Ամուրի աստերոիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամուրների խմբի ամենահայտնի ներկայացուցիչ՝ Էրոս աստերոիդը

Ամուրներ, կամ Ամուրի աստերոիդներ Երկրին մոտեցող աստերոիդների խումբ է։ Ի տարբերություն Ապոլոնների և Ատենների, որոնք անվանվում են խմբի առաջին հայտնաբերված աստերոիդի անունով, Ամուրները անվանված են խմբի նարկայացուցիչներից մեկի՝ (1221) Ամուրի անունով։

Այս պահին (2012 թվականի փետրվարի 25) հայտնի են 3276 Ամուրներ, որոնցից ավելին քան 600 ունեն հերթական համար, իսկ 60 անուններ։[1] Խմբի ամենահայտնի ներկայացուցիչն է (433) Էրոս աստերոիդը, որը ուսումնասիրվել է NEAR Shoemaker տիեզերական սարքով:[2]

Ուղեծրային առանձնահատկությունները[խմբագրել]

Ամուրների խմբին են հատկացվում բոլոր այն աստերոիդները, որոնց մեծ կիսաառանցքը մեծ է 1,0 ա. մ.-ից և պերիհելին ընկած է 1,017-ից մինչև 1,3 ա. մ. միջակայքում[3]: Չնայած այն հանգամանքին, որ Ամուրները չեն հատում Երկրի ուղեծիրը, Յուպիտեր և Մարս մոլորակների, կամ մեծ աստերոիդների ձգողության ուժերը կարող են փոփոխել Ամուրների ուղեծրերը մոտեցնելով նրանց Երկրին։

Ենթախմբեր[խմբագրել]

Ամուրի աստերոիդները կարելի է բաժանել չորս ենթախմբերի, կախված նրանց միջին հեռավորությունից Արեգակից։

Ամուրներ I, Ամուրների ենթախումբ, որոնց մեծ կիսաառանցքը գտնվում է Երկրի և Մարսի ուղեծրերի միջև (այսինքն 1,0 - 1,523 ա. մ.): Ամուրների մեկ հինգերորդից պակաս քանակն է գտնվում այս ենթախմբում: Համեմատած մյուս եթախմբերի, նրանք ունեն փոքր էքսցենտրիսիտետ:
Այս խմբի որոշ աստերոիդները, օրինակ՝ (15817) Լուչանոտեզին, չեն հատում Մարսի ուղեծիրը: Սակայն Երկրի և Մարսի միջև ընկած ոչ բոլոր աստերոիդներն են համարվում Ամուրներ:
Ամուրներ II, Ամուրների ենթախումբ, որոնց մեծ կիսաառանցքը գտնվում է Մարսի և Աստերոիդների հիմնական գոտու ուղեծրերի միջև (1,523 - 2,12 ա. մ.): Ամուրների մոտ երրորդ մասը, այդ թվում և Ամուրը, պատկանում են այս ենթախմբին:
Ամուրներ III, Ամուրների ենթախումբ, որոնց մեծ կիսաառանցքը գտնվում է Աստերոիդների հիմնական գոտում (2,12 - 3,57 ա. մ.): Քանի որ այս ենթախմբի աստերոիդները ունեն մեծ էքսցենտրիսիտետ (մոտ 0,4 - 0,6), նրանցից շատերը, օրինակ՝ (719) Ալբերտը և (1036) Գանիմեդը մոտենում են Յուպիտերի ուղեծրին համարյա մինչև 1 ա. մ.:
Ամուրներ IV, հայտնի են քիչ թվով այս ենթախմբի աստերոիդներ, որոնք գտնվում են Աստերոիդների գոտուց ավելի հեռու (մեծ կիսաառանցքը մեծ է 3,57 ա. մ.): Բոլոր Ամուր IV-երը ունեն զգալի էքսցենտրիսիտետ (0,65 - 0,75) և անցնում են Յուպիտերի ուղեծրից:
Այս ենթախմբի միայն մեկ աստերոիդ ունի սեփական անուն՝ (3552) Դոն Քիշոտ: Այս ենթախմբի մեկ այլ աստերոիդ, 2007 VA85, հետաքրքիր ե նրանով, որ պտտվում է Արեգակի շուրջ Արեգակնային համակարգի մարմիների մեծամասնության հետ համեմատած հակառակ ուղղությամբ (2007 VA85 թեքված է խավարածրի հարթության նկատմամբ 132°-ով):[4]

Ֆիզիկական առանձնահատկությունները[խմբագրել]

Ամուրները, ինչպես և մյուս Երկրին մոտեցող աստերոիդները, ունեն համեմատաբար փոքր չափեր։ Հայտնի են միայն չորս Ամուրի աստերոիդ, որոնց տրամագիծը մեծ է 10 կմ-ից։ Նրանցից ամենամեծը Գանիմեդն է, որի տրամագիծը կազմում է 32 կմ։[5]

Չափերով երկրորդ Ամուրի աստերոիդն է Դոն Քիշոտ աստերոիդը, տրամագիծը մոտ 19 կմ, այն հանդիսանում է հայտնի աստերոիդների մեջ ամենամութերից մեկը, ալբեդոն մոտ 3%:[6]

Հետազոտությունները[խմբագրել]

Առաջին հայտնաբերված, և միակը, որը հայտնաբերվել է XIX-րդ դարում, Ամուրի աստերոիդն է Էրոսը: Խմբի անվան կրողը՝ Ամուրը, հանդիսանում է հայտնաբերման հեթականությամբ հինգերորդը։

1996 թվականին ՆԱՍԱ-ն արձակեց «NEAR Shoemaker» տիեզերական սարքը: 2000 թվականի փետրվարի 14-ին սարքը դուրս եկավ Էրոսի ուղեծիր, դառնալով աստերոիդի աշխարհում առաջին արհեստական արբանյակը: Մի քանի ամիս սարքը կատարում էր Էրոսի հետազոտություններ, իսկ 2000 թվականի դեկտեմբերից 35 կմ բարձրությունից սկսեց հետազոտել մակերևույթի քիմիական բաղադրությունը, օգտագործելով ռենտգենային և գամմա սպետրոմետրները: Աշխատելով աստերոիդի ուղեծրում մոտ 1 տարի «NEAR Shoemaker»-ը վայրէջք կատարեց նրա մակերևույթին։
Աստերոիդի ուղեծրում աշխատանքի ընթացքում սարքը ուղարկեց ավելի քան 160 հազար լոսանկարներ, կատարեց ավելի քան 11 միլիոն լազերային չափումներ, մակերևույթի ճշգրիտ ձևի պարզելու համար։[7]

Ամենահայտնի Ամուրները[խմբագրել]

Անվանումը Հայտնաբերման
տարեթիվը
Հայտնաբերողը
(433) Էրոս 1898 Կարլ Վիտտ
(719) Ալբերտ 1911 Յոհան Պալիզա
(887) Ալինդա 1918 Մաքս Վոլֆ
(1036) Գանիմեդ 1924 Վալտեր Բաադե
(1221) Ամուր 1932 Էժեն Դելպորտ
(3908) Նիքս 1980 Հանս-Էմիլ Շուստեր

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]