Աստերոիդների դաս P

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աստերոիդների դաս P, աստերոիդների դաս է, որը ներառում է ցածր ալբեդո և հավասար կարմրավուն առանց կլանման գծերի սպեկտր ունեցող մարմիններ։ Այսպիսի աստերոիդները կարող են լինել հարուստ ածխածնով և սիլիկատներով, հնարավոր է նաև, ջրային սառույցի հավելումներով։ Այս դասի ատերոիդները գերակշռում են աստերոիդների գոտու արտաքին մասերում կամ նրա սահմաններից դուրս։

Դասակարգում[խմբագրել]

Տոլենի դասակարգումը առաջարկվել է 1984 թվականին Դևիդ Տոլենի կողմից, իր դոկտորական ատենախոսության հիման վրա, 110 աստերոիդների խմբի լայնաշերտ սպեկտրների և ալբեդոների չափումների հիման վրա։ Ի սկզբանե բոլոր աստերոիդները, որոնք ունեին անսովոր սպեկտրներ, և որոնք հնարավոր չէր դասակարգել S կամ C դասերին առանձնացնում էին առանձին U դասի մեջ։ Ավելի ուշ 1976 թվականին U դասի աստերոիդներից որոշները առանձնացրեցին երկաթյա աստերոիդների՝ M դասին[1].

Մոտ 1981 թվականին այն աստերոիդները, որոնք ունեին M դասի սպեկտրալ հատկանիշներ, սակայն ունեին ավելի ցածր ալբեդո առանձնացրին X դասի մեջ, որոնք հետագայում վերանվանվեցին DM դաս (մութ M) կամ PM (կեղծ M), մինչև, վերջապես, նրանք ստացան սեփական մշտական անվանումը, որպես դաս P (որտեղ P ցույց է տալիս «կեղծ-М», անգլերեն «pseudo» բառից)։

Հատկությունները[խմբագրել]

P սպեկտրալ դասի աստերոիդները հանդիսանում են բավականին մութ մարմիններ 0,02  - 0,07 ալբեդոյով։ Նրանք ունեն ավելի կարմրավուն սպեկտր, քան S դասի աստերոիդները առանց կլանման գծերի։ Կարմրավուն գույնը կարող է պայմանավորված լինել օրգանական միացությունների առկայությամբ, որոնք կապված են կերոգենի հետ[2][3].

Հիմնական աստերոիդների գոտու ծայրամասերում, Արեգակից 2,6 ա. մ.-ից հեռու գերակշռում են ցածր ալբեդոյով C, D և P դասերի աստերոիդներ։ Այս դասերի աստերոիդների մաքսիմալ խտությունը դիտարկվում է 4 ա. մ. հեռավորության վրա[4]: Այս դասի աստերոիդներին են պատկանում՝ (46) Հեստիան, (65) Կիբելեն , (76) Ֆրեյան, (87) Սիլվիան, (153) Հիլդան և (476) Հեդվիգը[5]:

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. (March 1987) Evolution of Asteroid Taxonomy, 1008–1009։ ISBN 1987LPI....18.1008T։ 
  2. De Pater, Imke; Lissauer, Jack Jonathan (2001)։ Planetary Sciences։ Cambridge University Press, 353։ ISBN 0521482194։ 
  3. Ehrenfreund, Pascale (2004)։ Astrobiology: Future Perspectives։ Springer Science & Business, 159։ ISBN 1402023049։ 
  4. Harry Y., McSween (1999)։ Meteorites and their parent planets։ Cambridge University Press, 101։ ISBN 0521587514։ 
  5. Hiroi, T. (March 15–19, 2004)։ What are the P-type Asteroids Made Of?։