Ուղեծրի էլեմենտներ
Ուղեծրի էլեմենտներ, երկնային մարմինների ուղեծրերի բնութագրող տարրեր:
Երկնային մեխանիկայի խնդիրներից մեկն է երկնային մարմինների ուղեծրերի բնութագրումը: Մոլորակի, արբանյակի, աստերոիդի կամ Արհեստական արբանյակի ուղեծիրը նկարագրելու համար օգտագործվում են այսպես կոչված ուղեծրային էլեմենտները: Նրանք բնութագրում են բազային կոորդինատային համակարգը, կոորդինատային առանցքները, ուղեծրի ձևը և չափը, նրա կողմնորոշումը տարածության մեջ և ժամանակի պահը, որի ընթացքում երկնայիմ մարմինը գտնվում է ուղեծրի որոշակի կետում: Երկնայիմ մարմինների տեղորոշման համար հիմնականում օգտագործվում են երկու տարբերակ`
- Տեղադրության և արագության վեկտորների միջոցով
- Ուղեծրային էլեմենտների միջոցով
Բովանդակություն |
Կեպլերի ուղեծրի էլեմենտներ [խմբագրել]
Ավանդաբար որպես ուղեծրի էլեմենտներ օգտագործում են վեց Կեպլերի ուղեծրի էլեմենտները`
- մեծ կիսաառանցք (
) - էքսցենտրիսիտետ (
) - ուղեծրի թեքում (
) - պերիկենտրոնի արգումենտ (
) - ծագման հանգույցի երկայնություն (
) - միջին անոմալիա (
)
Այլ ուղեծրի էլեմենտներ [խմբագրել]
Անոմալիաներ [խմբագրել]
Անոմալիա (երկնային մեխանիկայում), անկյուն է, որն օգտագործվում է մարմնի էլիպտիկ ուղեծրով շարժման բնութագրման համար: Իրական անոմալիան v իրենից ներկայացնում է անկյուն, որն ընկած է B մարմինը և էլիպսի կիզակետ` F կետի (որտեղ գտնվում է ձգողության մարմինը) հետ միացնող ուղղի և F կետը էլիպսի պերիկենտրոնի հետ միացնող ուղղի միջև:
Միջին անոմալիա, միջին շարժման հարաբերությունն է պերիկենտրոնի անցումից հետո ընկած ժամանակահատվածին այն մարմնի համար, որը շարժվում է ուղեծրով առանց արտաքին ազդեցությունների: Այսպես, միջին անոմալիան դա անկյունային հեռավորությունն է այն հիպոթետիկ մարմնի պերիկենտրոնից, որը շարժվում է հաստատուն անկյունային արագությամբ, որը հավասար է միջին շարժմանը:
Էքսցենտրիկ անոմալիա (Նշանակվում է` E), ցուցանիշ է, որը օգտագործվում է շառավիղ-վեկտորի փոփոխականի բնութագրելու համար: Հավասարումը որը կապում է այդ մեծություննրը ունի հետևյալ տեսքը`
,
որտեղ`
-
- a — մեծ կիսաառանցք,
- e — Էլիպտիկ ուղեծրի Էքսցենտրիսիտետ:
Այս հավասարումը դուրս է բերվում հետևյալ հավասարումներից
;
և
, որտեղ x, y — կետի կոորդինատները; P, r — այս կետից հեռավորությունն է մինչև նկարի վրա պատկերված s կիզակետը:
Իրական անոմալիա, անկյուն է, որն ընկած է մեծ կիսաառանցքի և կիզակետից (
) կետը ուղղված վեկտորի միջև: Հաշվարկվում է պերիկենտրոնից:
Լայնության արգումենտ [խմբագրել]
Երկնային մեխանիկայում, Լայնության արգումենտը (
), դա անկյունային չափորոշիչ է, որը բնութագրում է Կեպլերի ուղեծրով շարժվող մարմնի դիրքը: Դա հաճախ օգտագործվող իրական անոմալիայի և պերիկենտրոնի արգումենտի գումարն է, որը առաջանում է շառավիղ-վեկտորի և հանգույցների գծի միջև: Հաշվարկվում է ծագման հանգույցից շարժման ուղղությամբ:[1]

որտեղ`
— լայնության արգումենտ,
— իրական անոմալիա և
— պերիկենտրոնի արգումենտ:
Անոմալիստիկ պտույտի պարբերություն [խմբագրել]
Անոմալիստիկ պտույտի պարբերություն, ժամանակի հատված է, որի ընթացքում էլիպտիկ ուղեծրով շարժվող մարմինը, երկու անգամ հաջորդաբար անցնում է պերիկենտրոնով:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ «Նկար «Պերիհելիի արգումենտ և լայնության արգումենտ» Մեծ Սովետական Հանրագիտարանում»։ Արխիվացված օրիգինալից 2012-03-04-ին։ http://www.webcitation.org/65v2PppTm։ Վերցված է 2012-01-13։
|
|||||||||||||||||||||||
)
)
)
)
)
)
,