Կիրկվուդի ճեղքեր
Կիրկվուդի ճեղքեր աստերոիդների հիմնական գոտու շրջանում աստերոիդների բաշխման ճեղքեր կամ բացակներ են: Նրանք համընկնում են Յուպիտերի հետ ուղեծրային ռեզոնանսերի տեղաբաշխման հետ:
Օրինակ, կան չափազանց քիչ աստերոիդներ, որոնց կիսաառանցքը գտնվում է 2,5 ա. մ.-ի մոտակայքում, պտույտի պարբերությունը 3,95 տարի, որը հավասար է երեք պտույտի Յուպիտերի մեկ պտույտի դիմաց (հետևաբար, կոչվում է 3:1 ուղեծրային ռեզոնանս): Աստերոիդները չեն կարող եկար ժամանակ մնալ այս ուղեծրերում քանի որ Յուպիտերի ձգողության ուժի ազդեցության տակ նրանք շատ արագ դառնում են ոչ կայուն և դուրս են մղվում այս ուղեծրերից: Յուպիտերի հետ հանդիպումից խուսափելով, որոշ աստերոիդներ շարժվում են նրա հետ ռեզոնանսի մեջ, նրանց պտույտի պարբերությունները կազմում են պարզ հարաբերություններ հսկա մոլորակի պտույտի պարբերության հետ: Սրա պարզագույն դեպք է հանդիսանում 1:1 ռեզոնանսը, այսպիսի ուղեծրերում են գտնվում «տրոյացիները»:
Այս ճեղքերը առաջին անգամ հայտնաբերվել են 1857 թվականին Դենիել Կիրկվուդի կողմից, ով էլ բացատրել է նրանց առաջացման պատճառները Յուպիտերի հետ ուղեծրային ռեզոնանսի պատճառով:[1]
Ավելի ուշ հայտնաբերվեցին փոքր քանակով աստերոիդների ընտանիքներ, որոնք ունեն ուղեծրի մեծ էքսցենտրիսիտետ և պտտվում են Կիրկվուդի ճեղքերի շրջանակներում: Այս ընտանիքների օրինակներ են հանդիսանում Ալինդայի ընտանիքը և Գրինքուայի ընտանիքը: Այս ուղեծրերը աստիճանաբար ավելի են ձգվում ավելացնելով իրենց էքսցենտրիսիտետները տասնյակ միլիոնավոր տարիների ընթացքում, և ի վերջո նրանք դուրս կմղվեն ռեզոնանսից մեծ մոլորակի հետ հանդիպումների հետևանքով:
Ամենացայտուն Կիրկվուդի ճեղքերը տեղակայված են հետևյալ ուղեծրերի վրա՝
- 2,06 ա. մ. (4:1 ռեզոնանս)
- 2,5 ա. մ. (3:1 ռեզոնանս), Ալինդայի ընտանիքի աստերոիդներ
- 2,82 ա. մ. (5:2 ռեզոնանս)
- 2,95 ա. մ. (7:3 ռեզոնանս)
- 3,27 ա. մ. (2:1 ռեզոնանս), Գրինքուայի ընտանիքի աստերոիդներ
Գտնվել են նաև ավելի թույլ կամ նեղ ճեղքեր՝
- 1,9 ա. մ. (9:2 ռեզոնանս)
- 2,25 ա. մ. (7:2 ռեզոնանս)
- 2,33 ա. մ. (10:3 ռեզոնանս)
- 2,71 ա. մ. (8:3 ռեզոնանս)
- 3,03 ա. մ. (9:4 ռեզոնանս)
- 3,075 ա. մ. (11:5 ռեզոնանս)
- 3,47 ա. մ. (11:6 ռեզոնանս)
- 3,7 ա. մ. (5:3 ռեզոնանս)
Տես նաև [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ (Անգլերեն) Coleman, Helen Turnbull Waite (1956)։ Banners in the Wilderness: The Early Years of Washington and Jefferson College։ University of Pittsburgh Press, 158։ OCLC 2191890։