Աստերոիդների դաս F

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աստերոիդների դաս F, աստերոիդների բավականին հազվագյուտ դաս է, որը մտնում է ածխածնային աստերոիդների խմբի մեջ: Այս սպեկտրալ դասի աստերոիդների օրինակ է ծառայում (877) Վալկիրե աստերոիդը:

Հատկանիշները [խմբագրել]

Ընդհանուր առմամբ այս դասի աստերոիդների հատկանիշները նման են B դասի աստերոիդներին, սակայն առանց 3 մկմ ալիքի երկարության ժամանակ գրանցվող "ջրային" հետքերի, որը ցույց է տալիս հիդրատային նյութերի առկայությունը:

ՍՄԱՍՍ դասակարգման չափանիշներով B և F դասի աստերոիդները (Տոլենի դասակարգմամբ) համարյա չեն տարբերվում և համապատասխանում են B դասին:

Տես նաև [խմբագրել]

Արտաքին հղումներ [խմբագրել]