Ռեակտիվ շարժման լաբորատորիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաբորատորիայի տարբերանշանը
Ռեակտիվ Շարժման Լաբորատորիայի տեսքը ինքնաթիռից

Ռեակտիվ Շարժման Լաբորատորիա (անգլ.՝ Jet Propulsion Laboratory (JPL)), հապավումը՝ ՌՇԼ, պետության կողմից ֆինանսավորվող գիտա-հետազոտական կենտրոն է ԱՄՆ-ում, հանդիսանում է ՆԱՍԱ-ի փորձարարական կենտրոն։ ՌՇԼ-ն գտնվում է Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքում?

ՌՇԼ-ն կառավարվում է նրան մոտ գտնվող Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության ենթակայության տակ։ Լաբորատորիայի հիմնական գործունեության նպատակն է ռոբոտացված տիեզերական սարքերի նախագծումն ու շահագործումը, այն նաև իրականացնում է Երկրի ուղեծրում կատարվող հետազոտություններ և աստղագիտական դիտարկումներ։ Կազմակերպությունը նույնպես պատասխանատու է ՆԱՍԱ-ի «Խորը տիեզերքի ցանց» ծրագրի իրականացման համար։

Լաբորատորիայի այս պահին իրականացվող խոշոր ծրագրերից են՝ Մարսի գիտական լաբորատորիա, Կասսինի - Հյուգենս, Դաուն, Ջունո առաքելությունները, ինչպես նաև Միջուկային սպեկտրոսկոպիկ աստղադիտակների խումբ (NuSTAR) և Սպիտզեր աստղադիտակները։


Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]