Հիգեայի ընտանիք
Հիգեայի ընտանիք, մուգ ածխածնային աստերոիդների խումբ հիմնական աստերոիդների գոտում, պատկանում են B և C սպեկտրալ դասերին: Հիգեայի ընտանիքը իր մեջ ներառում է հիմնական գոտու բոլոր աստերոիդների մոտ 1%-ը, այսպես է անվանվել ամենամեծ ներկայացուցիչի անվամբ՝ (10) Հիգեա: Ունենալով մոտ 400 կմ տրամագիծ, այն կազմում է ընտանիքի մարմինների զանգվածի 94-98 %, և հանդիսանում է աստերոիդների գոտու աստերոիդների մեջ չափերով չորրորդը: Համապատասխանաբար այս ընտանիքի այլ անդամները զգալիորեն նրան զիջում են: Այսպես, օրինակ, նրանցից խոշորագույնները, աստերոիդներ (333) Բադենիան և (538) Ֆրեդերիկեն, ունեն մի փոքր ավելի քան 70 կմ տրամագիծ, իսկ մյուսներինըը չի գերազանցում 30 կմ:
Բովանդակություն |
Ընտանիքի առանձնահատկությունները[խմբագրել]
Համարվում է, որ այս ընտանիքը առաջացել է Հիգեայի և մեկ այլ խոշոր աստերոիդի բախումից, որի արդյունքում Հիգեայից արտամղվել են բազմաթիվ փոքր բեկորներ, որոնք էլ հետագայում կազմել են այս ընտանիքը[1]: Սակայն երկու վերը նշված յոթանասուն կիլոմետրանոց աստերոիդները, իրենց համեմատաբար մեծ չափերով, որոշ չափով հերքում են այսպիսի ենթադրությունը: Այսպես, օրինակ Վեստայի ընտանիքում, որը առաջացել է նման սցենարով, չկա ոչ մի աստերոիդ, բացի Վեստայից, որը գերազանցեր 10 կմ տրամագիծը: Հավանական բացատրություններից մեկը կարող է լինել այն, որ չնայած նման սպեկտրալ առանձնահատկություններին, այս երկու աստերոիդները իրականում չեն կազմում այս ընտանիքի մաս, այլ հանդիսանում են բացառություններ, քանի որ, C դասի աստերոիդները աստերոիդների հիմնական գոտում բավականին հաճախ են հանդիպում:
Հետաքրքիր ե նաև այն փաստը, որ ընտանիքը պարունակում է մեծ քանակով բավականին հազվադեպ հանդիպող B սպեկտրալ դասի աստերոիդներ, որոնցից ամենախոշորն է, արդեն նշված՝ (538) Ֆրեդերիկե աստերոիդը[2]: Բացի այդ, կան որոշ նշաններ, որոնք վկայում են այն մասին, որ Հիգեայի ընանիքը ձևավորվել է բավականին շուտ[3]:
Տեղաբաշխումը և չափերը[խմբագրել]
Վիճակագրական վերլուծության արդյունքում[1] ի հայտ են բերվել մի քանի «հիմնական» խմբեր, որոնց ուղեծրային էլեմենտները ընկած են հետևյալ միջակայքում՝
| ap | ep | ip | |
|---|---|---|---|
| min | 3,06 ա. մ. | 0,109 | 4,2 ° |
| max | 3,22 ա. մ. | 0,163 | 5,8 ° |
Այս աստղագիտական էպոխայի համար, ընտանիքի հիմնական աստերոիդների օսկուլացնող ուղեծրերի ուղեծրային էլեմենտների միջակայքը բերված է հետևյալ աղուսյակում՝
| a | e | i | |
|---|---|---|---|
| min | 3,06 ա. մ. | 0,088 | 3,5 ° |
| max | 3,24 ա. մ. | 0,191 | 6,8 ° |
Վ. Զապալայի կողմից կատարված վերլուծության արդյունքում (1995)[1] ի հայտ են բերվել ընտանիքի 103 հիմնական անդամները, ավելի ուշ կատարված հետազոտությունների արդյունքներով (2005), որը ներառում էր 96944 աստերոիդ, տվյալ ընտանիքի անդամների քանակը կազմում է առնվազն 1043 աստերոիդ, որոնք ընկնում են վերը բերված աղուսյակով սահմանված տարածությունում:
Բացառությունները[խմբագրել]
Այս ընտանիքի կազմի մեջ հայտնաբերվել են բավականին մեծ քանակով աստերոիդներ, որոնք չեն մտնում նրա մեջ, սակայն շարժվում են նման ուղեծրերով: Նրանց հնարավոր եղավ հայտնաբերել մեամասամբ սպեկտրալ հետազոտությունների արդյունքում[2]: Նրանց մեջ են մտնում այնպիսի աստերոիդներ, ինչիսին են (100) Հեկատեն, (108) Հեկուբան, (1109) Տատան, (1209) Պուման և (1599) Գիյոմուսը:
Բացառություն կարող են լինել նաև, ինչպես խոսվում էր վերը, որոշ ածխածնային աստերոիդներ, ինչպես Բանդենիան և Ֆրեդերիկեն, ինչպես իրենց չափերի, այնպես էլ նրանց սպեկտրալ դասի տարածվածության պատճառով:
Խոշոր (52) Եվրոպա աստերոիդը ավելին քան 300 կմ չափերով, ունի 6,37° ուղեծրի թեքում, պտտվում է մոտավորապես նույն տարածքում, ինչպես և Հիգեայի ընտանիքը, ավելի վաղ դիտարկվում էր որպես այս ընտանիքի հնարավոր անդամ, սակայն հետազոտությունները ցույց տվեցին, որ դա այդպես չէ, ընտանիքի սահմանների ճշգրտումը ցույց տվեց որ Եվրոպան դուրս է գտնվում այս սահմաններից:
Այս ընտանիքի ամենամեծ աստերոիդները[խմբագրել]
| Անունը | Տրամագիծ | Մեծ կիսաառանցք | Ուղեծրի թեքում | Էքսցենտրիսիտետ | Հայտնաբերման տարին |
|---|---|---|---|---|---|
| (10) Հիգեա | 407,1 կմ | 2,195 ա. մ. | 4,515 ° | 0,121 | 1886 |
| (159) Էմիլիա | 131 կմ | 3,100 ա. մ. | 6,128 ° | 0,111 | 1876 |
| (333) Բադենիա | 78 կմ | 3,125 ա. մ. | 3,794 ° | 0,168 | 1892 |
| (538) Ֆրեդերիկե | 72 կմ | 3,164 ա. մ. | 6,503 ° | 0,163 | 1904 |
| (867) Կովացիա | 24 կմ | 3,062 ա. մ. | 5,984 ° | 0,133 | 1917 |
| (2436) Հատշեպսուտ | ? | 3,173 ա. մ. | 4,082 ° | 0,109 | 1960 |
| (2747) Չեսկի Կրիմլով | 33 կմ | 3,103 ա. մ. | 5,821 ° | 0,124 | 1980 |
Տես նաև[խմբագրել]
- Աստերոիդների ընտանիքներ
- Երկրին մոտեցող աստերոիդներ
- Տրոյացի աստերոիդներ
- Դամոկլոիդներ
- Կենտավրոսներ
- Ապոլոնի աստերոիդներ
- Ամուրի աստերոիդներ
- Ատենի աստերոիդներ
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ 1,0 1,1 1,2 Վ. Զապալա, Ֆ. Բենջոյա, Ա. Սելինո, Պ. Ֆերինելա և Կ. Ֆրոշ, Աստերոիդների ընտանիքներ` 12,487 աստերոիդների որոնումը, օգտագործելով երկու տարբեր կլաստերային մեթոդներ, Իկարուս, հատոր` 116, Օգոստոս 1995, էջեր` 291—314
- ↑ 2,0 2,1 Տ. Մոտե-Դինիզ և ընկ., 10 Հիգեյաի որոշշված սպեկտրը և Հիգեայի ընտանիքը, Իկարուս, հատ` 152, էջ` 117 (2001)
- ↑ Պ. Տանգա և ընկ., Աստերոիդների ընտանիքների չափերի բաշխման մասին` Երկրաչափության դերը, Իկարուս, հատ` 141, էջ` 65 (1999)
Արտաքին հղումներ[խմբագրել]
- AstDys կայքը
- Յարկովսկու պատճառները Լուսնթագի հետ 2:1 ռեզոնանս ունեցող անկայուն աստերոիդների համար
- Հիդրատացված միներալները աստերոիդների վրա
- Աստերոիդների համակարգի բացատրությունը 2004 թվականի մայիսի 20-ի դրությամբ
Գրականություն[խմբագրել]
- Պ. Ֆարինելա, Դ. Ռ. Դավիա և Ֆ. Մարզարի, Աստերոիդների ընտանիքները` ծեր և երիտասարդ, ASP Կոնֆերանս, հատ` 107, էջ` 45 (1996):
|
|||||||||||||||||