Վեստայի ընտանիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վեստայի ընտանիք, հայտնի բավականին մեծ աստերոիդների ընտանիքներից մեկը, որի մեջ ներառված են համարյա բոլոր V սպեկտրալ դասի աստերոիդները, որոնք գտնվում են (4) Վեստա աստերոիդի անմիջական մոտակայքում։ Աստերոիդների հիմնական գոտու բոլոր մարմինների մոտ 6 % պատկանում են այս ընտանիքին։

Առանձնահատկությունները[խմբագրել]

Վեստայի ընտանիքի կառուցվածքը և տեղադրությունը

Այս աստերոիդների զանգվածի հիմնական մասը կենտրոնացած է Վեստա աստերոիդի մեջ (միջին տրամագիծը 530 կմ), այն հանդիսանում է Արեգակնային համակարգի չափերով երկրորդ աստերոիդը։ Մյուս աստերոիդները չափերով խիստ զիջում են Վեստային և չեն գերազանցում 10 կմ տրամագծի չափերը։ Նրանցից ամենապայծառներն են (1929) Կոլլաա և (2045) Պեկին, սակայն նույնիսկ նրանց աստղային մեծությունը չի անցնում 12,2 m, որը թույլ է տալիս գնահատել նրանց չափերը մոտ 7,5 կմ (եթե համարենք, որ նրանց ալբեդոն նույն քան բարձր է, որքան և Վեստայինը, եթե նրանց մակերևույթը ավելի մութ է, ապա նրանց չափերը կարող են լինել ավելի մեծ)։

Համարվում է, որ ընտանիքը առաջացել է Վեստայի և մեծ աստերոիդի բախման արդյունքում, որը դուրս է շպրտել Վեստայից մեծ քանակով բեկորներ, որոնք և դարձել են ինքնուրույն աստերոիդներ։ Համարվում է նաև որ Վեստայի հարավային կիսագնդում գտնվող հսկայական խառնարանն էլ (չափերը՝ 460 կմ անկյունագծով և 13 կմ խորությամբ, որը համեմատելի է Վեստայի չափերի հետ) հենց այն տեղն է որտեղ հարվածել է աստերոիդը։

Այս ընտանիքի մեջ են մտնում նույնպես մի քանի J դասի աստերոիդներ, որոնք նույնպես հանդիսանում են բախման արդյուն, սակայն ի տարբերություն V դասի աստերոիդների նրանք արտամղվել են Վեստայի ավելի խորը շերտերից։

Վեստայի աստերոիդների ուղեծրի տվյալների վիճակագրական վերլուծության արդյունքում[1], որոշվել է այս ընտանիքի անդամների ուղեծրային էլեմենտների հիմնական միջակայքը`

ap ep ip
min 2,26 ա. մ. 0,075 5,6°
max 2,48 ա. մ. 0,122 7,9°

Սա թույլ է տալիս մոտավորապես գնահատել ընտանիքի սահմանները ժամանակակից էպոխայի համար։

a e i
min 2,26 ա. մ. 0,035 5,0°
max 2,48 ա. մ. 0,162 8,3°

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2005 թվականի տվյալներով, այս ընտանիքը ունի 6051 անդամ։

Բացառությունները[խմբագրել]

Սպեկտային վերլուծությունը ցույց է տվել, որ այս ընտանիքի մեջ մտնող ոչ բոլոր աստերոիդներն են Վեստայի բեկորներ։ Նրանց սպեկտրների առանձնահատկություններով նրանք չեն պատկանում ոչ V, և ոչ էլ J դասի աստերոիդներին, սակայն նույնպես ունեն ընտանիքի մարմինների ուղեծրերին նման ուղեծրեր։ Դրանցից են հետևյալ աստերոիդները`

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Վ. Զապալա, Ֆ. Բենջոյա, Ա. Սելինո, Պ. Ֆերինելա և Կ. Ֆրոշ, Աստերոիդների ընտանիքներ` 12,487 աստերոիդների որոնումը, օգտագործելով երկու տարբեր կլաստերային մեթոդներ, Իկարուս, հատոր` 116, Օգոստոս 1995, էջեր` 291—314

Գրականություն[խմբագրել]

  • S.J. Bus and R.P. Binzel, Phase II of the Small Main-Belt Asteroid Spectroscopic Survey, Icarus Vo.. 158, p. 106 (2002). Data set online here.
  • AstDys site. Proper elements for 96944 numbered minor planets.