Ապոլոնի աստերոիդներ
Ապոլոններ, կամ Ապոլոնի աստերոիդներ Երկրին մոտեցող ատերոիդների խումբ, անվանվել է առաջին հաստատված խմբի ներկայացուցիչի անունով, (1862) Ապոլոն: Այս խմբի աստերոիդներ են հանդիսանում այն մարմինները, որոնք հատում են Երկրի ուղեծիրը (պերիհելին փոքր է 1,017 ա. մ.) և ունեն ոչ պակաս քան 1 ա. մ. մեծ կիսաառանցք: Նրանցից մեծամասնության ուղեծրերը ընկած են Արուսյակի և Լուսնթագի միջև, սակայն կան նաև բացառություններ: Այսպես ամենից մոտը Արեգակին մոտենում է 2005 HC4 (0,071 ա. մ., հինգ անգամ ավելի մոտ քան Փայլածուն), իսկ ամենա հեռուն Արեգակից հասնում է 1999 XS35 (35,2 ա. մ., ավելի հեռու քան Նեպտունը):
Ապոլոնները ունեն անկանոն ձև և համեմատաբար փոքր չափեր, այլ խմբերի ներկայացուցիչների համեմատ: Նրանցից ամենամեծը (1866) Սիզիֆոսն է, որն ունի մոտ 8,2 կմ տրամագիծ:
Այս խմբի աստերոիդները պարբերականորեն հատում են Երկրի ուղեծիրը, հետևաբար հանդիսանում են վտանգավոր: 1960-ականների վերջում Երկրից համեմատաբար մոտ էր անցնում Իկարուսը: 1970-ականներին գիտնականները սկսեցին ավելի ակտիվորեն որոնել Ապոլոններ: Մասնավորապես, այս խմբի մի քանի նոր աստերոիդներ հայտնաբերվեցին Էլեանոր Հելինի և Յուջին Շումեյկերի կողմից:
1998 թվականին, համատեղ ջանքերով ԱՄՆ Ռազմա-Օդային ուժերը, ՆԱՍԱ-ն և Մասսաչուսեթսյան տեխնոլոգիական ինստիտուտը ստեղծեցին LINEAR ծրագիրը, որի նպատակն էր մերձերկրյա աստերոիդների որոնումը: Նրանց մեծամասնությունը հանդիսանում են Ապոլոններ: 2006 թվականին Երկրի մոտակայքում, 432 հազ. կմ հեռավորության վրա (սա մի փոքր մեծ է մինչև Լուսին ընկած հեռավորությունից), անցավ LINEAR ծրագրի շրջանակներում հայտնաբերված Ապոլոններից մեկը՝ 2004 XP14:
2012 թվականի փետրվարի 25-ի տվյալներով հայտնի են 4662 Ապոլոններ:[1]
Բովանդակություն |
[խմբագրել] Ապոլոնների որոշ ներկայացուցիչներ
Ապոլոնը հայտնաբերվել է 1932 թվականին, սակայն կորսվել է և կրկին հայտնաբերվել 1973 թվականին: Այդ պատճառով նրա հերթական համարը ավելի մեծ է քան Ապոլոնների որոշ այլ ներկայացուցիչներինը, օրինակ՝ (1566) Իկարոսինը:
| Անվանումը | Մեծ կիսաառանցքը, ա. մ. |
Պերիհելի, ա. մ. |
Ապոհելի, ա. մ. |
Հայտնաբերվել է |
|---|---|---|---|---|
| (1566) Իկարուս (Icarus) | 1,077 | 0,186 | 1,969 | 1949 |
| (1620) Գեոգրաֆոս (Geographos) | 1,245 | 0,827 | 1,663 | 1951 |
| (1685) Տորո (Toro) | 1,367 | 0,771 | 1,963 | 1948 |
| (1862) Ապոլոն (Apollo) | 1,470 | 0,646 | 2,293 | 1932 |
| (1863) Անտինոուս (Antinous) | 2,259 | 0,888 | 3,630 | 1948 |
| (1864) Դեդալ (Daedalus) | 1,461 | 0,563 | 2,359 | 1971 |
| (1865) Ցերբեր (Cerberus) | 1,080 | 0,576 | 1,584 | 1971 |
| (1866) Սիզիֆոս (Sisyphus) | 1,894 | 0,874 | 2,913 | 1972 |
| (1981) Միդաս (Midas) | 1,776 | 0,621 | 2,931 | 1973 |
| (4660) Ներեյոս (Nereus) | 1,488 | 0,952 | 2,024 | 1982 |
| (101955) 1999 RQ36 | 1,126 | 0,897 | 1,356 | 1999 |
| 2009 DD45 | 1,241 | 0,987 | 1,495 | 2009 |
| (136617) 1994 CC | 1,6387 | 0,9546 | 2,3234 | 1994 |
| (6489) Գոլևկա | 2,498 | 0,986 | 4,009 | 1994 |
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ * ՆԱՍԱ-ի աստերոիդների փնտրման գործիք (անգլ.)
[խմբագրել] Արտաքին հղումներ
- http://www.jpl.nasa.gov/releases/80s/release_1982_0990.html (անգլ.)
- NASA JPL Small-Body Database Browser (անգլ.)
- http://www.rol.ru/news/misc/spacenews/06/06/27_006.htm (անգլ.)
|
||||||||||||||||