Երկրին մոտեցող աստերոիդներ
Երկրին մոտեցող աստերոիդներ, աստերոիդներ են, որոնց պերիհելին ավելի փոքր է քան 1,3 ա. մ.[1][2]:
Հնարավոր վտանգավոր մարմիններ (ՀՎՄ) համարվում են այն աստերոիդները, որոնք կարող են տեսանելի ապագայում մոտենալ Երկրին 0,05 ա. մ. (7,5 * 106 կմ) հեռավորության վրա կամ ավելի մոտ և որոնց բացարձակ աստղային մեծությունը չի գերազանցում 22-ը[2]: Եթե ընդունենք աստերոիդների ալբեդոյի միջին արժեքը հավասար 0,13-ի, ապա այս պայմանը նշանակում է, որ աստերոիդը ունի մոտավորապես 150 մետր անկյունագիծ: Այս դասակարգումը տրվելե է ելնելով այն փաստից, որ ավելի փոքր մարմինը Երկրի հետ ընդհարման դեպքում ամբողջովին կոչնչանա մթնոլորտում:
Բովանդակություն |
Սպառնալիքի աստիճանը և վտանգավորության սանդղակներ [խմբագրել]
Սպառնալիքի աստիճանը մերձերկրյա մարմիններից տարբեր է և գնահատվում է որոշ մեթոդներով կախված նրանց չափերից, Երկրին մոտենալու նվազագույն հեռավորությունից և նրա հետ ընդհարվելու հավանականությունից:
Խոշոր տիեզերական մարմինները, որոնց տրամագիծը կազմում է ավելին քան կիլոմետրը, Երկրի հետ ընդհարման դեպքում սպառնում են մարդկությանը բացահայտ գլոբալ աղետով: Դրանից ավելի փոքր աստերոիդները (օրինակ՝ 270-մետրանոց Ապոֆիս և 270-մետրանոց 2007 TU24) կարող են առաջացնել համարյա նույն տեսակի լրջագույն հետևանքներ: Դատելով երկրաբանական տվյալներից (մի քանի հարյուր հարվածային խառնարանների հետազոտություններ), մեր մոլորակի պատմության մեջ խոշոր երկնային մարմնի հետ ընդհարումներ եղել են ոչ մեկ անգամ: Որոշ գիտնականներ այսպիսի մի խոշոր մարմնի անկման հետ են կապում զանգվածային կենդանի օրգանիզմների անհետացումը (մոտ 250 միլիոն տարի առաջ): Մեկ այլ մարմին, համաձայն Ու. Ալվարեսի տեսության[3], բերեց դինոզավրերի անհետացմանը:
Համեմատաբար փոքր մարմինները նույնպես հանդիսանում են Երկրի համար լուրջ վտանգ, քանի որ նրանց պայթյունները բնակելի վայրերի մոտակայքում կարող են բերել զգալի ավերածությունների, որոնք համեմատելի են ատոմային պայթյունի հետևանքների հետ: Միայն պատահաբար 1908 թվականին Տուգուսկյան երկնաքարի անկումը բնակավայրերից հեռու վայրում չհանգեցրեց այդպիսի հետևանքների:
Միայն փոքր աստերոիդների-երկնաքարերի մուտքը Երկրի մթնոլորտ և անկումը (ինչպես, օրինակ՝ մետրանոց 2008 TC3 2008 թվականին), որպես կանոն, չեն հանգեցնում լուրջ հետևանքների:
ՀՎՄ-երի սպառնալիքի գնահատման համար գոյություն ունեն մի քանի սանդղակներ:
Թուրինյան սանդղակ [խմբագրել]
Ամենահայտնի սանդղակն է Թուրինյան սանդղակը: Կախված աստերոիդի ուղեծրից, զանգվածից և արագությունից նրան շնորհվում են բալեր 0-ից մինչև 10[4].
- Աստերոիդների (0 բալ) — ընդհարման հետևանքներ՝ Երկրի հետ հանդիպելու հավանականություն չկա:
- Աստերոիդների (10 բալ) — ընդհարման հետևանքներ՝ մոլորակը բնակեցնող կենդանիների տեսակները պետք է պակասեն մի քանի անգամ:
Պալերմոյան սանղակ [խմբագրել]
Պալերմոյան սանդղակով (անգլ.՝ Palermo Technical Impact Hazard Scale) գնահատականների փոխարեն օգտագործվում է PS (անգլ.՝ Palermo Scale բառակապացության հապավում) անընդհատ ինդեքսը, որը որոշվում է որպես հաշվարկված ժամանակահատվածի ընթացքում որոշակի մարմնի հետ սպասելի ընդհարման հավանականության լոգարիթմ ֆոնային ընդհարման հավանականության նման մարմինների հետ նույն ժամանակահատվածում:
Աղբյուրները [խմբագրել]
Արեգակնային համակարգում տեղաշարժվում են հսկայական քանակի գիսաստղեր և աստերոիդներ: Նրանց հիմնական զանգվածը (ավելին քան 98%) կենտրոնացած է աստերոիդների հիմնական գոտում (տեղաբաշխված է Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև), Կոյպերի գոտում և Օորտի ամպում (ամպի գոյությունը դեռևս ապացուցում են միայն օժանդակ տվյալները): Պարբերաբար, այս շրջանների մարմինները հարևանների հետ ընդհարումների կամ ավելի մեծ մարմինների ձգողության ուժերի ազդեցության հետևանքով լքում են իրենց ուղեծրերը և կարող են ուղղվել, օրինակ դեպի Երկիր[5]: Գիսաստղերից սպասվող հնարավոր վնասը ավելի քիչ հավանական է, գիտնականներին առաջին հերթին հետաքրքրում են աստերոիդները:
Գոյություն ունեն նույնպես ոչ քիչ այնպիսի աստերոիդներ (որոնք կազմում են այսպես կոչված Ապոլոնի խումբը), որոնց ուղեծրերը հատում են երկրայինը, և դա ստեղծում է հնարավոր հավանական ընդհարման վտանգ: Չի կարելի բացառել նաև վտանգը այն աստերոիդների կողմից, որոնց ուղեծրերը գտնվում են Երկրի ուղեծրի ներսում (Ատենի խումբ) կամ դրսում, սակայն շատ մոտ (Ամուրի խումբ):
Ամենահայտնի երկրին մոտեցող աստերոիդներից մեկը Ատենի խմբին պատկանող 270-մետրանոց Ապոֆիսն է, որի մոտ տարածության վրա անցումը Երկրից սպասվում է 2029 թվականին: 2004 թվականին ՆԱՍԱ-ի Մերձերկրյա մարմինների հսկողության ծառայութոյւնը (անգլ.՝ Near Earth Object Program Office) հայտարարեց, որ Ապոֆիս աստերոիդին տրվում է երկու բալ Թուրինյան սանդղակով (մարմինը կմոտենա Երկրին, սակայն ընդհարումը քիչ հավանական է): Ավելի ուշ Ապոֆիսին ավելացրին ևս երկու բալ (ընդհարման հավանականությունը ավելին է քան մեկ տոկոսը; արդյունքում հնարավոր են տեղային ավերածություններ): Ավելի նոր հաշվարկները նրան հավասարացրին այլ ՀՎՄ-ների հետ[5].
Նույնպես հայտնի է նույն քան մեծ (250-մետրանոց) աստերոիդ 2007 TU24, որը 2008 թվականի հունվարի 29-ին մոտեցել էր Երկրին 1,5 անգամ ավելի մեծ հեռավորության վրա քան Լուսինն է:
Ամենամոտ հեռավորության վրա Երկրին մոտեցել են շատ փոքր (մեկից մինչև մի քանի մետր տրամագծով) աստերոիդներ 2004 TS26՝ մինչև 6150 կմ 2008 թվականի հոկտեմբերի 9-ին; 2004 FU162՝ 6535 կմ 2004 թվականի մարտի 31ին; 2009 VA՝ 14000 կմ 2009 թվականի նոյեմբերի 6-ին[6].
Փոքր աստերոիդներից որոշները (օրինակ՝ մեկ մետրանոց 2008 TC3) մտնում են Երկրի մթնոլորտ և վառվում երկնաքարերի նամն):
Հայտնաբերման պատմությունը [խմբագրել]
Պատմականորեն առաջին հայտնաբերված Երկրին մոտեցող ուղեծրով աստերոիդն է Ամուրի խմբի Էրոսը (1898 թվականին): Ամուրի խմբի ամենախոշոր աստերոիդն է Գանիմեդը (որը պետք չէ շփոթել Յուպիտերի արբանյակ Գանիմեդի հետ), նրա տրամագիծը մոտավորապես կազմում է 32 կմ (Էրոսինը՝ մոտ 17 կմ):
Մի քանի վերջին աստերոիդները՝
- Աստերոիդ 2008 TC3՝ հայտնաբերվել է 20 ժամ առաջ այն բանից, երբ այն այրվեց մթնոլորտում Սուդանի վրա 2008 թվականի հոկտեմբերի 7-ին:
- Աստերոիդ 2009 DD45՝ հայտնաբերվել է 2009 թվականի փետրվարի 28-ին (նվազագույն հեռավորության վրա Երկրին մերձենալուց երեք օր առաջ) աստղագետ Ռոբերտ ՄաքՆոտի կողմից, երկնքի լուսանկարների ուսումնասիրման ժամանակ: Աստերոիդը առավելագույնս մոտեցել է Երկրին 2009 թվականի մարտի 2-ին (15:44 Երևանի ժամանակով, 13:44 Գրինվիչի ժամանակով): Չափերը՝ 20-50 (27-40) մետր: Հեռավորությունը Երկրից՝ 66 (72) հազ. կմ: Թվերի տարբերությունը ծագել է նրանից, որ աստերոիդների տրամագիծը հաշվարկվում է հիմնվելով նրանց ալբեդոյի վրա, և քանի որ աստղագետները չգիտեն թե որքան լույս է արտացոլում 2009 DD45-ի մակերևույթը, նրանք հաշվարկների ընթացքում հիմնվում են միջին արժեքների վրա: Աստերոիդի շարժման արագությունը (Երկրին առավելագույն մերձեցման պահին )՝ 20 կմ/վ: Ընդհարման դեպքում պայթյունի էներգիան հավասար կլիներ 1 մեգատոննա (մեկ ատոմային ռումբ մեծ հզորության) տրոտիլի համարժեքում: Համեմատության համար՝ Տունգուսկյան երկնաքարի անկման հետևանքով (պայթել է մթնոլորտում Սիբիրի վրա 1908 թվականի հունիսի 30-ին) 80 միլիոն ծառեր էին պառկեցվել մոտավորապես 2000 քառակուսի մետր տարածության վրա, որը համապատասխանում է տրոտիլի համարժեքի 10-ից 40 մեգատոննա պայթյունին [7]:
- Աստերոիդ 2009 VA՝ 7-մետրանոց երկնային մարմին, որը անցել է Երկրից մոտ 14 000 կիլոմետր հեռավորության վրա 2009 թվականի նոյեմբերի 9-ին[8].
- Աստերոիդ 2010 AL30՝ հայտնաբերվել է 2010 թվականի հունվարր 11-ին: Մարմնի չափերն էին մոտ 15 մետր: Հունվարի 13-ին մոտ 12:48 Գրինվիչի ժամանակով (16:48 Երևանի ժամանակով) այն անցավ 130 հազ. կմ հեռավորության վրա Երկրից: Այս աստերոիդը հետաքրքիր է նրանով, որ նրա պտույտի պորբերությունը իր ուղեծրով համարյա հավասար է մեկ տարուն[9]: Ենթադրություն է առաջադրվել, որ այս մարմինը իրենից ներկայացնում է Արհեստական արբանյակի բեկոր[10]:
- Աստերոիդ 2006 HZ51՝ հայտնաբերվել է 2006 թվականի ապրիլի 27-ին: Նախնական հաշվարկները ցույց տվեցին նշանակալի ընդհարման հավանականություն Երկրի հետ, սակայն հետագայում այս հաշվարկները չհաստատվեցին, և մոտակա հարյուր տարվա ընթացքում այս աստերոիդի հետ ընդհարում չի կանխատեսվում:
- Աստերոիդ 2011 AG5՝ հայտնաբերվել է 2011 թվականի հունվարի 8-ին: Տրամագիծը մոտ 140 մ: Նրան շնորհվել է 1 բալ Թուրինյան սանդղակով [11][12].
- Աստերոիդ 2005 YU55՝ ունի մուգ մակերևույթ, տրամագիծը մոտ 400 մետր: 2011 թվականի նայոմբերի 8-ին ժամը 15:28 ԱՄՆ խաղաղօվկյանոսյա ափի ժամանակով (9 նոյեմբերին, 02:28 Երևանի ժմկ.) անցավ մոտ 324,6 հազ. կմ հեռավորության վրա Երկրից, որը կազմում է Երկրից Լուսին ընկած հեռավորության մոտ 85 %[13]:
- Աստերոիդ 2008 HJ՝ ունի անսովոր արագ պտույտ իր առանցքի շուրջ(42 վայրկյան)[14].
Ժամանակակից իրավիճակը [խմբագրել]
Ընդհանուր առմամբ գրանցված են մոտ 6200 մարմիններ, որոնք մոտենում են Երկրին մինչև1,3 աստղագիտական միավոր հեռավորության վրա:
Տես նաև [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Երկրին մոտեցող աստերոիդների խմբերը (անգ.)
- ↑ 2,0 2,1 Ն. Բ. Ժելեզնով Աստերոիդա-գիսաստղային վտանգ` խնդրի ժամանակակից վիճակը: (ռուս.)
- ↑ Դինոզավրերին կործանեցին… տիեզերական ճանապարհորդները (ռուս.)
- ↑ «Թուրինյան սանդղակ»։ Արխիվացված օրիգինալից 2012-03-04-ին։ http://www.webcitation.org/65v2t9LZr։ (անգ.)
- ↑ 5,0 5,1 Անսպասելի հյուրեր (ռուս.)
- ↑ Երկիրը չբախվեց անհայտ աստերոիդի հետ (ռուս.)
- ↑ Ն. Վ. Վասիլյև: Տունգուսկյան երկնաքարի պարադոքսները և խնդիրները: (ռուս.)
- ↑ «Փոքր աստերոիդ 2009 VA սլացավ Երկրի մոտով»։ Արխիվացված օրիգինալից 2012-03-04-ին։ http://www.webcitation.org/65v2tebGd։ Վերցված է 19.12.2009։ (անգ.)
- ↑ «2010 AL30՝ աստերոիդը մոտենում է»։ Discovery News։ Արխիվացված օրիգինալից 2012-06-06-ին։ http://www.webcitation.org/68Ch53Wxl։ Վերցված է 13.01.2010։ (անգ.)
- ↑ «Աստղագետները հայտնաբերել են Երկրի կողքին կասկածելի աստերոիդ»։ Lenta.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-03-04-ին։ http://www.webcitation.org/65v2uEP2o։ Վերցված է 13.01.2010։ (ռուս.)
- ↑ 2011 AG5 աստերոիդը - Աստղագիտության նորություններ (անգ.)
- ↑ Այս ընդհարման սպառնալիքները (անգ.)
- ↑ Նոյեմբերի 9-ին Երկրին մոտ կանցնի 400-մետրանոց աստերոիդ: (ռուս.)
- ↑ ԲիԲիՍի Նյուս՝ Պտույտի առանցքը նոր հայտնաբերված աստերոիդի համար (2008) (անգ.)
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Ն. Բ. Ժելեզնով Աստերոիդա-գիսաստղային վտանգ` խնդրի ժամանակակից վիճակը։ (ռուս.)
- Ա. Ֆինկելշտեյն, Աստերոիդները սպառնում են Երկրին Նաուկա ի Ժիզն, № 10, 2007, էջ՝ 70-73: (ռուս.)
- Երկրի հարվածային խառնարանների տվյալների բազա: (անգ.)
- Մերձերկրյա աստերոիդների տվյալների բազա։ (անգ.)
- Երկրին մոտեցող աստերոիդների ռադիոտեղորոշման հետազոտություններ (անգ.)
- Երկրին մոտեցող աստերոիդների ՄԱՄ հանձնաժողով (անգ.)
- 13-ամյա դպրոցականը ուղղեց ՆԱՍԱ-ի սխալը (Ապոֆիս աստերոիդի հետ կապված դեպքը) 16/04/2008 տեսահոլովակ
- Արեգակնային համակարգի փոքր մարմինների ուղեծրային պտույտների կատալոգ (ռուս.)
- Աստերոիդներ՝ աղետի հետագիծ։ 2012 տեսահոլովակ
|
|||||||||||||||||||||||
