(221) Էոս
|
Eos |
|
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Հայտնաբերվել է | 18 հունվար 1882թ. (Յոհան Պալիսայի կողմից) |
| Բացարձակ մեծություն (H) | 7,67 |
| Հեռավորությունը Արեգակից | 3,008662 ա. մ. |
| Ուղեծրային տվյալներ | |
| Պերիհելին | 2,693 ա. մ. |
| Ապոհելին | 3,3243 ա. մ. |
| Մեծ կիսաառանցք | 3,008662 ա. մ.[1] |
| Էքսցենտրիսիտետ | 0,104919 |
| Սիդերիկ պարբերություն | 1906,16 օր (5,22 տարի) |
| Միջին շարժում | 0,188862 աստիճան/օր |
| Թեքվածություն | 10,88° (Խավարածրի նկատմամբ) |
| Ծագման անկյան երկայնություն | 141,86° |
| Պերիկենտրոնի արգումենտ | 194,14° |
| Միջին անոմալիա | 161,73 |
| Ֆիզիկական հատկանիշներ | |
| Շառավիղ | 51,935 կմ[1] |
| Պտույտի պարբերություն | 10,436 ժ |
| Ալբեդո | 0,14 |
| Մթնոլորտային տվյալներ | |
(221) Էոս (Eos), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում: Հայտնաբերվել է 1882 թվականի հունվարի 18-ին Յոհան Պալիսայի կողմից Վիեննայում[1]:
Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 3,008662 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,693 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 3,3243 ա. մ.[1]: Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1906,16 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,188862 աստիճան/օր արագությամբ: Աստերոիդի ուղեծրի հարթությունը և խավարածրի հարթությունը իրար հետ կազմում են 10,88° անկյուն:
Էոս աստերոիդը գլխավորում է Էոսի աստերոիդների ընտանիքը, որի մեջ ներառված են այս պահին հայտնի ավել քան 4400 անդամներ: Ընտանիքի ներքին սահմանը անցնում է 2,99 ա. մ. հեռավորության վրա Արեգակից, որը համապատասխանում է Յուպիտերի հետ 7:3 ուղեծրային ռեզոնանսին, իսկ արտաքին սահմանը` 3,03, որը համապատասխանում է 9:4 ռեզոնանսին:
Ըստ Տոլենի սպեկտրալ դասակարգման պատկանում է K դասին[1]:
Տես նաև [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «ՆԱՍԱ-ի ՌՇԼ Փոքր-մարմինների տվյալների բազա (221) Էոս»։ Ռեակտիվ Շարժման Լաբորատորիա։ http://ssd.jpl.nasa.gov/sbdb.cgi?sstr=221;orb=1։
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Շմադել, Լուտց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան, 5th, Գերմանիա: Սպրինգեր։ ISBN 978-3-540-00238-3։ (անգ.)
- (221) Էոս աստերոիդը Փոքր Մոլորակների Կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգ.)
|
|||||
|
|||||||||||||||||||||||