Աստերոիդների դաս S

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
433 Էրոս, S դասի տիպիկ աստերոիդ

Աստերոիդների դաս S, աստերոիդների դաս է, այս դասի մեջ մտնող աստերոիդները ունեն սիլիցիումային (քարային) բաղադրություն, այս աստերոիդները հաճախ անվանում են քարային։ Նրանք կազմում են ամբողջ հայտնի աստերոիդների քանակի 17 %, այսպիսով կազմելով աստերոիդների տրածվածությամբ երկրորդ դասը ածխածնայիններից հետո։

Հատկանիշները[խմբագրել]

S դասի աստերոիդները ունեն չափավոր ալբեդոյի պայծառություն, որը կազմում է 0,10 - 0,22 և կազմված են հիմնականում երկաթի և մագնիումի սիլիկատներից։ Նրանք տարածված են աստերոիդների հիմնական գոտու ներքին մասում 2,2 ա. մ. հեռավորության վրա Արեգակից, գոտու միջին մասում նրանք հանդիպում են 3 աստղագիտական միավոր հեռավորության վրա, այս սահմանից հեռու նրանք հազվադեպ են հանդիպում։ S դասի աստերոիդներից ամենամեծն է (15) Էվնոմիան (մոտ 330 կմ անկյունագծով), այս դասին են պատկանում նաև այնպիսի խոշոր աստերոիդներ, ինչպիսիք են՝ (3) Ջունոն, (29) Ամֆիտրիտեն, (532) Հերկուլինան և (7) Իրիսը։ Այս խոշոր աստերոիդները կարելի է դիտել հասարակ 10x50 հեռադիտակով, այսպես (7) Իրիս աստերոիդը կարող է հասնել +7,0 աստղային միավոր պայծառության, դրանով զիջելով միայն ամենապայծառ աստերոիդ (4) Վեստաին։

Նրանց սպեկտրը ունի չափավոր խորը անկում 0,7 մկմ-ից ցածր ալիքի երկարությունների դեպքում և փոքր կլանում 1-2 մկմ երկարության վրա։ 1 մկմ ալիքի երկարության ժամանակ կլանումը վկայում է սիլիկատների (քարային միներալներ) առկայության մասին։ Հաճախ հանդիպում է նաև կլանում 0,63 մկմ ալիքի երկարության ժամանակ։ Այս աստերոիդների կազմվածքը նման է բազմաթիվ քարային երկնաքարերի կազմվածքին, որոնք ունեն ճիշտ նույնպիսի սպեկտրալ հատկություններ։

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]