Աստերոիդների դաս G

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերեսը — G սպեկտրալ դասի ամենախոշոր ներկայացուցիչը

Աստերոիդների դաս G, իրենցից ներկայացնում են ածխածնային աստերոիդների բավականին հազվագյուտ տեսակ, որոնք մտնում են ածխածնային աստերոիդների խմբի մեջ, և ընդհանուր առմամբ իրենց հատկանիշներով մոտ են C դասին։

Այս դասի փոքր մոլորակների մոտ ալբեդոն բավականին ցածր է և համարյա հարթ (կամ անգույն) սպեկտր արտացոլման տեսանելի տիրույթում, որը կտրուկ անկում է ապրում կարճ ալիքի երկարություններում 0,5 մկմ և 0,7 մկմ, որը վկայում է ուժեղ ուլտրամանուշակագույն կլանման մասին։ Այդ պատճառով համարվում է, որ այս աստերոիդները հիմնականում կազմված են ցածր ջերմաստճանային հիդրատացված սիլիկատներից, այնպիսիք ինչպիսին են թերթաքարը և կավը (որոնք կարող են քայքայվել կամ հալվել 500-1500° С ջերմաստիճանների դեպքում) ածխածնի կամ օրգանական միացությունների հավելումներով, որոնք ունեն նման սպեկտրալ հատկանիշներ[1]։

ՍՄԱՍՍ դասակարգումով այս աստերոիդների դասին համապատասխանում են Cgh և Cg դասերը, կախված 0,7 մկմ ալիքի երկարության ժամանակ կլանման առկայությունից։

Հենց այս սպեկտրալ դասին է պատկանում հիմնական գոտու միակ գաճաճ մոլորակը՝ Սերեսը։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]