
Չափերը[խմբագրել]
Ատենները փոքր աստերոիդներ են, նրանցից միայն մի քանիսի տրամագիծն է որոշված: Այս խմբի աստերոիդներից չորսի տրամագիծը գերազանցում է մեկ կիլոմետրը: Նրանցից ամենամեծն է՝ (2100) Ռա-Շալոմը, տրամագիծը կազմում է մոտ 3,4 կմ:[4]
Ատենների փոքր չափերի պատճառով, նրանց ֆիզիկական տվյալները վատ են ուսումնասիրված: ՍՄԱՍՍ սպեկտրալ դասակարգումով նրանցից սպեկտրալ դասը որոշված է ընդամենը մոտ 30-ի մոտ, իսկ Տոլենի դասակարգմամբ՝ ընդամենը երեքի մոտ:[1]
Մերձեցումը Երկրին[խմբագրել]
Ատենների ուղեծրերը գտնվում են երկրային ուղեծրի մոտակայքում: Երկրի հետ հնաավոր ընդհարման պատճառով, այս խմբի աստերոիդները հետաքրքրություն են ներկայացնում հետազոտությունների համար:
2004 թվականի դեկտեմբերին Ատենի խմբի աստերոիդներից մեկին՝ 2004 MN4, որը հետագայում անվանվեց Ապոֆիս, շնորհվեց 10 հնարավորից 2 աստերոիդների վտանգավորության Թուրինյան սանդղակով: Համաձայն հաշվարկների մյուս հնարավոր ընդհարումը կարող էր տեղի ունենալ 2029 թվականի ապրիլի 13-ին:[5] Հետագայում տարբեր գիտնականների կողմից կատարված հաշվարկները իջեցրեցին այս վտանգը մինչև 0.
Ամենահայտնի Ատենները[խմբագրել]
| Անվանումը | Տրամագիծը, կմ | Հայտնաբերման տարեթիվը | Հայտնաբերողը |
|---|---|---|---|
| (2062) Ատեն | 1,1 | 1976 | Էլեանորա Հելին |
| (2100) Ռա-Շալոմ | 3,4 | 1978 | Էլեանորա Հելին |
| (2340) Խախտոր | 0,3 | 1976 | Չարլզ Կովալ |
| (3362) Խուֆու | 0,7 | 1984 | Սքոթ Դունբար, Մարիա Բարուչի |
| (3554) Ամոն | 2,48 | 1986 | Կարոլին Շումեյկեր, Յուջին Շումեյկեր |
| (3753) Կրուիտնի | 1986 | Դունկան Ուոլդրոն | |
| (5381) Սեխմետ | 1991 | Կերոլին Շումեյկեր | |
| (99942) Ապոֆիս | 0,27 | 2004 | Ռոյ Տակեր, Դևիդ Տոլեն, Ֆաբրիցիո Բերնարդի |
| (136818) Սերկետ | 1997 | Ռոյ Տակեր |
Տես նաև[խմբագրել]
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ 1,0 1,1 «NASA JPL Small-Body Database Search Engine.»։ http://ssd.jpl.nasa.gov/sbdb_query.cgi։ Վերցված է 20 փետրվար 2010։ (անգլերեն)
- ↑ «NASA JPL Small-Body Database. Atens.»։ http://ssd.jpl.nasa.gov/sbdb_help.cgi?class=ATE։ Վերցված է 20 փետրվար 2010։ (անգլերեն)
- ↑ «JPL Small-Body Database Browser: 3753 Cruithne.»։ http://ssd.jpl.nasa.gov/sbdb.cgi?sstr=3753։ Վերցված է 20 փետրվար 2010։
- ↑ «JPL Small-Body Database Browser: 2100 Ra-Shalom.»։ http://ssd.jpl.nasa.gov/sbdb.cgi?sstr=2100։ Վերցված է 20 փետրվար 2010։
- ↑ «Near-Earth Asteroid 2004 MN4 Reaches Highest Score To Date On Hazard Scale.»։ http://neo.jpl.nasa.gov/news/news146.html։ (անգլերեն)
Արտաքին հղումներ[խմբագրել]
- Aten Asteroids. COSMOS — The SAO Encyclopedia of Astronomy (անգլերեն)
- Семейства астероидов. Center.fio.ru (ռուս.)
|
||||||||||||||||