Խիրայամայի ընտանիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խիրայամայի ընտանիք, աստերոիդների ընտանիքներ են, որոնք ունեն նման ուղեծրեր և այդ պատճառով, տեղաբաշխված են տարածությունում իրար մոտ: Այլ կերպ ասած, դա աստերոիդների ընտանիքներ են, որի անդամները (իրենց ընտանիքների շրջանակներում) ունեն նման ուղեծրային էլեմենտներ՝ մեծ կիսաառանցք, էքսցենտրիսիտետ և թեքում:

Այս ընտանիքների հիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ նրանցից յուրաքանչյուրը առաջացել է մեծ ծնող աստերոիդի կործանման արդյունքում, իսկ ընտանիքի բոլոր անդամները հանդիսանում են այս աստերոիդի բեկորներ, և որպես արդյունք ունեն իրար նման սպեկտրալ և քիմիական առանձնահատկություններ:

Այս ընտանիքները և նրանց մեջ մտած աստերոիդները որոշվում են իրական ուղեծրային էլեմենտների հիման վրա, այլ ոչ ընթացիկ օսկուլացնող ուղեծրային էլեմենտների, որոնք անընդհատ փոփոխվում են, մոտավորապես հազար տարվա կտրվածքով: Իրական ուղեծրային էլեմենտներ հիմնվում են շարժման էլեմենտների կոնստանտների վրա, որոնք, ենթարվում է որ մնում են անփոփոխ տասնյակ միլիոն տարիների ընթացքում:

Բովանդակություն

Հայտնաբերումը[խմբագրել]

1918 թվականին, երբ ճապոնացի աստղաֆետ Կիեցուգու Խիրայաման սովորում էր Յելի համալսարանում նա սկսեց հետազոտել աստերոիդների շարժման օրինաչափությունները: Կատարելով բազմաթիվ աստերոիդների անալիզ, հաշվի առնելով նրանց ուղեծրերի էքսցենտրիսիտետներըը և թեքումները, նա հայտնաբերեց, որ որոշ աստերոիդներ շարժվում են խմբերով: Նույն 1918 թվականին նա նկարագրեց հինգ այսպիսի խմբեր:[1]: Այս ընտանիքները անվանվում են նաև Խիրայամայի ընտանիքներ՝

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Kozai, Y. (November 29–December 3, 1993)։ Kiyotsugu Hirayama and His Families of Asteroids (invited), 1–6։ 

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]