Ալինդայի ընտանիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալինդայի ընտանիք, ոչ մեծ աստերոիդների խումբ է, տեղաբաշխված աստերոիդների հիմնական գոտում: Այս ընտանիքի աստերոիդներին առանձնահատուկ են 2,5 ա. մ. մեծ կիսաառանցքներ և զգալի էքսցենտրիսիտետ 0,4 - 0,65[1]: Ընտանիքը անվանվել է իր ամենամեծ անդամի՝ (887) Ալինդայի անունով:

Այս աստերոիդները իրենց զգալի էքսցենտրիսիտետով պարտական են հսկա մոլորակ Յուպիտերին: Ալինդայի աստերոիդների ընտանիքի մարմինները գտնվում են աստերոիդների գոտու չափացանց քիչ բնակեցված շրջանում, որին հատուկ է ուժեղ 3:1 ուղեծրային ռեզոնանս Յուպիտերի հետ, որտեղ աստերոիդի երեք պտույտին Արեգակի շուրջ համապատասխանում է Յուպիտերի մեկ պտույտ: Այսինքն, ամեն աստերոիդի երեք տարին մեկ անգամ տեղի է ունենում մերձեցում Յուպիտերի հետ, որի ընթացքում հսկա մոլորակը ունենում է ուժեղ ձգողական ազդեցություն աստերոիդի վրա, ինչ և բերում է էքսցենտրիսիտետի աստիճանական աճին, այս պատճառով ընտանիքի աստերոիդների ուղեծրերը չափազանց անկայուն են:

Բացի դա, Ալինդայի ընտանիքի աստերոիդները ունեն նաև մեկ այլ ուժեղ ռեզոնանս, այս անգամ արդեն Երկրի հետ՝ 1:4: Այս խմբի որոշ անդամների մոտ պերիհելին արդեն տեղաբաշխված է բավականին մոտ Երկրի ուղեծրին: Արդյունքում, այս աստերոիդների ուղեծրերի էքսցենտրիսիտետը առաջիկա հազարամյակների ընթացքում ավելի կմեծանա, մինչև նրանց մերձեցումը Երկրի կամ Յուպիտերի հետ կհանգեցնի նրանց անցմանը ավելի կայուն ուղեծրեր:

Պարբերական, չորս տարին մեկ անգամ, Ալինդայի ընտանիքի աստերոիդների մերձեցումները Երկրի հետ դարձնում է նրանց բավականին հարմար մարմիններ ուսումնասիրությունների համար, առաջին հերթին ռադիոաստղագիտության և սպեկտրալ հետազոտութոյւնների համար: Առավել վառ օրինակներ են (4179) Տուտատիսը և (6489) Գոլևկան:

Մյուս կողմից, եթե այս ընտանիքի աստերոիդը կհայտնվի դիտարկումների համար անհարմար դիրքում, օրինակ, փոքր անկյունային հեռավորության վրա Արեգակից, ապա ռեզոնանսի պատճառով աստերոիդի նման դիրքը Երկրի համեմատ կարող է պահպանվել տասնամյակներով: Հենց այսպիսի դիրքում է գտնվում 2010 թվականից (1915) Կետսալկոատլ աստերոիդը, որը 1985 թվականից դիտարկվել է միայն մեկ անգամ:

Այս ընտանիքի ամենամեծ աստերոիդները[խմբագրել]

Անունը Տրամագիծ Մեծ կիսաառանցք Ուղեծրի թեքում Էքսցենտրիսիտետ Հայտնաբերման տարին
(887) Ալինդա 4,2 կմ 2,501 ա. մ. 9,185 ° 0,553 1918
(1429) Պեմբա  ? 2,555 ա. մ. 7,746 ° 0,336 1937
(1550) Տիտո 14,0 կմ 2,544 ա. մ. 8,861 ° 0,313 1937
(1607) Մեվիս  ? 2,550 ա. մ. 8,578 ° 0,304 1950
(1915) Կետսալկոատլ  ? 2,541 ա. մ. 20,417 ° 0,571 1953
(2608) Սենեկա 0,9 կմ 2,503 ա. մ. 14,998 ° 0,577 1978
(3360) Սիրինքս 1,8 կմ 2,468 ա. մ. 21,426 ° 0,743 1981
(3628) Բոժնեմցովա 7 կմ 2,539 ա. մ. 6,884 ° 0,298 1979
(3806) Տրեմայն  ? 2,542 ա. մ. 10,022 ° 0,310 1981
(4179) Տուտատիս 5,4 կմ 2,531 ա. մ. 0,4464 ° 0,629 1989
(5847) Վակիյա  ? 2,542 ա. մ. 6,583 ° 0,303 1989
(5864) Մոնգոլֆիեր  ? 2,566 ա. մ. 8,251 ° 0,322 1983
(6318) Կրոնկիտե  ? 2,514 ա. մ. 25,951 ° 0,465 1990
(6322) 1991 CQ  ? 2,518 ա. մ. 28,300 ° 0,470 1991
(6489) Գոլևկա 0,53 կմ 2,498 ա. մ. 2,277 ° 0,605 1991
(6491) 1991 OA  ? 2,503 ա. մ. 5,734 ° 0,589 1991
(7092) Կադմուս  ? 2,525 ա. մ. 10,051 ° 0,702 1992
(7345) Հապեր  ? 2,452 ա. մ. 3,679 ° 0,323 1992
(7568) 1988 VJ2  ? 2,530 ա. մ. 5,269 ° 0,330 1988
(7569) 1989 BK  ? 2,551 ա. մ. 8,758 ° 0,301 1989
(7638) Գլեդման  ? 2,538 ա. մ. 6,821 ° 0,313 1984
(8201) 1994 AH2  ? 2,534 ա. մ. 9,577 ° 0,708 1994
(8709) Կադլու  ? 2,536 ա. մ. 3,501 ° 0,485 1994
(9047) 1991 QF  ? 2,527 ա. մ. 16,907 ° 0,314 1991

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]