Էոսի ընտանիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էոսի ընտանիք, բավականին խոշոր աստերոիդների ընտանիք է աստերոիդների հիմնական գոտում։ Այս ընտանիքի բոլոր աստերոիդները շարժվում են նման ուղեծրերով, որը վկայում է այն մասին, որ այս ընտանիքը, ինչպես նաև մնացած ընտանիքների մեծամասնությունը, առաջացել է երկու մեծ աստերոիդների բախման հետևանքով, Արեգակնային համակարգի ձևավորման սկզբնական շրջանում։ Ընտանիքը ստացել է իր անվանումը այս ընտանիքի ամենախոշոր աստերոիդներից մեկի՝ (221) Էոսի պատվին։

Հայտնաբերումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականին, երբ ճապոնացի աստղաֆետ Կիեցուգու Խիրայաման սովորում էր Յելի համալսարանում նա սկսեց հետազոտել աստերոիդների շարժման օրինաչափությունները։ Կատարելով բազմաթիվ աստերոիդների անալիզ, հաշվի առնելով նրանց ուղեծրերի էքսցենտրիսիտետները և թեքումները, նա հայտնաբերեց, որ որոշ աստերոիդներ շարժվում են խմբերով։ Նույն 1918 թվականին նա նկարագրեց հինգ այսպիսի խմբեր, նրանց մեջ նաև Էոսի խումբը, որի մեջ այն ժամանակ մտնում էին 19 աստերոիդներ։ Այդ ժամանակից, աստերոիդների հայտնաբերման հետ զուգընթաց, այս խմբի աստերոիդների քանակը աճում է՝ 1993 թվականին 289 աստերոիդ[1]։

Այս ընտանիքը երբեմն անվանում են Խիրայամայի ընտանիք։

Ուղեծրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պահին հայտնաբերված են այս ընտանիքի ավել քան 4400 անդամներ։ Ընտանիքի ներքին սահմանը անցնում է 2,99 ա. մ. հեռավորության վրա Արեգակից, որը համապատասխանում է Յուպիտերի հետ 7:3 ուղեծրային ռեզոնանսին, իսկ արտաքին սահմանը՝ 3,03, որը համապատասխանում է 9:4 ռեզոնանսին։

ap ep ip
min 2,99 ա. մ. 0,01 8 °
max 3,03 ա. մ. 0,13 12 °

Աստերոիդների մեծ մասը գտնվում է արտաքին սահմանի մոտակայքում, և միայն որոշ աստերոիդներ պտտվում են Արեգակին ավելի մոտ ուղեծրերով։ Աստերոիդների բաշխումը ըստ չափերի ցույց է տալիս, որ ընտանիքի տարիքը կազմում է ոչ ավելի քան 1-2 միլիարդ տարի[2].

Ձևավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիրայաման ենթադրեց, որ այս աստերոիդների ընտանիքները առաջացել են ծնող աստերոիդի բախումից այլ մարմնի հետ, և հանդիսանում են այդ մարմինների բեկորներ։ Այս բացատրությունը ընդունված է մինչև այժմ[3].

Այս ընտանիքի խոշորագույն աստերոիդները[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Տրամագիծ Մեծ կիսաառանցք Ուղեծրի թեքում Էքսցենտրիսիտետ Հայտնաբերման տարի
(221) Էոս 103,87 կմ 3,014 ա. մ. 10,886 ° 0,105 1882
(339) Դորոթեա 38,25 կմ 3,014 ա. մ. 9,930 ° 0,095 1892
(450) Բրիգիտա 33,32 կմ 3,014 ա. մ. 10,157 ° 0,100 1899
(513) Ցենտեսիմա 50,15 կմ 3,016 ա. մ. 9,715 ° 0,080 1903
(562) Սալոմե 30,67 կմ 3,020 ա. մ. 11,125 ° 0,095 1905
(633) Զելիմա 34,37 կմ 3,018 ա. մ. 10,916 ° 0,086 1907
(639) Լատոնա 71,25 կմ 3,019 ա. մ. 8,574 ° 0,103 1907
(651) Անտիկլեա 33,04 կմ 3,024 ա. մ. 10,770 ° 0,098 1907
(653) Բերենիկե 39,22 կմ 3,013 ա. մ. 11,287 ° 0,044 1907
(661) Կլելիա 48,05 կմ 3,023 ա. մ. 9,252 ° 0,033 1908
(669) Կիպրիա 31,75 կմ 3,012 ա. մ. 10,782 ° 0,081 1908
(742) Էդիսոնա 45,60 կմ 3,013 ա. մ. 11,211 ° 0,120 1913
(807) Ցերասկիա 26,24 կմ 3,016 ա. մ. 11,305 ° 0,067 1915
(876) Սքոթ 21,88 կմ 3,012 ա. մ. 11,331 ° 0,109 1917
(890) Վալտրաուտ[4] 27,33 կմ 3,025 ա. մ. 10,874 ° 0,057 1918

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kozai, Y. (November 29–December 3, 1993). Kozai, Yoshihide; Binzel, Richard P.; Hirayama, Tomohiro (ed.). Kiyotsugu Hirayama and His Families of Asteroids (invited). Institute of Space and Astronautical Science, Sagamihara, Japan. էջեր 1–6. Bibcode:1994ASPC...63....1K. {{cite book}}: Unknown parameter |book-title= ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link)
  2. Vokrouhlický, D.; և այլք: (2006). «Yarkovsky footprints in the Eos family». Icarus. 182 (1): 92–117. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author2= (օգնություն); Unknown parameter |month= ignored (օգնություն)
  3. Bendjoya, Ph.; V. Zappala (2002). Bottke Jr., W. F.; Cellino, A.; Paolicchi, P.; Binzel, R. P. (ed.). Asteroid Family Identification. Tucson: University of Arizona Press. էջեր 613–618. Bibcode:2002aste.conf..613B. {{cite book}}: Unknown parameter |book-title= ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Degewij, J.; Gradie, J.; Zellner, B (1978). «Minor planets and related objects. XXV - UBV photometry of 145 faint asteroids». Astronomical Journal. 83: 643–650. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (օգնություն)