Ֆլորայի ընտանիք
Ֆլորայի ընտանիք, խոշոր սիլիկատային S դասի աստերոիդների խումբ է, աստերոիդների գոտու ներքին մասում, որի առաջացումը և առանձնահատկությունները քիչ են ուսումնասիրված:
Քանի որ, այս ընտանիքի սահմանները բավականին լղոզված են, երկար ժամանակ համարվում էր, որ այս ընտանիքի սահմաններին մոտ տեղակայված Արիադնեի աստերոիդների խումբը, հանդիսանում է առանձին ընտանիք, սակայն ավելի մանրամասն սպեկտրալ հետազոտությունները ցույց տվեցին, որ այն հանդիսանում է Ֆլորայի ընտանիքի մաս[1][2]:
Ինչպես և որոշ այլ աստերոիդների ընտանիքներ, Ֆլորայի ընտանիքը առաջացել է ծնող մարմնի ոչնչացումից, խոշոր աստերոիդի հետ բախման հետևանքով[3]: Այս ընտանիքը երբեմն անվանում են Խիրայամայի ընտանիք, ի պատիվ ճապոնացի աստղագետ Կիեցուգու Խիրայամայի, ով հայտնաբերել է առաջին հինգ աստերոիդների ընտանիքները:
Չափազանց հնարավոր է, որ հենց այս ընտանիքն է եղել այն երկնաքարի աղբյուրը, որը ընկել է Երկրի վրա 65 միլիոն տարի առաջ և ծառայել է դինոզավրերի անհետացման պատճառ, որի ընթացքում Երկրի երեսից փաստացիորեն անհետացել են բոլոր խոշոր կենդանիները[4]:
Բովանդակություն |
Առանձնահատկությունները [խմբագրել]
- ձախից: ուղեծրի թեքում = f (մեծկիսաառանցք)
- աջից: ուղեծրի թեքում = f (էքսցենտրիսիտետ):
Պատկերում նշված կետերը իրենցից ներկայացնում են աստերոիդների տեղաբաշխման խտությունը, իսկ ընդգծված մասը՝ Ֆլորայի ընտանիքն է
Ընտանիքը անվանվել է այս խմբի ամենամեծ աստերոիդի պատվին՝ (8) Ֆլորա, տրամագիծը 140 կմ: Ընտանիքը առաջացել է ծնող աստերոիդի բախումից խոշոր մարմնի հետ, որը և դուրս է մղել բազմաթիվ բեկորներ, որոնք դարձել են ինքնուրույն աստերոիդներ: Ընդ որում, ծնող մարմինը ամենայն հավանականությամբ ամբողջությամբ ոչնչացել է, իսկ ինքը` Ֆլորան, հանդիսանում է միայն այդ մարմնի ամենախոշոր բեկորը, իր մեջ կենտրոնացնելով ընտանիքի աստերոիդների զանգվածի 80%-ը: Այս ընտանիքի չափերով երկրորդ աստերոիդն է (43) Արիադնեն, որը իր մեջ ներառում է մնացած զանգվածի մեծ մասը՝ մոտ 9%: Մյուս աստերոիդները իրար մեջ են բաշխում մնացած 11%, նրանց տրամագծերը չեն գետազանցում 30 կմ:
Ընդ որում, ծնող մարմնի ոչնչացման հետևանքով առաջացած բեկորների մեծ մասը արդեն չեն մտնում այս ընտանիքի կազմի մեջ: Մասնավորապես, հաշվարկվել է, որ չնայած այն բանին, որ Ֆլորան կազմում է ընտանիքի զանգվածի 80%, դա կազմում է ծնող մարմնի ընդամենը 57% [5]: Հավանաբար, դա տեղի է ունեցել ընտանիքի անդամների միջև երկրորդային բախումների պատճառով, որի հետևանքով նրանց մի մասը դուրս է նետվել ընտանիքի ուղեծրից:
Ընտանիքի սահմանները չափազանց լղոզված են, կենտրոնում աստերոիդների խտությունը մեծ է, և ընտանիքի կենտրոնից հեռանալուն զուգնթաց ընտանիքի անդամները աստիճանաբար կորում են հիմնական գոտու այլ աստերոիդների ֆոնին, որոնց խտությունը այս մասերում շատ մեծ է: Այս հանգամանքը ևս դժվարացնում է ընտանիքի սահմանների որոշման խնդիրը: Կան նաև որոշակի ոչ-համասեռություններ այս ընտանիքի ներսում, որը ևս կարող է լինել երկրորդային բախման արդյունք: Բացի այդ, չափազանց հետաքրքիր է, որ ընտանիքի ամենախոշոր աստերոիդները (Ֆլորա և Արիադնե), գտնվում են նրա սահմանին մոտ: Աստերոիդների այսպիսի տեղաբաշխման պատճառը ընտանիքի ներսում դեռևս պարզ չի:
Ամենալավ ուսումնասիրված և ամենահայտնի աստերոիդը Ֆլորայի ընտանիքում հանդիսանում է (951) Գասպրան, որի մոտով, անցել է Գալիլեոն, դեպի Յուպիտեր թռիչքի ժամանակ: Աստերոիդի մակերևութի խառնարանների խտության ուսումնասիրությունների արդյունքում երևում է, որ սա աստղագիտական հասկացություններով չափազանց երիտասարդ ընտանիք է, որը առաջացել է մոտավորապես 200 միլիոն տարի առաջ: Ընդ որում, դատելով օլվինի մեծ խտությունից Գասպրայի մակերևույթի կազմությունում, ծնող մարմնում, որից այն առաջացել է, մինչև աչնչացումը սկսվել էր մասնակի ընդերքների բաժանում[6]:
Ֆլորայի ընտանիքի աստերոիդները համարվում են L տիպի խոնդրիտների բավականին հնարավոր աղբյուրների թեկնածուներ[7], որոնք շատ տարածված են Երկրի վրա գտնված երկնաքարերի մեջ, կազմում են բոլոր գտած երկնաքարերի մոտ 38%: Այս ենթադրությունը հիմնավորվում է նրանով, որ ընտանիքը տեղաբաշխված է բավականին անկայուն գոտում
, հաստատուն ռեզոնանսային ուղեծրերից հեռու, և նրանով, որ Ֆլորայի աստերոիդների և գտնված երկնաքարերի սպեկտրալ ցուցանիշները բավականին մոտ են իրար:
Տեղաբաշխումը և չափերը [խմբագրել]
Այս ընտանիքի կենտրոնական մասում տեղակայված հիմնական անդամների համար կատարված թվային վիճակագրական անալիզի արդյունքներով[1], ընտանիքի անդամների ուղեծրային էլեմենտները ընկած են հետևյալ միջակայքերում՝
| ap | ep | ip | |
|---|---|---|---|
| min | 2,17 ա. մ. | 0,109 | 2,4° |
| max | 2,33 ա. մ. | 0,168 | 6,9° |
Սակայն, քանի որ, ընտանիքի սահմանները բավականին լղոզված են, ապա այս պահի աստղագիտական էպոխայում իրական ուղեծրային էլեմենտների միջակայքը ավելի լայն է`
| a | e | i | |
|---|---|---|---|
| min | 2,17 ա. մ. | 0,053 | 1,6° |
| max | 2,33 ա. մ. | 0,224 | 7,7° |
Ֆլորայի ընտանիքը հանդիսանում է մեզ ամենամոտ աստեոիդների ընտանիքներից մեկը և կազմված է ավելի լուսավոր S սպեկտրալ դասի աստերոիդներից, որոնք ունեն շատ բարձր մակերևույթի ալբեդո: Այս ամենը թույլ է տվել Ֆլորայի ընտանիքին դառնալու ամենամեծաքանակ աստերոիդների ընտանիքներից մեկը: Այսպես 1995 թվականի տվյալներով աստերոիդների ընտանիքի քանակը կազմում էր 604 հիմնական խմբում և մոտ 1027 ավելի ընդլայնվածում: Սակայն 2005 թվականին կատարված 96944 ուսումնասիրված աստերոիդների մեջ AstDys ծրագրի շրջանակներում հայտնաբերվել են արդեն 7438 մարմին, որոնք ընկած են վերը նշված աղուսյակով նկարագրված տարածությունում: Սակայն պետք է նաև հաշվի առնել, որ այս տարածությունը ներառում է նաև Վեստայի և Նիսայի ընտանիքների տարածությունների մասը: Այդ պատճառով, Ֆլորայի ընտանիքի ամենահավանական քանակն է 4000-5000 աստերոիդ (մոտավոր գնահատական), որը կազմում է այս պահին հայտնի աստերոիդների հիմնական գոտու բոլոր աստերոիդների 5-6%:
Այս ընտանիքի խոշորագույն աստերոիդները [խմբագրել]
| Անուն | Տրամագիծ | Մեծ կիսաառանցք | Ուղեծրի թեքում | Էքսցենտրիսիտետ | Հայտնաբերման տարի |
|---|---|---|---|---|---|
| (8) Ֆլորա | 135,89 կմ | 2,201 ա. մ. | 5,889 ° | 0,157 | 1847 |
| (43) Արիադնե | 95×60×50 կմ | 2,204 ա. մ. | 3,464 ° | 0,168 | 1857 |
| (244) Սիտա | 10,95 կմ | 2,175 ա. մ. | 2,844 ° | 0,137 | 1884 |
| (281) Լուկրեցիա | 11,76 կմ | 2,187 ա. մ. | 5,304 ° | 0,132 | 1888 |
| (291) Ալիս | 14,97 կմ | 2,223 ա. մ. | 1,854 ° | 0,092 | 1890 |
| (315) Կոնստանցիա | 5 — 12 կմ | 2,242 ա. մ. | 2,427 ° | 0,167 | 1891 |
| (341) Քալիֆորնիա | 14,67 կմ | 2,199 ա. մ. | 5,669 ° | 0,194 | 1892 |
| (352) Ժիզելա | 20,27 կմ | 2,194 ա. մ. | 3,380 ° | 0,149 | 1893 |
| (364) Իզարա | 27,99 կմ | 2,220 ա. մ. | 6,005 ° | 0,150 | 1893 |
| (453) Թեա | 20,93 կմ | 2,183 ա. մ. | 5,557 ° | 0,109 | 1900 |
| (951) Գասպրա | 12,2 կմ | 2,210 ա. մ. | 4,101 ° | 0,173 | 1916 |
Բացառություններ [խմբագրել]
Այս տարածությունում աստերոիդների բարձր խտության պատճառով, տրամաբանական է սպասել, որ այս ընտանիքի աստերոիդների մեջ կան մեծ թվով աստերոիդներ, որոնք նրա մեջ չեն մտնում, բայց շարժվում են միևնույն ուղեծրերով: Սակայն, այս պահին հնարավոր է եղել բացահայտել նրանցից մի քանիսը: Սա բացատրվում է նրանով, որ Ֆլորայի ընտանիքի աստերոիդների սպեկտրալ դասը չափազանց տարածված է աստերոիդների գոտում: Ահա այսպիսի աստերոիդներից մի քանիսը`
|
Տես նաև [խմբագրել]
- Աստերոիդների ընտանիքներ
- Երկրին մոտեցող աստերոիդներ
- Տրոյացի աստերոիդներ
- Դամոկլոիդներ
- Կենտավրոսներ
- Ապոլոնի աստերոիդներ
- Ամուրի աստերոիդներ
- Ատենի աստերոիդներ
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ 1,0 1,1 V. Zappalà, Ph. Bendjoya, A. Cellino, P. Farinella and C. Froeschlé, Asteroid Families: Search of a 12,487-Asteroid Sample Using Two Different Clustering Techniques, Icarus, Volume 116, Issue 2 (August 1995), pages 291-314
- ↑ M. Florczak et al. A Visible Spectroscopic Survey of the Flora Clan, Icarus Vol. 133, p. 233 (1998)
- ↑ Ե. Ֆ. Տեդեսկո. Ֆլորայի ընտանիքի ծագումը. 40. Իկարուս. p. 375-382. (անգ.)
- ↑ J.D. Harrington (2010-02-02)։ «Suspected Asteroid Collision Leaves Trailing Debris»։ NASA Release: 10-029։ http://www.nasa.gov/home/hqnews/2010/feb/HQ_10-029_Hubble_asteroid.html։ Վերցված է 2010-02-03։ (անգ.)
- ↑ Պ. Տանգա և ընկ. Աստերոիդների ընտանիքների չափերի բաշխումը՝ Երկրաչափության դերը, Իկարուս, հատ. 141, Էջ. 65, տարին՝ 1999 (անգ.)
- ↑ J. Veverka et al. Galileo's Encounter with 951 Gaspra: Overview, Icarus, Vol. 107, p. 2 (1994)
- ↑ D. Nesvorný et al. The Flora Family: A Case of the Dynamically Dispersed Collisional Swarm?, Icarus, Vol. 157, p. 155 (2002)
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Астероиды
- Общая астрономия. Солнечная система. Астероиды – малые тела Солнечной системы
- Столкновения с астероидами "подарили" жизнь на Земле?
- Малые тела Солнечной системы
- Семейства астероидов
- Астероиды: крупная четверка
- PDS asteroid taxonomy data set (անգ.)
- AstDys site:Proper elements for 96944 numbered minor planets (անգ.)
- Asteroid Families, Old and Young (անգ.)
- The Flora Asteroid Clan (անգ.)
- The Flora Family: A Case of the Dynamically Dispersed Collisional Swarm? (անգ.)
- Asteroid Family Identification
- The origin of the Flora family (անգ.)
- PHYSICAL INVESTIGATIONS OF THE FLORA FAMILY ASTEROIDS (անգ.)
- The Flora Family: A Case of the Dynamically Dispersed Collisional Swarm? (անգ.)
|
|||||||||||||||||