Աստերոիդների ընտանիքներ
Աստերոիդների ընտանիքներ, աստերոիդների խմբեր, որոնք ունեն մոտավորապես նույն ուղեծրային հատկանիշներ, օրինակ` այնպիսիք, ինչպիսին են մեծ կիսաառանցքը, էքսցենտրիսիտետը և ուղեծրի թեքումը: Ընտանիքի կազմի մեջ մտնող աստերոիդները, որպես կանոն, հանդիսանում են նախկինում իրար բախված ավելի խոշոր աստերոիդների բեկորներ:
Բովանդակություն |
Առանձնահատկությունները [խմբագրել]
Մեծ ընտանիքները կարող են պարունակել հարյուրավոր խոշոր աստերոիդներ ինչպես նաև բազմաթիվ փոքրերը, որոնց մեծ մասը, հնարավոր է դեռ հայտնաբերված չեն: Ավելի փոքր ընտանիքները կարող են պարունակել ընդամենը մոտ մեկ տասնյակ համեմատաբար խոշոր աստերոիդներ: Հիմնական աստերոիդների գոտու աստերոիդների համարյա մեկ երրորդ մասը (33 % - 35 %) պատկանում են այս կամ այն խմբերին:
Այս պահի դրությամբ հայտնաբերված է մոտ 20—30 աստերոիդների ընտանիքներ (պաշտոնապես ընդունվում են գիտական հանրության կողմից) և մի քանի տասնյակ ավելի փոքր խմբեր, որոնք դեռ չեն ընդունվում պաշտոնապես: Ընտանիքների մեծ մասը գտնվում է աստերոիդների հիմնական գոտում, սակայն կան նաև այնպիսինները, որոնք գտնվում են այս գոտուց դուրս, օրինակ` Պալասի ընտանիքը, Հունգարիայի ընտանիքը, Ֆոկեայի ընտանիքը:
Մեկ ընտանիք նույնիսկ հայտնաբերվել է Տրանսնեպտունային մարմինների մեջ Կոյպերի գոտում, այն կապված է Հոմեա[1] աստերոիդի հետ:
Ծագումը [խմբագրել]
Ընտանիքները ենթադրաբար հանդիսանում են իրաի հետ բախված և բեկորների վերածված խոշոր աստորոիդների մասեր: Մեծամասամբ բախման արդյունքում առաջնային աստերոիդները ամբողջովին վերածվել են բեկորների, սակայն կան նաև այնպիսի ընտանիքներ, որոնցում առաջնային աստերոիդը մնացել է անվնաս: Եթե աստերոիդի հետ բախվող մարմինը այնքան էլ մեծ չէ, ապա այն կարող է արտանետել բազմաթիվ մանր բեկորներ աստերոիդից, որոնք և հետագայում կկազմեն ընտանիք, չոչնչացնելով այն: Այս տեսակին են պատկանում այնպիսի աստերոիդներ, ինչպիսիք են` (4) Վեստան, (10) Հիգեան և (20) Մեսալիան: Այս աստերոիդների ընտանիքներում առկա է խոշոր կենտրոնական մարմին և բազմաթիվ մանր մարմիններ, որոնք դուրս են մղվել նրա մակերևույթից: Որոշ ընտանիքներ, օրինակ Ֆլորայի ընտանիքը, ունեն չափազանց բարդ կազմվացք, որը մինչև այսօր չունի բավարար բացատրություն: Հնարավոր է, որ այս դեպքերում տեղի են ունեցել ոչ մեկ այլ մի քանի խոշոր բախումներ, տարբեր պատմական ժամանակահատվածներում:
Քանի որ, ընտանիքի բոլոր աստերոիդները ձևավորվում են մեկ մայր մարմնից, որպես կանոն նրանք ունեն միանման կազմություն: Բացառություն են կազմում այն ընտանիքները, որոնք առաջացել են չափազանց խոշոր աստերոիդներից, որտեղ արդեն տեղի էր ունեցել ընդերքների բաշխումը: Այսպիսի ընտանիքի վառ ներկայացուցիչ է հանդիսանում Վեստայի ընտանիքը:
Աստերոիդների ընտանիքների կյանքի տևողությունը կազմում է մոտավորապես մեկ միլիարդ տարի, կախված բազմազան պատճառնեից (օրինակ, ընտանիքի անդամ փոքր աստերոիդները ավելի արագ են հեռանում): Այս տարիքը մի քանի անգամ փոքր է Արեգակնային համակարգի տարիքից, այսպիսով, ավելի վաղ այսպիսի ընտանիքների քանակը կարող էր լինել շատ ավելի շատ: Գոյություն ունեն երկու հիմնական պատճառ աստերոիդների ընտանիքի քանդման` մի կողմից, դա աստերոիդների ուղեծրերի աստիճանական ցրումը Յուպիտերի ձգողության ազդեցության տակ, իսկ մյուս կողմից աստերոիդների բախումները միմյանց հետ և արդյունքում ավելի փոքր մասնիկների վերածվելը: Փոքր աստերոիդները ավելի զգայուն են արտաքին ազդեցությունների նկատմամբ, այնպիսիք, ինչպիսին է Յարկովսկու էֆեկտը, որոնք կարող են կարճ ժամանակահատվածում զգալիորեն փոխել համեմատաբար թեթև աստերոիդների ուղեծրերը, արդյունքում աստերոիդը կարող է աստիճանաբար անցնել Յուպիտերի հետ ռեզոնանսային ուղեծիր: Հայտնվելով այնտեղ, նրանք համեմատաբար արագ դուրս են մղվում Աստերոիդների գոտուց Յուպիտերի կողմից: Աստերոիդների ընտանիքների տարիքի նախնական գնահատականները տատանվում են մի քանի միլիոն տարուց (Կարինի ընտանիք) մինչև մի քանի միլիարդ տարի: Ինչպես ենթադրում են գիտնականները, ծեր ընտանիքներում կան չափազանց քիչ քանակի փոքր աստերոիդներ:
Ենթադրվում է, որ ամենահին ընտանիքները արդեն իսկ հասցրել են կորցնել համարյա բոլոր փոքր և միջին աստերոիդները և կազմված են միայն ամենամեծ աստերոիդներից: Այսպիսի ընտանիքների մնացորդների օրինակ կարող են ծառայել (9) Մետիս և (113) Ամալթեա աստերոիդները: Անցյալում ընտանիքների մեծ բազմազանության ապացույցներից մեկն է այն փաստը, որ մետաղական աստերոիդների քիմիական անալիզի արդյունքները ցույց են տվել, որ գոյություն են ունեցել առնվազն 50-ից 100 խոշոր աստերոիդներ, որոնցում տեղի է ունեցել ընդերքի բաժանման գործընթացները, որոնց ոչնչացումն էլ եղել պատճառ այսպիսի աստերոիդների առաջացման համար:
Ընտանիքների սահմանումը [խմբագրել]
Եթե կազմել դիագրամ, որտեղ հարաբերվում են հայտնի աստերոիդների ուղեծրերի էլեմենտները թեքումը կախված էքսցենտրիսիտետից (կամ մեծ կիսաառանցքից), կարելի է հեշտությամբ նկատել աստերոիդների խմբավորումներ, որոնք էլ հանդիսանում են ընտանիքները:
Ընտանիքների ցանկ [խմբագրել]
Տես նաև [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Michael E. Brown, Kristina M. Barkume, Darin Ragozzine & Emily L. Schaller, A collisional family of icy objects in the Kuiper belt, Nature, 446, (մարտ 2007), pp 294—296
- ↑ Doressoundiram A., Barucci M. A., Fulchignoni M. «Eos family: A spectroscopic study.»։ Icarus։
- ↑ Zappalà V., Bendjoya P., Cellino A., Di Martino M., Doressoundiram A., Manara A., Migliorini F. «Fugitives from Eos family: First spectroscopic confirmation.»։ Icarus։
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 Bus S. J. «Compositional structure in the asteroid belt: Results of a spectroscopic survey.»։
- ↑ Lazzaro D., Mothé-Diniz T., Carvano J. M., Angeli C., Betzler, A. S., Florczac M., Cellino A., Di Martino M., Doressoundiram A., Barucci M. A., Dotto E., Bendjoya P. «Eunomia family: A visible spectroscopic survey.»։ Icarus։
- ↑ 6,0 6,1 Florczac M., Barucci M. A., Doressoundiram A., Lazzaro D., Angeli C. A., Dotto E. «A visible spectroscopic survey of the Flora clan.»։ Icarus։
- ↑ Mothé-Diniz T., Di Martino M., Bendjoya P., Doressoundiram A., Migliorini F. «Rotationally resolved spectra of 10 Hygiea and a spectroscopic study of the Hygiea family.»։ Icarus։
- ↑ Zappalà V., Cellino A., Di Martino M., Migliorini F., Paolicchi P. «Maria’s family: Physical structure and possible implications for the origin of giant NEAs.»։ Icarus։
- ↑ Binzel R. P., Xu S. «Chips off asteroid 4 Vesta: Evidence for the parent body of basaltic achondrite meteorites.»։ Science։
- ↑ Di Martino M., Migliorini F., Zappalà V., Manara A., Barbieri C. «Veritas asteroid family: Remarkable spectral differences inside a primitive parent body.»։ Icarus։
- ↑ Migliorini F., Manara A., Di Martino M., Farinella P. «The Hoffmeister family: Inferences from physical data.»։ Astron. Astrophys.։
- ↑ Burbine T. H., Gaffey M. J., Bell J. F. «S-asteroids 387 Aquitania and 980 Anacostia: Possible fragments of the breakup of a spinel-bearing parent body with CO3/CV3 affinities.»։ Meteoritics։
Գրականություն [խմբագրել]
- Philippe Bendjoya and Vincenzo Zappalà; «Asteroid Family Identification», in Asteroids III, pp. 613—618, University of Arizona Press (2002), ISBN 0-8165-2281-2
- V. Zappalà et al.; «Physical and Dynamical Properties of Asteroid Families», in Asteroids III, pp. 619—631, University of Arizona Press (2002), ISBN 0-8165-2281-2
- A. Cellino et al. «Spectroscopic Properties of Asteroid Families», in Asteroids III, pp. 633—643, University of Arizona Press (2002), ISBN 0-8165-2281-2
- Hirayama, Kiyotsugu; «Groups of asteroids probably of common origin», Astronomical Journal, Vol. 31, No. 743, pp. 185—188 (October 1918).
- Nesvorný, David; Bottke Jr., William F.; Dones, Luke; and Levison, Harold F.; «The recent breakup of an asteroid in the main-belt region», Nature, Vol. 417, pp. 720—722 (June 2002).
- Zappalà; Cellino, Alberto; Farinella, Paolo; and Knežević, Zoran; «Asteroid families I — Identification by hierarchical clustering and reliability assessment», Astronomical Journal, Vol. 100, p. 2030 (December 1990).
- Zappalà; Cellino, Alberto; Farinella, Paolo; and Milani, Andrea; «Asteroid families II — Extension to unnumbered multiopposition asteroids», Astronomical Journal, Vol. 107, pp. 772—801 (February 1994)
- V. Zappalà et al.; Asteroid Families: Search of a 12,487-Asteroid Sample Using Two Different Clustering Techniques, Icarus, Vol. 116, p. 291 (1995.)
- M. S. Kelley & M. J. Gaffey 9 Metis and 113 Amalthea: A Genetic Asteroid Pair, Icarus Vol. 144, p. 27 (2000).
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Planetary Data System — Asteroid Families dataset, as per the Zappalà 1995 analysis.
- Latest calculations of proper elements for numbered minor planets at astDys.
- Asteroid (and Comet) Groups by Petr Scheirich (with excellent plots).