Պալասի ընտանիք, B դասի աստերոիդների խումբ է, որոնք պտտվում են խիստ թեքված ուղեծրերով աստերոիդների հիմնական գոտու կենտրոնական մասում[1], այն հայտնաբերվել է դեռևս 1928 թվականին ճապոնացի աստղագետ Կիեցուգու Խիրայամայի կողմից:
Ընտանիքի առանձնահատկությունները [խմբագրել]
Պալասի ընտանիքի տեղաբաշխումը և կառուցվածքը
(2) Պալաս աստերոիդը համարվում է չափերով երկրորդը աստերոիդների գոտում, նրա միջին տրամագիծն է 550 կմ: Ընտանիքի մյուս աստերոիդները շատ անգամ նրան զիջում են չափեով, օրինակ նրանցից խոշորագույնը` (5222) Իոֆֆե աստերոիդը ունի անկյունագծով ընդամենը 22 կմ չափ: Ընտանիքի մեջ հազվագյուտ B դասի աստերոիդների գերակշիռ քանակը և Պալասի և մյուս անդամների չափերի կտրուկ տարբերությունը վկայում են այն մասին, որ ընտանիքը հանդիսանում է Պալասի մեկ այլ խոշոր մարմնի հետ ընհարման արդյունք, ինչպես և Վեստայի ընտանիքի դեպքում: Այդ մարմնի Պալասի մակերևույթի հետ ընդհարման պահին թողել է խոշոր հարվածային խառնարան, և դուրս է մղել Պալասից բազմաթիվ մանր բեկորներ, որոնք և հետագայում ձևավորել են ընտանիքը: Եվս մեկ այս ընտանիքի հնարավոր անդամ է դիտարկվում (3200) Ֆաետոն աստերոիդը, որը հանդիսանում է Գեմենիդներ ասուպային հոսքի աղբյուր[2]:
Իրական ուղեծրի էլեմենտների հիմնական միջակայքը բերված է աղուսյակում`
|
ap |
ep |
ip |
| min |
2,71 ա. մ. |
0,25 |
32 ° |
| max |
2,79 ա. մ. |
0,31 |
34 ° |
Տվյալ աստղագիտական էպոխայում ուղեծրի էլեմենտների միջակայքը, ընտանիքի աստերոիդների հիմնական մասի համար բերված է ստորև`
|
a |
e |
i |
| min |
2,71 ա. մ. |
0,13 |
30 ° |
| max |
2,79 ա. մ. |
0,37 |
38 ° |
Ծանոթագրություններ [խմբագրել]
- A. Lemaitre & A. Morbidelli, Proper elements for highly inclined asteroidal orbits, Celestial Mechanics and Dynamical Astronomy, Vol. 60, pp. 29 (1994).
- Y. Kozai Secular perturbations of asteroids and comets In: Dynamics of the solar system; Proceedings of the Symposium, Tokyo, Japan, May 23-26, 1978. Dordrecht, D. Reidel Publishing Co., 1979, p. 231-236; Discussion, p. 236, 237.
- A. Cellino et al. "Spectroscopic Properties of Asteroid Families", in Asteroids III, p. 633-643, University of Arizona Press (2002). (Table on page 636, in particular).
Արտաքին հղումներ [խմբագրել]