Էլեանոր Հելին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեանոր Հելին
Eleanor Francis ""Glo"" Helin
Ծնվել էնոյեմբերի 19, 1932(1932-11-19)
Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էհունվարի 25, 2009(2009-01-25) (76 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ և discoverer of minor planets
Հաստատություն(ներ)Ռեակտիվ շարժման լաբորատորիա և Պալոմարյան աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերՕքսիդենթալ քոլեջ
Պարգևներ
Ամուսին(ներ)Ռոնալդ Հելեն
 Eleanor F. Helin Վիքիպահեստում

Էլեանոր Հելին (անգլ.՝ Eleanor Francis Helin, նոյեմբերի 19, 1932(1932-11-19), Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունվարի 25, 2009(2009-01-25)[2]), ամերիկացի աստղագետ, գիսաստղերի և աստերոիդների հայտնաբերող։ Գործընկերները անվանել են նրան «Գլո» մականունով։ Աշխատել է Պալոմարյան աստղադիտարանում, ինչպես նաև եղել է Ռեակտիվ շարժման լաբորատորիայի մերձերկրյա մարմինների որոնման NEAT ծրագրի գլխավոր հետազոտող։ 1973-ից 1995 թվականները հայտնաբերել է ընդհանուր առմամբ 894 աստերոիդ, ընդ որում դրանցից 525 նա հայտնաբերել է միանձնյա, իսկ մնացած 369 համատեղ այլ ամերիկացի աստղագետներ Շելտ Բասի, Յուջին Շումեյկերի, Քենեթ Լոուրենսի, Սքոթ Դանբարի, Ջեֆրի Ալուի, Բրայան Ռոմանի, և այլոց հետ[3]։ Նրա հայտնաբերած աստերոիդների մեջ են երկու Ատենի խմբի, ութական Ապոլոնի և Ամուրի խմբերի, և երեք Յուպիտերի տրոյացի աստերոիդներ։

Էլեանոր Հելինին նաև հայտնաբերել է մի քանի կարճ պարբերությամբ գիսաստղեր՝ 111P/Հելինի-Ռոմանի-Կրոկետի, 117P/Հելինի-Ռոմանի-Ալույի, 132P/Հելինի-Ռոմանի-Ալույի, ինչպես նաև վերստին հայտնաբերել է (4015) Վիլսոն-Հարինգտոն գիսաստղը, որը հայտնաբերումից հետո կորսվել էր, քանի որ հայտնաբերողները չէին կարողացել հաշվարկել ուղեծրի պարամետրերը։ Սկզբում այս մարմինը համարվում էր աստերոիդ, որին տրվեց համապատասխան 4015 հերթական համար, սակայն հետագայում Էլեանոր Հելինը այս մարմնի մոտ հայտնաբերեց գիսաստղային ակտիվության նշաններ և այն վերանվանվեց գիսաստղ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեանոր Հելինը ավելին քան երեք տասնամյակներ ակտիվորեն զբաղվել է մոլորակագիտությամբ և աստղագիտությամբ Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում և Ռեակտիվ շարժման լաբորատորիայում։ 1970-ականների սկզբում սկսել է աշխատել PCAS ծրագրում Պալոմարյան աստղադիտարանում, որի ընթացքում հայտնաբերվել են ավելին քան հազար տարաբնույթ աստերոիդներ, որոնց մեջ ավելին քան 200 աստերոիդ բարձր թեքման անկյուններով, և այլ հազվագյուտ պատահող հատկանիշներով աստերոիդներ։ Հայտնաբերվեց նաև 20 գիսաստղ։

1980-ականների սկզբում կազմակերպեց սեփական INAS ծրագիրը, որը նպատակաուղված էր երկրին մոտեցող մարմինների որոնմանը ընդլայնելով հետազոտվող երկնոլորտը, աշխարհի տարբեր վայրերում աշխատող աստղագետների ներգրավման միջոցով։ Այս ծրագիրը ստացավ ՆԱՍԱ-յի պարգևը։

Չդադարացնելով աշխատել PCAS ծրագրում համարյա 25 տարի, Էլեանոր Հելինը նաև սկսեց աշխատել Ռեակտիվ շարժման լաբորատորիայի մերձերկրյա մարմինների որոնման NEAT ծրագրում, որն ուներ ավելի հզոր սարքավորում և գործիքներ։ 1995 թվականի դեկտեմբեր ամսից NEAT ծրագիրը դարձավ առաջին ամբողջովին ավտոմատ աշխատող աստերոիդների որոնման և հսկողության ծրագիրը, որն ուներ համակարգչային կառավարման համակարգ։ Գիշերվա ընթացքում հավաքված տվյալները ամեն առավոտյան ուղարկվում են ՌՇԼ դիտարկման և հաստատման։ NEAT ծրագրի շրջանակներույ հայտնաերվել է ավելին քան 26000 նոր աստերոիդ, այդ թվում 31 Երկրին մոտեցող աստերոիդներ, եչրկու Երկար պարբերությամբ գիսաստղեր, ինչպես նաև մեկ յուրօրինակ տրանսնեպտունային մարմին՝ 1996 PW, որն այս պահին հայտնի Արեգակնային համակարգի մարմինների միջև ունի ամենամեծ էսցենտրիսիտետը (0,9908674). Այս մարմնի մեծ կիսաառանցքը կազմում է 278 471 ա. մ., իսկ պտույտի պարբերությունը Արեգակի շուրջ 4647 տարի։ Էլեանոր Հելինը 1997 թվականին ղեկավարում էր NEAT ծրագիրը և առանձանահատուկ ձեռքբերումների համար ստացավ պարգևատրում ՌՇԼ-ից։

Որպես գիտության մեջ նրա ներդրման ճանաչում, Էլեանոր Հելինի պատվին է անվանվել 3267 համարի աստերոիդը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.witi.com/halloffame/
  2. MPML: A list for asteroid and comet researcher
  3. «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  4. IAU. «3267 Գլո աստերոիդի անվանումը». Վերցված է 6 հունվար 2019-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]