Աստերոիդների խմբեր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստերոիդների խմբեր կամ փոքր մոլորակների խմբեր փոքր մոլորակների բազմություններ են որոնք ունեն հիմնականում նման ուղեծրեր: Խմբերի անդամները հիմնականում իրար հետ կապված չեն, ինչպես աստերոիդների ընտանիքները, որոնք հիմնականում առաջացել են մեկ հիմնական մարմնի տարանջատման արդյունքում: Ընդունված է անվանել աստերոիդների խմբերը խմբի աստերոիդներից առաջին հայտնաբերվածի անունով, որը հաճախ հանդիսանում է նաև ամենամեծը:
Բովանդակություն |
Վուլկանոիդներ [խմբագրել]
Վուլկանոիդներ, հիպոթետիկ աստերոիդներ, որոնք կարող են ունենալ ուղեծրեր, Արեգակից 0,08-ից 0,21 ա. մ. միջև ընկած դինամիկորեն կայուն գոտում, այսինքն Մերկուրիի ուղեծրի ներսում: Մինչև այժմ վուլկանոիդներ չեն հայտնաբերվել:
Երկրին մոտեցող աստերոիդներ [խմբագրել]
- Ատիրայի աստերոիդներ, այս աստերոիդների ուղեծրերը ամբողջությամբ ընկած են երկրային ուղեծրի ներսում (նրանց ապոհելին փոքր է Երկրի պերիհելիից, Q < 0,983 ա. մ.): Այս խմբի մեջ են ներառվում նույնպես Մերկուրիին և Վեներաին մոտ շարժվող աստերոիդները, որորնք ունեն մեծ էքսցենտրիսիտետ: Այս խմբի առավել հայտնի աստերոիդն է (163693) Ատիրա:
- Ատենի աստերոիդներ, այս աստերոիդների ուղեծրերը հատում են երկրի ուղեծիրը ներքին մասից (ապոհելին մեծ է Երկրի պերիհելիից, Q > 0,983 ա. մ., սակայն a < 1 ա. ե.): Այս մարմինների ուղեծրերը ընդհանուր առմամբ դեռևս ընկնում են Երկրի ուղեծրի ներսում, սակայն արդեն հատվում են նրա հետ պորիհելիի շրջանում: Այս խմբի առավել հայտնի աստերոիդն է (2062) Ատենը:
- Ապոլոնի աստերոիդներ, այս աստերոիդների ուղեծրերը հատում են երկրի ուղեծիրը արտաքին կողմից (նրանց պերիհելին փոքր է Երկրի ապոհելիից, q > 1,017 ա. մ., սակայն a > 1 ա. մ.): Այս մարմինների ուղեծրերը ընդհանուր առմամբ արդեն ընկնում են Երկրի ուղեծրից դուրս, սակայն դեռևս հատվում են նրա հետ Երկրի ապոհելիի շրջանում: Այս խմբի առավել հայտնի աստերոիդն է (1862) Ապոլոնը:
- Ամուրի աստերոիդներ, այս աստերոիդների ուղեծրերը ամբողջությամբ ընկած են երկրային ուղեծրից դուրս (նրանց պերիհելին մեծ է Երկրի ապոհելիից, q < 1,017 ա. մ.): Այս խմբին են դասվում նաև Մարսի մոտ շարժվող աստերոիդները: Այս խմբի առավել հայտնի աստերոիդն է (1221) Ամուրը:
Աստերոիդների գոտի [խմբագրել]
- Կիրկվուդի ճեղքեր
- Ներքին — 3:1 (< 2,5 ա. մ.) ռեզոնանսից ներս
- Միջին — 3:1 և 5:2 (2,5 և 2,82 ա. մ. միջև) ռեզոնանսների միջև
- Արտաքին — 5:2 (> 2,82 ա. մ.) ռեզոնանսից դուրս
- Աստերոիդների ընտանիքներ
- Աստերոիդների սպեկտրալ դասեր
- Հիմնական գոտու գիսաստղեր
Մոլորակների ուղեծրերը հատող աստերոիդներ [խմբագրել]
Ներքին ուղեծիր՝ ձախ, վերևում;______Արտաքին ուղեծիր՝ ձախ, ներքևում;
Ներքին գրեյզեր: միջին, վերևում;______Արտաքին գրեյզեր՝ միջին, ներքևում;
Համաուղեծիր ուղեծիր: աջ, վերևում;___Հատող ուղեծիր: աջ, ներքևում
Ներքին գրեյզեր: միջին, վերևում;______Արտաքին գրեյզեր՝ միջին, ներքևում;
Համաուղեծիր ուղեծիր: աջ, վերևում;___Հատող ուղեծիր: աջ, ներքևում
- Մերկուրիի ուղեծիրը հատող աստերոիդներ
- Վեներայի ուղեծիրը հատող աստերոիդներ
- Երկրի ուղեծիրը հատող աստերոիդներ
- Մարսի ուղեծիրը հատող աստերոիդներ
- Յուպիտերի ուղեծիրը հատող աստերոիդներ
- Սատուրնի ուղեծիրը հատող աստերոիդներ
- Ուրանի ուղեծիրը հատող աստերոիդներ
- Նեպտունի ուղեծիրը հատող աստերոիդներ
Տրոյացի աստերոիդներ [խմբագրել]
- Երկրի տրոյացի աստերոիդներ
- Մարսի տրոյացի աստերոիդներ
- Յուպիտերի տրոյացի աստերոիդներ
- Նեպտունի տրոյացի աստերոիդներ
Կենտավրոսներ [խմբագրել]
Տրանսնեպտունային մարմիններ [խմբագրել]
- Կոյպերի գոտի
- Ցրված մարմիններ
- Ռեզոնանսային տրանսնեպտունային մարմիններ
- Պլուտինո (2:3)
- (3:5) ռեզոնանս
- Քյուբիվանո (4:7)
- Տուտինո (1:2)
- (2:5) ռեզոնանս
- Այլ ռեզոնանսներ
- Ցրված սկավառակ
- Օորտի ամպ (գիսաստղեր)
Դամոկլոիդներ [խմբագրել]
Տես նաև [խմբագրել]
|
|||||||||||||||||||||||