Աստերոիդների սպեկտրալ դասեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպեկտրալ դաս, աստերոիդների առանձնահատկություններից մեկն է: Ամեն աստերոիդ հատկացվում է այս կամ այն դասին կախված նրա սպեկտրի առանձնահատկություններից, գույնից, ինչպես նաև երբեմն ալբեդոյից: Համարվում է, որ սպեկտրալ դասերը կապված են աստերոիդների մակերևույթի քիմիական բաղադրության հետ: Ոչ մեծ մարմինների համար, որոնց ներքին կառուցվածքը չի տարբերվում մակերևույթից, մակերևույթը և ներքին կազմվածքը ընդունված է համարել համասեռ, այն դեպքում երբ մեծ մարմինների դեպքում, օրինակ՝ (1) Սերես և (4) Վեստա, հայտնի է, որ գոյություն ունի ներքին առանձնահատուկ կառուցվածք:

Բովանդակություն

Ժամանակակից դասակարգում [խմբագրել]

Ժամանակակից աստերոիդների սպեկտրալ դասակարգումը առաջարկվել է 1975 թվականին Կլարկ Չապմենը, Դևիդ Մորրիսոնը և Բեն Ցելները: Այն ներառում է երեք տիպեր՝ C — մութ ածխածնային մարմիններ, S — քարե (սիլիցիումային) մարմիններ և U այն աստերոիդների համար, որոնք չեն պատկանում C և S դասերին: Հետագայում այս դասակարգումը ընդլայնվեց և ճշգրտվեց:

Այս պահին գոյություն ունեն մի շարք դասակարգումներ, և չնայած այն հանգամանքին, որ նրանք ունեն ինչ-որ նմանություն, որոշ աստերոիդներ տարբեր դասակարգման դեպքում պատկանում են տարբեր դասերի, կապված դասակարգման չափանիշների տարբեր մոտեցումներից: Առավել հաճախ օգտագործվում են երկու դասակարգման տարբերակներ՝ Տոլենի և ՍՄԱՍՍ:

Տոլենի դասակարգում [խմբագրել]

Տոլենի դասակարգումը առաջարկվել է 1984 թվականին հիմնվելով լայնաշերտ սպեկտրի չափումների (0,31 մկմ-ից մինչև 1,06 մկմ) և ալբեդոյի վրա: Առանձնացվել են աստերոիդների 14 տեսակներ, որոնք հատկացվեցին 3 խմբերի՝

  • Ածխածնային աստերոիդների խումբ (C-Խումբ) — Տոլենի դասակարգման մեջ C դասի աստերոիդները միացվում են երեք ավելի փոքրաքանակ խմբերի հետ մեծ ածխածնային աստերոիդների խմբի մեջ: Խումբը ներառում է մութ ածխածնային աստերոիդները, որոնք ունեն շատ ցածր արտացոլման կարողություն: Այս խմբին են պատկանում բոլոր հայտնի աստերոիդների 75%:
  • Սիլիցիումային աստերոիդների խումբ (S-Խումբ) — ներառում է սիլիցիումային (քարե) աստերոիդները: Այս դասին պատկանում են աստերոիդների ընդհանուր քանակի 17 %:
  • Մետաղե աստերոիդների խումբ (X-Խումբ) — այս խմբի մեջ են ներառված նման սպեկտրներով, սակայն տարբեր կազմությամբ մի քանի դասեր: Այս խմբի մարմինները պարունակում են մեծ քանակով մետաղներ: Սա ամենափոքրաթիվ խումբն է:

Ինչպես նաև գոյություն ունեն մի քանի փոքր դասեր՝

Երբեմն աստերոիդները դասում են խառը դասերի, օրինակ՝ CG, երբ նրանց հատկանիշները համընկնում են տարբեր դասերի հետ:

ՍՄԱՍՍ դասակարգում [խմբագրել]

Սա համեմատաբար նոր դասակարգման մեթոդ է, որը առաջարկվել է 2002 թվականին Շելտե Բասի և Ռիչարդ Բինզելի կողմից հիմնվելով «Հիմնական աստերոիդների գոտու փոքր աստերոիդների սպեկտրալ հետազոտություններ» (SMASS) ծրագրի արդյունքների վրա, հետազոտելով 1447 աստերոիդներ: Այս սպեկտրալ ուսումնասիրությունը կատարվեց ավելի նեղ ալիքի երկարությունների վրա և թույլ տվեց գտնել բազմաթիվ նոր առանձնահատկություններ: Այնուամենայնիվ, ուսումնասիրությունները կատարվում էին փոքր ալիքի երկարությունների միջակայքում (0,44 մկմ-ից մինչև 0,92 մկմ), ընդ որում հաշվի չի առնվել աստերոիդների ալբեդոն: Նոր դասակարգումը ստեղծվել է այնպես, որպեսզի առավելապես պահպանվի կապը Տոլենի դասակարգման հետ, արդյունքում աստերոիդները բաժանվեցին 24 դասի: Ընդ որում աստերոիդների մեծամասնությունը բաժանվեց երեք հիմնական դասերի (C, S և X), իսկ մնացածը դասվեցին ավելի փոքրերին՝

  • Ածխածնային աստերոիդների խումբ (C-Խումբ), ածխածնային մարմիններ, ներառում է հետևյալ դասերը՝
    • Դաս B համապատասխանում է Տոլենի դասակարգման B և F դասերին
    • Հիմնական դաս է հանդիսանում աստերոիդների С դասը, որը ունի առավել հատկանշային սպեկտրները այս խմբի համար
    • Աստերոիդների դասեր Cg, Ch և Cgh համապատասխանում են Տոլենի դասակարգման G դասին
    • Ch դասին պատկանում են աստերոիդներ, որոնք ունեն կլանում ալիքի 0,7 մկմ երկարության վրա
    • Cb դասին պատկանում են աստերոիդների, որոնք համապատասխանում են С և В դասերի միջանկյալ անցումային դասին ՍՄԱՍՍ դասակարգման մեջ
  • Սիլիցիումային աստերոիդների խումբ (S-Խումբ), սիլիկատային (քարե) աստերոիդներ, ներառում է հետևյալ դասերը՝
    • Դաս A
    • Դաս K ((181) Էվքարիդե, (221) Էոս)
    • Դաս L ((83) Բեատրիս)
    • Դաս Q
    • Դաս R
    • Հիմնական դաս են հանդիսանում S դասի աստերոիդները, որոնք ունեն առավել հատկանշային սպեկտրներ այս խմբի համար
    • Sa, Sk, Sl, Sq և Sr դասերը, որոնց մեջ են մտնում այն մարմինները, որոնք զբաղեցնում են անցումային դիրք S դասի և A, K, L, Q և R դասերի միջև համապատասխանաբար
  • Մետաղական աստերոիդների խումբ (X-Խումբ), աստերոիդներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ մետաղներ, ներառում է հետևյալ դասերը՝
    • Հիմնական դաս է համարվում X դասը, որը ունի առավել հատկանշական սպեկտրները այս խմբի համար
    • Xe դասի աստերոիդները ունեն սպեկտրում չափավոր լայն կլանման շերտ ալիքի 0,49 մկմ երկարության վրա, որը ցույց է տալիս պիրրոտինի (FeS) առկայությունը: Այս դաը մոտավորապես համապատասխանում է Տոլենի դասակարգման E դասին:
    • Xc և Xk աստերոիդների դասերը ունեն բավականին լայն մաքսիմում ալիքի 0,55 — 0,8 մկմ երկարությունների միջակայքում, որը պայմանավորված է այս ալիքի երկարությունների վրա բարձր արտացոլումով: Այս սպեկտրները զբաղեցնում են միջանկյալ դիրք X, C և K դասերի սպեկտրների միջև:

Բացի Xe դասի, այլևս գոյություն չունի համապատասխանություն ՍՄԱՍՍ և Տոլենի դասակարգման M, E և P դասերի միջև: ՍՄԱՍՍ դասակարգման մետաղական աստերոիդների բոլոր մյուս դասերը զբաղեցնում են միջանկյալ դիրքեր M, E և P դասերի միջև:

Մերձերկրային տարածության մեջ որոծ աստերոիդներ ունեն սպեկտրներ, որոնք չափազանց տարբերվում են ՍՄԱՍՍ դասակարգման ցանկացած դասից: Հավանաբար, սա պայմանավորված է նրանով, որ այս մարմինները շատ ավելի փոքր են հիմնական աստերոիդների գոտում հայտնաբերված մարմիններից, և նրանց մակերևույթը կարող է լինել ավելի երիտասարդ և ավելի քիչ փոփոխված տարբեր ազդեցություններից, կամ կազմված է ավելի պարզ միներալներից:

Դասակարգման ապագան [խմբագրել]

Հետագա հետազոտությունների արդյունքում այս դասակարգումները կփոփոխվեն: Այս պահին, ամեն դեպքում սպեկտրալ դասակարգումները, որոնք հիմնված են 1990-ների կատարված սպեկտրային ուսումնասիրությունների վրա, դեռևս համարվում են որպես ստանդարտ: Գիտնականները մինչև այժմ չեն կարողացել գալ ընդհանուր հայտարարի առավել ճշգրիտ դասակարգման մասին, որը մեծ մասով պայմանավորված է մեծ քանակով աստերոիդների մասին տվյալների ստացման բարդությունով: Այս պահին միանշանակ առանձնացված են 3 հիմնական աստերոիդների դասեր, նրանց քիմիական բաղադրության հիման վրա՝

  • Դաս C՝ աստերոիդներ, որոնք ունեն ածխածնի բարձր պարունակություն
  • Դաս S՝ աստերոիդներ, որոնք հիմնականում կազմված են քարից
  • Դաս M՝ աստերոիդներ, որոնք ունեն մետաղների բարձր պարունակություն

Տես նաև [խմբագրել]

Գրականություն [խմբագրել]

  1. C. R. Chapman, D. Morrison, and B. Zellner Surface properties of asteroids: A synthesis of polarimetry, radiometry, and spectrophotometry, Icarus, Vol. 25, pp. 104 (1975).
  2. D. J. Tholen Asteroid taxonomic classifications in Asteroids II, pp. 1139-1150, University of Arizona Press (1989).
  3. S. J. Bus, F. Vilas, and M. A. Barucci Visible-wavelength spectroscopy of asteroids in Asteroids III, pp. 169, University of Arizona Press (2002).
  4. S. J. Bus and R. P. Binzel Phase II of the Small Main-belt Asteroid Spectroscopy Survey: A feature-based taxonomy, Icarus, Vol. 158, pp. 146 (2002).

Արտաքին հղումներ [խմբագրել]