(10) Հիգեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
NAU Stars.png
Spacer-133x3.gif
CD 2c.png
CD 2c.png
Հիգեա
Hygiea
Հիմնական տվյալներ
Հայտնաբերել է (Անիբալե դե Գասպարիս)
12 ապրիլի 1849թ.
Բացարձակ մեծություն (H) 5,43
Հեռավորությունը Արեգակից 3,137446 ա. մ.
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին 2,773 ա. մ.
Ապոհելին 3,5019 ա. մ.
Մեծ կիսաառանցք 3,137446 ա. մ.[1]
Էքսցենտրիսիտետ 0,116167208898213
Սիդերիկ պարբերություն 2029,85 օր (5,56 տարի)
Միջին շարժում 0,177353 աստիճան/օր
Թեքվածություն 3,84° (Խավարածրի նկատմամբ)
Ծագման անկյան երկայնություն 283,42°
Պերիկենտրոնի արգումենտ 312,84°
Միջին անոմալիա 86,39
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ 203,56 կմ[1]
Պտույտի պարբերություն 27,623 ժ
Ալբեդո 0,0717
Մթնոլորտային տվյալներ

(10) Հիգեա (Hygiea), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Զանգվածով և ծավալով Արեգակնային համակարգի չորրորդ աստերոիդն է։

Բնութագրական տվյալները[խմբագրել]

Տրամագիծն ունի ձգվածություն և հասնում է 350-500&nbsp։ Կմ, զանգվածը կազմում է գոտու ամբողջ զանգվածի 2.9%-ը։[2] Ածխածնային մակերևույթ ունեցող C դասի մուգ աստերոիդներից ամենախոշորն է։

Հայտնաբերումը[խմբագրել]

Հայտնաբերվել է 1849 թվականի ապրիլի 12-ին Անիբալե դե Գասպարիսի կողմից Նեապոլում[1]։
Չնայած իր չափսերին, Երկրից նայելիս երևում է շատ աղոտ՝ իր մուգ գույնի և Արեգակից միջինից ավելի մեծ հեռավորության վրա գտնվելու պատճառով։ Սա է պատճառը, որ մի քանի ավելի փոքր աստերոիդներ դիտվել են ավելի շուտ։

Ուղեծրի բնութագրական տվյալները[խմբագրել]

Միջինը՝ 3.14 ա.մ.
Առավելագույնը՝ 3.50 ա.մ.[1]
Նվազագույնը՝ 2.77 ա.մ.[3]
  • Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 2029.85 երկրային օրվա ընթացքում
  • Ուղեծրով շարժման միջին արագությունը՝ 0.18 աստիճան/օր
  • Խավարածրի հարթության հետ ուղեծրի հարթության կազմած անկյունը՝ 3.84°։

Ընտանիքը[խմբագրել]

Հիգեա աստերոիդը գլխավորում է Հիգեայի աստերոիդների ընտանիքը, որի մեջ ներառված են հիմնական գոտու այս պահին հայտնի բոլոր աստերոիդների մոտ 1%-ը։ Ընտանիքի ներքին սահմանը անցնում է Արեգակից 3.06 ա. մ. հեռավորության, իսկ արտաքինը՝ 3.22 ա. մ.-ի վրա, ուղեծրերի թեքումը գտնվում է 4, 2 - 5, 8° միջակայքում, իսկ էքսցենտրիսիտետի սահամններն են՝ 0, 109 - 0, 163։

Դասակարգումը[խմբագրել]

Ըստ Թոլենի սպեկտրալ դասակարգման պատկանում է C դասին[1]։

Անունը[խմբագրել]

Անունն ստացել է առողջության աստվածուհի Հիգեայի` Էսկուլապուսի դստեր պատվին: Որպես տարբերանշան ընտրվել է օձի պատկերը, որ կրում էր Հիգեան`10 Hygiea Astronomical Symbol.svg

Տես նաեւ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «ՆԱՍԱ-ի ՌՇԼ Փոքր-մարմինների տվյալների բազա (10) Հիգեա»։ Ռեակտիվ Շարժման Լաբորատորիա։ http://ssd.jpl.nasa.gov/sbdb.cgi?sstr=10;orb=1։  (անգլերեն)
  2. "Mass of 10 Hygiea" 0.445 / "Mass of Mbelt" 15 = 0.0296
  3. Երկրի ուղեծրին Դելիա աստերոիդը նվազագույնը մոտենում է մինչեւ 1.76 ա. մ.

Արտաքին հղումներ[խմբագրել]