Ջունոյի ընտանիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջունոյի ընտանիք, S դասի սիլիկատային աստերոիդների խումբ աստերոիդների հիմնական գոտում, Մարս և Յուպիտեր մոլորակների ուղեծրերի միջև։

Ջունոյի ընտանիքի տեղաբաշխումը և կազմվածքը

Ընտանիքը անվանվել է ընտանիքի ամենամեծ անդամի (3) Ջունոյի պատվին, նրա տրամագիծն է 235 կմ։ Ընտանիքի բոլոր մյուս անդամները զիջում են նրան չափերով մի քանի անգամ։ Օրինակ, (32326) 2000 QO62 աստերոիդի տրամագիծը կազմում է ընդամենը 6 կմ, ընդ որում նրա ալբեդոն մոտավորապես հավասար է Ջունոյի արտացոլման հատկությանը։ Ջունոյի մեծ չափը այլ ընտանիքի անդամների փոքր չափերի ֆոնին, ինչպես նաև նման ալբեդոյի մեծությունները և հետևաբար կազմությունը, խոսում են այն մասին, որ այս ընտանիքը հանդիսանում է Ջունոյի հետ այլ մարմնի բախման արդյունք, ինչպես և Վեստայի ընտանիքի դեպքում է։

Այս ընտանիքի անդամների ուղեծրային էլեմենտները ընկած են հետևյալ միջակայքերում՝

ap ep ip
min 2,64 ա. մ. 0,226 13,3 °
max 2,68 ա. մ. 0,240 13,9 °

Սակայն, այս պահի աստղագիտական էպոխայում իրական ուղեծրի էլեմենտների միջակայքը ավելի լայն է`

a e i
min 2,64 ա. մ. 0,238 11,8 °
max 2,68 ա. մ. 0,274 14,6 °

Տես նաև[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Վ. Զապալլա, Ֆ. Բենջոյա, Ալբերտո Սելինո, Պաոլո Ֆարինելլա և Քլոդ Ֆրոշլ, Աստերոիդների ընտանիքներ, Իկարուս, հատոր 116, (Օգոստոս 1995), էջեր` 291-314