Աստերոիդների դաս E

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աստերոիդների դաս E, դա աստերոիդների դաս է, որում ներառված են այնպիսի մարմիններ, որոնց մակերևույթի բաղադրության մեջ պարունակում է էնստատիտ միներալը, որը նմանություն ունի ախոնդրիտների հետ: Նրանք կազմում են աստերոիդների գոտու ներքին մասի աստերոիդների բավականին մեծ մասը, իսկ գոտու արտաքին մասում բավականին հազվադեպ են հանդիպում: Կան նաև այնպիսի աստերոիդներ, որոնք հանդիպում են աստերոիդների գոտու ներքին մասերից բավականաչափ հեռու, օրինակ՝ (64) Անջելինան: Ենթադրվում է, որ նրանք հանդիսանում են ավելի մեծ աստերոիդի արտաքին մասերի մնացորդներ:

Այս սպեկտրալ դասի աստերոիդները ունեն ամենամեծ ալբեդոն՝ նրանց մակերևույթը կարող է արտացոլել նրա վրա ընկած արեգակի լույսի մինչև 50%, ընդ որում արտացոլված լույսը ունի թեթևակի կարմրավուն երանգ, առանց առանձնակի կլանման գծերի նրանց սպեկտրում: Նույնպիսի սպեկտրային առանձնահատկություններ ունի նաև էնստատիտ միներալը (դա պիրոքսենի բարձրջերմաստիճանային տեսակն է) կամ այլ սիլիկատները, որոնք պարունակում են երկաթ, ազատ (չօքսիդացած) վիճակում, որոնք, հետևաբար, կարող են մտնել E դասի աստերոիդների բաղադրության մեջ[1]:

Ենթադրաբար, այս աստերոիդները իրենցից ներկայացնում են մայրական մարմինների արտաքին մասերի դրվագներ: Նրանք ենթարկվել են առավել ինտենսիվ ջերմային և հարվածային ազդեցության: Սրա ապացույց կարող է լինել թերևս այն հանգամանքը, որ այս դասի աստերոիդների հիմնական բաշխումը գտնվում է աստերոիդների գոտու ներքին սահմանների մոտ[2]: Չափերով նրանք չափազանց փոքր են: Այս դասի ներկայացուցիչներից միայն երեքն են հասնում 50 կմ անկյունագծով չափերի, մնացածները չեն գերազանցում նույնիսկ 25 կմ-ն:

Վերջին հետազոտությունների արդյունքներով E դասի աստերոիդները բածանվել են 3 ենթադասերի՝

  • ենթադաս E (I) — Հունգարիայի ընտանիք, նույնանուն աստերոիդի անունից ((434) Հունգարիա)
  • ենթադաս E (II) — Անջելինայի, ուժեղ սպեկտրալ կլանման գծերով 0,5 մկմ և 0,92 մկմ ալիքի երկարության ժամանակ
  • ենթադաս E (III) — Նիսայի, դիտարկվում են թույլ կլանման գծեր 0,9 մկմ ալիքի երկարության ժամանակ:

Բովանդակություն

Հետազոտություններ [խմբագրել]

(2867) Շտեյնս — Е դասի տիպիկ ներկայացուցիչ

2008 թվականի հոկտեմբերի 5-ին Եվրոպական Տիեզերական Գործակալության Ռոզետա ԱՄԿ-ն անցավ (2867) Շտեյնսաստերոիդի կողքով[3]: Սարքից փոխանցած սպեկտրալ տվյալները հաստատեցին, որ աստերոիդի կազմում գործնականորեն բացակայում է երկաթը: Հիմնականում այն կազմված է մագնիումով հարուստ միներալներից, այնպիսիք ինչպիսին են՝ էնստատիտը, պիրոքսենը, ֆորստերիտը և դաշտային շպատը:

E դասի աստերոիդներ [խմբագրել]

Տես նաև [խմբագրել]

Արտաքին հղումներ [խմբագրել]

Ծանոթագրություններ [խմբագրել]