Իրական ուղեծրի էլեմենտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրական (աջից) և օսկուլացնող (ձախից) ուղեծրային էլեմենտները աստերոիդների գոտու աստերոիդների համար: Նկատեք, որ ձախ կողմում աստերոիդների ընտանիքները չեն առանձնացվում:

Իրական ուղեծրի էլեմենտներ, մարմնի ուղեծրի էլեմենտներ, որոնք բնութագրում են այդ մարմնի շարժումը տիեզերական տարածության մեջ և մնում են գործնականորեն անփոփոխ աստղագիտականորեն երկար ժամանակի ընթացքում: Այս եզրը սովորաբար օգտագործվում է նշելու համար երեք չափանիշներ`

  • իրական մեծ կիսաառանցք (ap),
  • իրական էքսցենտրիսիտետ (ep),
  • իրական թեքում (ip):

Իրական էլեմենտները պետք է տարբերել օսկուլացնող Կեպլերի ուղեծրի էլեմենտներից որոնք դիտարկվել են ժամանակի որոշակի պահին (էպոխա), ինչպիսին են` մեծ կիսաառանցքը, թեքումը և էքսցենտրիսիտետը: Այս օսկուլացնող էլեմենտները փոփոխվում են պարբերականորեն և (սկզբունքորեն) կանխատեսելի ձևով մոլորակների և այլ մարմինների ձգողության ուժերի ազդեցության տակ կամ պերցեսիայի արդյունքում: Արեգակնային համակարգում այսպիսի փոփոխությւնները սովորաբար առաջանում են հազարավոր տարիների ընթացքում, ի տարբերություն իրական ուղեծրի էլեմենտները մնում են գործնականորեն հաստատուն վերջին տասնյակ միլիոնավոր տարիների ընթացքում:

Մարմինների մեծամասնության համար, օսկուլացնող էլեմենտները հարաբերականորեն մոտ են իրական էլեմենտներին քանի որ պերցեսիայի և ձգողության ազդեցության էֆեկտները համեմատաբար թույլ են: Աստերոիդների գոտու աստերոիդների ավելին քան 99% մոտ այստ տարբերությունը փոքր է քան 0.02 ա. մ. (մեծ կիսաառանցքի համար, a), 0.1 (էքսցենտրիսիտետի համար, e), և 2° (թեքման համար, i):

Այնուամենայնիվ, այս տարբերությունը անտեսել չի կարելի այն դեպքերում, երբ ճշգրտությունը կարևոր է: Օրինակ` Սերես աստերոիդը ունի հետևյալ օսկուլացնող ուղեծրի էլեմենտները (Նոյեմբերի 26, 2005 էպոխայում)`

a e i
2.765515 ա. մ. 0.080015 10.5868°

իսկ նրա իրական ուղեծրային էլեմենտներն են (անկախ էպոխայից)[1]`

ap ep ip
2.767096 ա. մ. 0.116198 9.6474°

Այս կանոնին բացառություն են կազմում այն աստերոիդները, որոնք ընկած են Կիրկվուդի ճեղքերում, որոնք գտնվում են ուժեղ արտահայտված ուղեծրային ռեզոնանսի մեջ Յուպիտերի հետ:

Իրական ուղեծրի էլեմենտները պարզելու համար, սովորաբար կատարում են մանրակրկիտ սիմուլյացիա տրված մարմնի շարժման պարբերությունների համար մի քանի միլիոն տարիների ընթացքում: Այսպիսի սիմուլյացիան պետք է հաշվի առնի երկնային մեխանիկայի շատ չափանիշներ, ներառյալ մոլորակների կողմից ազդեցությունը: Համապատասխանաբար, այս սիմուլյացիայի արդյունքում դուրս են բերվում չփոփոխվող ուղեծրային էլեմենտները և ընդունվում որպես իրական:

Մի քանի անգամ կատարվել են մոտավոր վերլուծություններ, սկսած Կիեցուգու Խիրայամայից XX-րդ դարի սկզբում: Հետագա վերլուծական մեթոդները սկսել են ավելի ու ավելի մանրամասն դառնալ, ներառելով բազմաթիվ գոյություն ունեցող ազդեցությունների մասին տեղեկություններ: Այժմ, էլեմենտների հաշվարկի սկզբունքը համակարգչային վերլուծությունն է հիմնվելով երկնային մեխանիկայի բանաձևերի վրա:

Այժմ իրական ուղեծրի էլեմենտները օգտագործվում են հիմնականում աստերոիդների ընտանիքների հետազոտությունների ժամանակ:

Տես նաև [խմբագրել]

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. «AstDyS-2 Սերեսի իրական ուղեծրային էլեմենտները»։ Մաթեմատիկայի բաժին, Պիզայի համալսարան, Իտալիա։ http://hamilton.dm.unipi.it/astdys/index.php?pc=1.1.6&n=1։ Վերցված է 2011-09-19։ 

Արտաքին հղումներ [խմբագրել]