Բապտիստինայի ընտանիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բապտիստինա աստերոիդը 61 մմ աստղադիտակով դիտարկում։

Բապտիստինայի ընտանիք, աստերոիդների խումբ, որը առաջացել է մոտ 170 կմ տրամագծով «ծնող» մարմնի բախումից այլ խոշոր (ենթադրաբար 60 կմ տրամագծով) մարմնի հետ, աստերոիդ կամ գիսաստղ մոտ 165 միլիոն տարի առաջ։ Այս բախման հետևանքով ծնող մարմինը տրոհվել է բազմաթիվ մանր աստերոիդների, որոնք հետագայում ձևավորել են այս աստերոիդների ընտանիքը։ Նրանցից ամենախոշորն է (298) Բապտիստինան, որը պտտվում է Արեգակի շուրջ խմբի ներքին սահմանին մոտ։ Այս ընտանիքի այլ խոշոր աստերոիդները, ամենայն հավանականությամբ պատահաբար են հայտնվել նման ուղեծրերում և հավանաբար այս ընտանիքին չեն պատկանում։ Ընդհանուր առմամբ ընտանիքը ունի 1056 անդամ[1], այն դեպքում, երբ այն կարող էր պարունակել մոտ մեկ կիլոմետր չափերով մինչև 14000 մարմիններ։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]